Glovo Logo - Home

    Ծառայություններից օգտվելու և պայմանագրային ընդհանուր դրույթներ

    Վերջին թարմացումը՝ 2022 թվականի դեկտեմբեր 23

    Օգտագործման սույն ընդհանուր պայմանները և իրավական տեղեկությունը (այսուհետ՝ «Ընդհանուր պայմաններ») տարածվում են Glovoapp23, S.A. (այսուհետ՝ «Glovo») կայքի վրա, որի դոմենը www.glovoapp.com կայքն է, և դրան առնչվող բջջային հավելվածի վրա, ինչպես նաև վերջինիս առնչվող բոլոր կայքերի կամ Glovo-ի, այդ թվում նաև փոխկապակցվածընկերությունների և գործընկերների անունից www.glovoapp.com կայքի հետ կապված կայքերի վրա, ինչպես սահմանված է Հավելված I-ում՝ ներառյալ ամբողջ աշխարհում տարածում գտած Glovo-ի վեբ կայքերը (այսուհետ և հավաքական իմաստով՝ «Կայքը»): Կայքը համարվում է Glovo-ի սեփականությունը: Կայքից օգտվելով՝ դուք ընդունում և համաձայնում եք օգտագործման սույն պայմաններին: Հակառակ դեպքում խնդրում ենք զերծ մնալ վերջինիս օգտագործումից։

    Սույնով Glovo-ն հասանելի է դարձնում Glovo կայքը և բջջային հավելվածը (այսուհետ` համատեղ` «Հարթակ») օգտատերերի (այսուհետ` «Օգտատեր» կամ «Օգտատերեր») համար։

    Կիրառվող օրենսդրության դրույթների համաձայն՝ ստորև ներկայացվում են կայքի սեփականատիրոջ ինքնության հաստատման հետևյալ տվյալները.

    • Ընկերության անվանում Glovoapp23, S.A.
    • Իրավաբանական հասցե՝ C/ Pallars 190, 08005 Barcelona։
    • Առևտրային ընկերության գրանցման տվյալներ՝ Արձանագրություն թիվ 2014/1249, Հատոր՝ 44467, Folio: 76, Թերթ՝ 456858, Entry: 1.
    • Հարկ վճարողի հարկային համար (NIF)՝ A66362906
    1. Առարկա

    Glovo-ն տեխնոլոգիական ընկերություն է, որի հիմնական գործունեությունը տեխնոլոգիական հարթակի մշակումն ու կառավարումն է, որոնց միջոցով մի շարք տարածքներում որոշ տեղական խանութներ կարող են իրենց արտադրանքները և/կամ ծառայություններն առաջարկել հարթակի բջջային կամ վեբ հավելվածի միջոցով (այսուհետ` «ՀԱՎԵԼՎԱԾ») և օժանդակ ձևով, եթե կիրառելի է, և եթե ՀԱՎԵԼՎԱԾԻ միջոցով օգտատերերի և վերը նշված տեղական խանութների սպառողների կողմից նման հայտ կա, Glovo-ն կարող է կազմակերպել ապրանքների պլանավորված կամ շտապ առաքումը:

    Glovo-ն մշակել է Հարթակ, որի միջոցով մի շարք վաճառողների, ում հետ Glovo-ն կարող է ձեռք բերել հարթակի օգտագործման առնչությամբ առևտրային համաձայնություն, իրենց ապրանքները և/կամ ծառայությունները առաջարկելու մեծ հնարավորություն է ընձեռվում (ընդ որում Glovo-ն հանդես է գալիս իրենց անունից որպես գործակալ): Օգտատերերը կարող են ապրանքների և ծառայությունների գնման և/կամ վերցնելու հայտ ներկայացնել անմիջապես այդ վաճառողներին՝ Հարթակի միջոցով պատվեր կատարելու համար նրանց կողմից սուրհանդակին տրված լիազորագրի միջոցով: Նման դեպքերում Glovo-ն հանդես է գալիս միայն որպես միջնորդ և հետևաբար չի կարող ստանձնել և չի ստանձնում որևէ պատասխանատվություն ապրանքի որակի համար կամ անմիջապես վաճառողների կողմից առաջարկվող ծառայությունների պատշաճ մատուցման համար:

    Բացի այդ՝ Glovo-ն բազմակարգ տեխնոլոգիական հարթակ է` հեռահար էլեկտրոնային եղանակով «ցպահանջ» ծառայությունների պայմանագրերի կնքման միջնորդության համար: Glovo-ի նպատակն է հեշտացնել հանձնարարությունների, ծառայությունների, անձամբ կատարվող գնումների և/կամ տեղի վաճառողներից ապրանքների ձեռքբերման հարցում օգնության կարիք ունեցող անձանց (այսուհետ՝ «Օգտատերեր») գործը՝ Օգտատերերին հնարավորություն ընձեռելով փոխանցել այդ գործողությունների կատարումը Glovo-ի ենթակապալառուներին, ովքեր պատրաստակամ են իրականացնել Օգտատերերի   կողմից իրենց տրված մանդատը (այսուհետ՝ «Մանդատավորներ») լիազորելով։

    Այսպիսով՝ մանդատավորները կամ հավատարմատարները Glovo-ի հետ աշխատող անհատ ձեռնարկատերերի ցանց են: Ծառայություններ մատուցելու ցանկության դեպքում նրանք մուտք են գործում Glovo հարթակ և հանձն են առնում որոշակի ժամանակահատվածում իրականացնել Օգտատիրոջ կողմից վերը նշված մանդատի միջոցով իրենց վստահված ծառայությունը: Glovo-ն պատասխանատվություն չի կրում առաքման ժամանակի համար, քանի որ այդ ժամանակը կախված է տեղի օբյեկտների հաջողված գործառնություններից, պատվերները պատրաստելուց, ինչպես նաև պատասխանատու չէ Օգտատերերի կողմից պատվերներ տեղադրելիս տրամադրած տեղեկության կամ առաքման ժամանակ նրանց հասանելիության և պատասխանի համար։ Այս նկատառումով, Հարթակում նշված առաքման ժամկետները նշվում են մոտավոր կողմնորոշման նպտակով, և առաքման իրական ժամկետները կարող են տարբերվել կախված վերոնշյալ գործոններից, ինչպես նաև այլ օբյեկտիվ գործոններից, ինչպիսիք են երթևեկության պայմանները։

    Սույնով Glovo-ն հաստատում է, որ ձեռք է բերել առևտրային գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ բոլոր լիցենզիաները այն երկրներում, որտեղ գործում է:

    Սույն` Օգտագործման Ընդհանուր Պայմանների իրականացման ողջ ընթացքում և՛ Օգտատերերը, և՛ Մանդատավորները կհամարվեն որպես Հարթակի Օգտատերեր:

    1. Ընդհանուր դրույթներ

    Մուտք գործելով Հարթակ և կամավոր սկզբունքով ստեղծելով պրոֆիլ՝ բոլոր Օգտատերերը ընդունում և միանշանակորեն համաձայնում են սույն ընդհանուր պայմաններին, ինչպես նաև Գաղտնիության և Քուքիների քաղաքականությանը:

    1. Օգտատերերի մուտք և գրանցում

    Հարթակի Օգտատեր դառնալու համար անհրաժեշտ է բավարարել հետևյալ պահանջները.

    • Օգտատերերը պետք է լինեն առնվազն 18 տարեկան:
    • Օգտատերերը պետք է ճշտորեն լրացնեն անձնական տվյալներ պահանջող գրանցման ձևաթղթի պարտադիր դաշտերը, օրինակ՝ օգտանունը, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը և բանկային քարտի համարը:
    • Օգտատերերը պետք է համաձայնեն սույն` Ընդհանուր և պայմանագրային պայմաններին։
    • Օգտատերերը պետք է համաձայնեն Գաղտնիության և Տվյալների պաշտպանության քաղաքականությանը:
    • Օգտատերերը պետք է համաձայնեն Քուքիների քաղաքականությանը։

    Օգտատերը երաշխավորում է, որ Հարթակի գրանցման ձևաթղթերում Glovo-ին տրամադրած իր ինքնության և իրավասության վերաբերյալ ամբողջ տեղեկությունը ճշմարիտ է, ճշգրիտ և ամբողջական: Ի լրումն՝ Օգտատերերը պարտավորվում են պարբերաբար թարմացնել իրենց տվյալները:

    Եթե Օգտատերը տրամադրում է որևէ կեղծ, ոչ ճշգրիտ կամ թերի տեղեկություն, կամ եթե Glovo-ն համարում է, որ կան հիմնավոր պատճառներ կասկածի տակ դնելու այդ տեղեկության ճշմարտացիությունը, ճշգրտությունը կամ ամբողջականությունը, նման դեպքերում Glovo-ն կարող է մերժել տվյալ Օգտատիրոջ կողմից ներկա կամ հետագա մուտքը Հարթակ, ինչպես նաև Հարթակից կամ վերջինիս ցանկացած բովանդակությունից և/կամ ծառայություններից օգտվելը:

    Հարթակում գրանցվելիս օգտատերերը պետք է ընտրեն օգտանուն և գաղտնաբառ: Օգտաանունը և գաղտնաբառը խիստ գաղտնի են, անձնական և ոչ փոխանցելի: Հաշիվների անվտանգությունը բարձրացնելու նպատակով Glovo-ն խորհուրդ է տալիս օգտատերերին այլ հարթակներում չօգտագործել նույն մուտքի տվյալները: Եթե Օգտատերը այլ հարթակներում օգտագործում է նույն մուտքի տվյալները, Glovo-ն չի կարող երաշխավորել հաշվի անվտանգությունը կամ երաշխավորել, որ Օգտատերը կլինի իր պրոֆիլ մուտք գործող միակ անձը։

    Օգտատերերը պարտավորվում են չհրապարակել իրենց հաշվի մանրամասները կամ չթույլատրել երրորդ անձանց մուտքը այդ տվյալներ: Օգտատերերը միանձնյա պատասխանատու են նման տվյալների օգտագործման կամ երրորդ անձանց կողմից կատարվող Կայքի ծառայությունների համար, այդ թվում՝ Հարթակում մուտքագրված հայտարարությունների և/կամ բովանդակության, կամ իրենց օգտանվան և/կամ գաղտնաբառի ներքո կատարվող ցանկացած գործողության համար։

    Օգտատերերը իրենց կողմից Հարթակում մուտքագրած բովանդակության միանձնյա սեփականատերերն են: Ավելին, գրանցվելով հարթակում և համաձայնելով սույն Պայմաններին՝ Օգտատերը շնորհում է Glovo-ին իր կողմից տրամադրվող բովանդակության առնչությամբ միջազգայնորեն կիրառելի, փոխանցելի, անհատույց իրավունք՝ ենթալիցենզիայի իրավունքով կիրառվող, օգտագործելու, կրկնօրինակելու, փոփոխելու, ածանցյալ աշխատանքներ ստեղծելու, տարածելու, հրապարակելու և կիրառության մեջ դնելու իրավունքով ինչպես Օգտատիրոջ հետ հետագա կապի կամ առանց դրա, ինչպես նաև առանց նման կիրառությունների համար որևէ գումար վճարելու իրավասություն:

    Glovo-ն չի կարող երաշխավորել գրանցված Օգտատերերի ինքնությունը, և հետևաբար պատասխանատվություն չի կրի չգրանցված երրորդ անձանց կողմից գրանցված Օգտատիրոջ ինքնության օգտագործման համար: Օգտատերերը պարտավորվում են Glovo-ի կողմից հասանելի կապի ուղիների միջոցով անմիջապես տեղեկացնել Glovo-ին, եթե նրանց մուտքային տվյալները գողացվել, հրապարակվել կամ կորել են:

    3.1 Պրոֆիլ

    Հարթակում գրանցման գործընթացը ավարտելու համար Օգտատերերը պետք է տրամադրեն որոշ տվյալներ, այդ թվում՝ օգտանուն, էլ. փոստի հասցե, հեռախոսահամար, բանկային քարտի տվյալներ և այլն: Գրանցման գործընթացն ավարտելուց հետո բոլոր Օգտատերերը կկարողանան մուտք գործել, լրացնել և խմբագրել իրենց պրոֆիլը՝ ըստ անհրաժեշտության: Glovo-ն չի պահպանում օգտատերերի՝ վճարային ծառայության մատուցող կազմակերպության կողմից մշակվող և պահվող վճարման տվյալները, ինչպես որ նկարագրված է սույն Պայմաններում և Գաղտնիության քաղաքականության մեջ:

    3.2. Վճարայի քարտի գողություն կամ յուրացում

    Քանի որ Glovo-ն չի կարող երաշխավորել գրանցված Օգտատերերի ինքնությունը, Օգտատերերը փաստերի առկայության դեպքում պարտավորվում են տեղեկացնել Glovo-ին` իրենց Glovo պրոֆիլի հետ կապված վճարային քարտի գողացված լինելու և/կամ խարդախորեն երրորդ անձի կողմից օգտագործվելու մասին: Ուստի, քանի որ Glovo-ն և իր վճարային հարթակը հետևողականորեն զբաղվում են Օգտատերերի անվտանգությունը համապատասխան կանխարգելիչ միջոցների կիրառմամբ ապահովելու գործով, եթե Օգտատիրոջը չհաջողվի տեղեկացնել Glovo-ին կորած քարտի մասին, Glovo-ն պատասխանատվություն չի կրի տվյալ քարտի՝ երրորդ անձանց կողմից խարդախորեն Օգտատիրոջ հաշվի օգտագործման համար։ Glovo-ն առաջարկում է Օգտատերերին իրենց վճարային քարտի գողության, կողոպուտի կամ կասկածելի չարաշահման ցանկացած դեպքի մասին տեղյակ պահել Ոստիկանությանը:

    Անհրաժեշտության դեպքում Glovo-ն պարտավորվում է աջակցել Օգտատերերին և համագործակցել իրավասու մարմինների հետ, քանի որ հնարավոր է՝ անհրաժեշտ լինի տրամադրել հավաստի ապացույց սխալ կիրառված գանձման համար։ Խարդախության դեպքում Glovo-ին իրավունք է վերապահվում ձեռնարկել համապատասխան ցանկացած գործողություն, եթե այդ դեպքը Կայքի չարաշահման արդյունքում է տեղի ունեցել:

    1. Ծառայությունների Մատուցում։ Մանդատի պայմաններ։

    Երբ որպես Օգտատեր գրանցված օգտագործողը որևէ հանձնարարության հետ կապված օգնության կարիք ունի, նա պետք է մուտք գործի առցանց հարթակ կամ Glovo-ի համապատասխան ձևաթղթի միջոցով տվյալ ծառայության համար հայտ ներկայացնի` օգտվելով նշված էլեկտրոնային մեթոդներից: Առաքիչի հիմնական ծառայությունը ներառում է ապրանքի ձեռքբերումը և այնուհետև առաքումը Օգտատիրոջ կողմից հաստատված հասցեներ` այն պայմանով, որ այդ հասցեները Glovo-ի՝ գործունեություն ծավալելու տարածքում են: Նույն կերպ Օգտատերը կարող է խնդրել Glovo-ին (ով հանդես է գալիս որպես գործակալ) իր անունից (Մանդատավորի միջոցով, ով հանդես է գալիս որպես Glovo-ի ենթակապալառու) գնել ապրանքներ և ձեռք բերել դրանք, այնուհետև առաքել նշված հասցեներով: Մանդատավորը պարտավորվում է մանդատի ներքո Օգտատիրոջ անունից գնել վերջինիս կողմից պատվիրված ապրանքները` ըստ օգտատիրոջ ցուցումների և բնորոշումների:

    Օգտատերերը միանձնյա են պատասխանատու են Հարթակում ապրանքի առաքման և ձեռքբերման ճիշտ հասցեները տրամադրելու համար, ուստի, այդ հարցում ազատում են Glovo-ին և Մանդատավորին պատվերի ձեռքբերման և առաքման սխալ հասցեների տրամադրման արդյուքում առաջացած անփութության կամ սխալի համար ցանկացած պատասխանատվությունից։ Վերոնշյալի արդյունքում Հարթակում պատվերի ձեռքբերման և առաքման սխալ հասցե տրամադրելու արդյունքում առաջացած ծախսերի պատասխանատվությունը կրում է Օգտատերը:

    Օգտատերերը պետք է հնարավորինս մանրամասն ներկայացնեն նշանակմանը վերաբերող ծառայության մասին ողջ տեղեկությունը, ինչպես նաև առկայության դեպքում այն ապրանքի վերաբերյալ տեղեկությունը, որը պահանջվում է Մանդատավորից Օգտատերերի անունից գնում կատարի խանութից: Այս նպատակով նրանք կարող են «մեկնաբանություններ» բաժնում տրամադրել իրենց կողմից օգտակար համարվող ցանկացած մեկնաբանություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ուղարկել լուսանկար Մանդատավորին պատվերը ճանաչելու համար: Օգտատերերը մշտական ​​կապի մեջ կլինեն Մանդատավորի հետ և ցանկացած պահի կարող են կապ հաստատել՝ համոզվելու, որ մանդատն իրականացվում է Օգտատերերի կողմից նշված ցուցումների համաձայն:

    Մանդատավորի հետ անմիջական կապը հեշտացնելու և պատվերի մշակման ընթացքում որևէ միջադեպի դեպքում և/կամ ցանկացած փոփոխության մասին տեղեկացնելու համար՝ GLOVO-ն օգտատերերի համար հասանելի է դարձնում ներքին զրույցի համակարգ, որը հնարավորություն է տալիս պատվերի կատարման ընթացքում անմիջական և ուղիղ կապ հաստատել Օգտատիրոջ և Մանդատավորի միջև։ Զրույցի աշխատաշրջանը կապակտիվանա Օգտատիրոջ կողմից ապրանքը ստանալուց հետո կամ նախատեսված պատճառներից որևէ մեկի առկայության դեպքում` պատվերի չեղարկումից հետո: Եթե ​​Օգտատերը ցանկանում է կապվել Մանդատավորի կամ Glovo-ի հետ պատվերի ավարտից հետո, նա պետք է օգտվի Հարթակում առկա կապ հաստատելու ձևաթղթից և կապվի Օգտատերի աջակցության ծառայության հետ:

    Օգտատերը Glovo-ին և Մանդատավորին ազատում է` իր փոխարեն ֆիզիկական խանութից գնման նպատակով, պատվիրված ապրանքի գնման համար Օգտատիրոջ կողմից տրված նշումներում առկա անփութության կամ սխալի համար ցանկացած պատասխանատվությունից: Հետևաբար՝ Օգտատերը կկրի ապրանքի վերաբերյալ Հարթակում սխալ նշումներ (օրինակ՝ սխալ հասցե կամ ապրանք) ներկայացնելու արդյունքում առաջացած ծախսի պատասխանատվությունը:

    «Այլ» պատվեր տեղադրելիս Օգտատերերը կարող են սահմանել մոտավոր գին, եթե ապրանքի և/կամ ծառայության գինը հարթակում հասանելի չէ: Նման դեպքերում հնարավոր է ստանալ ծառայությունը կամ գնել ապրանքն անձամբ Մանդատավորի կողմից` հիմք ընդունելով Օգտատիրոջ մոտավոր հաշվարկը և ոչ երբեք նշված մոտավոր հաշվարկից 30%-ից բարձր արժեքով: Եթե ​​գինը նշվածից ավելի բարձր է, Մանդատավորը պետք է կապվի Օգտատիրոջ հետ՝ տվյալ իրավիճակի մասին նրան տեղեկացնելու համար, և հենց Օգտատերն է կայացնում վերջնական որոշում` շարունակել գնումը խանութից, թե` ոչ։ Glovo-ն կարող է տրամադրել մոտավոր գնային հաշվարկ՝ Օգտատիրոջը օգնելու նպատակով, և ցանկացած դեպքում, տվյալ մոտավոր հաշվարկը չի կարող ծառայել որպես Օգտատիրոջ կողմից վճարվող վերջնական գին։

    Եթե ​​ապրանքի/ծառայության գինը հասանելի է Հարթակում, ապա Հարթակում առկա գները կարող են լինել ուղեցույց` ինչպես նախատեսված է Հարթակի սույն` Օգտագործման Ընդհանուր դրույթների և պայմանների 7-րդ կետում:

    Եթե ​​ապրանքը և/կամ ծառայությունը հասանելի չէ, Մանդատավորը պետք է զանգահարի Օգտատիրոջը՝ հասանելի տարբերակները ներկայացնելու համար: Եթե ​​Օգտատիրոջ համար ընդունելի չէ Մանդատավորի ներկայացրած որևէ տարբերակ, և հետևաբար, նրան չեն հետաքրքրում այլընտրանքային տարբերակները, նա պետք է ընդունի սույն Օգտագործման ընդհանուր պայմաններում (Բաժին ինը) սահմանված չեղարկման քաղաքականությունը։ Եթե ​​Օգտատերը չի պատասխանում հեռախոսազանգին, ապա մինչ օբյեկտից հեռանալը Մանդատավորը պետք է սպասի 5 րոպե:

    Եթե ​​Օգտատերը առաքման համար համաձայնեցված վայրում չէ, Մանդատավորը կպահի ապրանքը 24 ժամ, իսկ փչացող ապրանքի դեպքում՝ 5 րոպե: Ի լրումն՝ Օգտատերը պետք է իր վրա վերցնի առաքիչի հիմնական ծառայության ծախսի 100%-ը, ինչպես նաև ապրանքի գինը, եթե այդ ապրանքը Օգտատիրոջ խնդրանքով գնվել կամ համաձայնեցվել է Մանդատավորի միջոցով, և ստիպված կլինի վճարել չառաքված ապրանքները ստանալու համար մեկ այլ ծառայության համար: Մանդատավորը ոչ մի դեպքում պատասխանատվություն չի կրի նշանակված ապրանքի փչանալու կամ ժամկետը լրանալու համար։

    Հանձնարարության ավարտից հետո, եթե հայտի մեջ ընդգրկված է ապրանքի անձամբ գնում, Մանդատավորը պետք է Օգտատիրոջը տրամադրի տվյալ ապրանքի անդորրագրի թղթային տարբերակը և/կամ ուղարկի այն էլ. փոստով։ Եթե ​​հանձնարարության առարկան ուղղակի ապրանքի առաքումն է, Մանդատավորը այն պետք է փոխանցի Օգտատիրոջը վերջինիս կողմից նշված ճշգրիտ ժամին և ճիշտ վայրում: Այս ամենը կիրականացվի առանց խախտելու ծառայության համար էլեկտրոնային ստացականի իրավունքը, և այդ ստացականը կփոխանցվի Օգտատիրոջը իր հաշվին կցված էլ. հասցեին:

    Տվյալ պահին Օգտատերը, ով պատվերի մեջ օգտատիրոջ կողմից նույնականացված ծառայության ստացողն է, կամ նրա կողմից լիազորված որևէ երրորդ անձ, անհրաժեշտության դեպքում պետք է վավերացնի տրված մանդատը՝ ստորագրություն տրամադրելով Մանդատավորի սարքին: Glovo-ն չի կարող ստուգել Օգտատիրոջ ստորագրության իսկությունը: Եթե ​​Օգտատերը ստանում է հաստատում, որ պատվերը կատարվել է առանց մանդատը անձամբ, կամ նրա կողմից լիազորված ստացողի միջոցով վավերացնելու, նա պետք է անմիջապես տեղեկացնի այդ մասին Glovo-ին, որպեսզի Հարթակում համապատասխան քայլեր ձեռնարկվեն։ Glovo-ին իրավունք է վերապահված ստուգել Օգտատիրոջ կողմից ցանկացած հաղորդակցություն հաստատման և վերահսկման նպատակով:

    ՍՆՆԴԱՄԹԵՐՔ / ՓԱԹԵԹԱՎՈՐԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐ․ Glovo-ն Օգտատերերին առաջարկում է մանդատի ներքո պարենային ապրանքներ պատվիրելիս Հարթակում հասանելի եղանակներով ապրանքներ առաջարկող հաստատությունից տեղեկանալ պատվիրած սննդամթերքի պարունակության և բաղադրության վերաբերյալ:

    Ավելին, քանի որ սննդամթերքը փաթեթավորվում է հաստատության կողմից Glovo-ն պատասխանատվություն չի կրում սննդամթերքի պատվերների՝ օգտատերերին պատշաճ փակ փաթեթավորման մեջ առաքման համար, ընդ որում տոպրակները պետք է լավագույնս պիտակավորված կամ կնքված լինեն: 

    1. Չփչացող ապրանքների վերադարձ

    Եթե ​​Օգտատերը ցանկանում է վերադարձնել չփչացող ապրանքը կամ ծառայության մատուցման վերաբերյալ հայտ ներկայացնել՝ չխախտելով Glovo-ի՝ պատասխանատվությունը կրող հրապարակային գործակալի իրավասությունը, վերջնական պատասխանատվություն կրող կողմը միշտ կլինի այն առևտրականը, ում օբյեկտում կատարվել է գնումը: Եթե ​​Օգտատերը ստանում է գնման գումարի վերադարձ, առևտրականն է որոշում գումարի վերադարձի կատարման եղանակը (կանխիկ, վճարային քարտով, օբյեկտի կտրոնով) և այլն: Ուստի, Օգտատիրոջ կողմից շնորհված մանդատի համաձայն՝ Մանդատավորի կողմից գնված չփչացող ապրանքի վերադարձը ցանկացած դեպքում ենթակա է առևտրականի` ապրանքի վերադարձի քաղաքականությանը:

    Քանի որ որոշ հաստատություններ հնարավոր է՝ չունենան հասարակության համար հատկացված տարածքներ, Օգտատերերը չեն կարողանա դիմել այդ հաստատություններ` որևէ հայտի կամ վերադարձի ձևակերպման նպատակով: Նման դեպքերում Օգտատերերը պետք է կապվեն Glovo-ի Օգտատերերի օժանդակ ծառայության հետ անհրաժեշտ օգնության և աջակցության համար՝ օգտվելով Հարթակում հասանելի կապի ուղիներից։

    Եթե ​​Օգտատերը ցանկանում է ձևակերպել չփչացող ապրանքի վերադարձ, քանի որ այն չի համապատասխանում հարթակի միջոցով կատարված պատվերին, օգտատերը պետք է սխալ կամ չառաքված ապրանքների ցուցակի հետ մեկտեղ տրամադրի ընդհանուր պատվերի լուսանկար, ինչպես նաև խնդրո առարկա ապրանքի անհամապատասխանության վերաբերյալ մեկ այլ ապացույց:

    Օգտատերը առաքման հասցեում պետք է ստուգի Մանդատավորի կողմից առաքված չփչացող ապրանքները՝ մինչ ստորագրելը և անհրաժեշտության դեպքում վավերացնելով մանդատը: Նշված ստորագրության միջոցով Օգտատերը հաստատում և վավերացնում է մանդատը, անձամբ կատարած գնումը կամ իր անունից իրականացված ծառայությունը: Բացի այդ՝ Օգտատերը նշում է, որ երրորդ անձը կարող է իր անունից վավերացնել մանդատը, օրինակ՝ եթե Օգտատերը վերջնական առաքման հասցեում չէ կամ անհրաժեշտության դեպքում որևէ երրորդ անձ է նշանակել պատվերը ստանալու և ստորագրելու համար։ Հետևաբար Օգտատերը (և/կամ նշված երրորդ անձը)) պատասխանատու է տրամադրած ծառայության համապատասխանությունը ստուգելու համար, ինչպես նաև հակառակ դեպքում անհամապատասխանության վերաբերյալ բավարար ապացույցներ հավաքելու համար։

    Ցանկացած դեպքում, վերադարձի վերաբերյալ որոշումը առևտրականի հայեցողության ներքո է: Ըստ այդմ, Օգտատերը պետք է տեղեկացնի Glovo-ին` վերջինիս կողմից տրամադրված մեթոդներով, եթե վեճ է ծագել:

    1. Ծառայությունների գներ և Վճարում

    Օգտատերերը կարող են անվճար գրանցվել Պլատֆորմում և օգտվել Հարթակից, չնայած որ նրանց ցանկացած գործողություն ցանկացած պահի ենթակա է Glovo-ի կողմից վերանայման:

    Glovo-ն Օգտատիրոջից ծառայության վճար կգանձի մեր Պլատֆորմից օգտվելու համար՝ մեր ընդհանուր ծառայությունները շարունակաբար բարելավելու նպատակով՝ տրամադրելով մատակարարների ավելի լայն ընտրություն և շարունակաբար բարելավելով մեր օգտատերերի փորձը, ի թիվս այլոց:

    Սպասարկման վճարի չափը կարող է լինել ֆիքսված կամ փոփոխական՝ կախված ապրանքների արժեքից: Glovo-ն սահմանում է ծառայության վճարը և այն տեսանելի է դարձնում Օգտատերերի համար յուրաքանչյուր պատվերի ձևակերպման պահին:

    Այս ծառայության վճարը կգանձվի այն կրեդիտ քարտից, որն ընտրել եք պատվերի վճարման համար: Այն դեպքում, երբ Դուք ընտրել եք կանխիկ վճարման տարբերակը (այս տարբերակը կարող է անհասանելի լինել որոշ երկրներում, որտեղ գործում է Glovo-ն), ծառայության վճարը Ձեզանից կանխիկ կգանձվի՝ Ձեր պատվերը հավաքելու կամ առաքելու պահին, և խանութը պատասխանատվություն կկրի այս գումարը Glovo-ի անունից ստանալու համար:

    Օգտատերերից հնարավոր է պահանջվի վճարել Հարթակում որոշ ծառայությունների համար, ինչպես որ նախատեսված է սույն Օգտագործման դրույթներում և պայմաններում:

    Մանդատավորների և վաճառողների կողմից Հարթակի օգտագործման համար հնարավոր են հավելյալ ծախսեր` կախված նրանից, թե որ երկրի տարածքից են ցանկանում Հարթակի օգնությամբ ծառայություններ մատուցել։

    Օգտատերը պետք է վճարի միայն Հարթակի միջոցով ապրանքներ պատվիրելու, ծառայության, Հարթակի միջոցով կապ հաստատելու, ինչպես նաև երրորդ անձանց կողմից մատուցվող առաքիչի կամ հանձնարարությունների կատարման ծառայությունների համար։

    Անձրևային տեղումների կամ եղանակային վատ պայմանների դեպքում Օգտատերը ստիպված կլինի վճարել լրացուցիչ վճար` նման եղանակային պայմաններում երրորդ անձանց կողմից մատուցվող առաքիչի ծառայության կամ հանձնարարության կատարման համար:

    Բացի ապրանքի գնման ծառայություններից, Օգտատերը պետք է նաև վճարի տվյալ ապրանքի գինը: Հարթակի միջոցով գրանցվելով և տրամադրելով պահանջվող բանկային տվյալները՝ Օգտատերերը լիազորում են Glovo-ին ներկայացնել անդորրագրեր` պահանջվող ծառայությունների վճարման համար, այդ թվում պատվիրած ապրանքների գնի և առաքման համար:

    Յուրաքանչյուր ծառայության ընդհանուր գինը կարող է բաղկացած լինել փոփոխական տոկոսից` կախված անցած կիլոմետրերի քանակից և Մանդատավորից պահանջված ժամանակից, ինչպես նաև յուրաքանչյուր առևտրականի կողմից սահմանված գնից կիրառելի այն դեպքերում, երբ Օգտատերը ապրանքի կամ ծառայության ֆիզիկական գնման հայտ է ներկայացնում: Glovo-ին իրավունք է վերապահվում փոխել գինը՝ հիմնվելով անցած տարածության և/կամ ծառայության իրականացման ժամանակահատվածի վրա։ Սույն պայմանների համաձայն՝ Օգտատերը իրավասու կլինի տեղեկանալ ծառայության վճարի մասին մինչ գործարքի համար պայմանավորվելը և վճարելը, այն դեպքերում երբ Օգտատերը չի նշել ապրանքի ստացման հասցեն, կամ այն դեպքում երբ ճշգրիտ հասցեն նախապես հայտնի չէ, Օգտատերը կտեղեկացվի մոտավոր վճարի մասին:: Առաքման ծառայության վճարը կարող է տարբեր լինել Glovo-ի վերահսկողությունից դուրս գտնվող ֆորս-մաժոր (անհաղթահարելի ուժի) դեպքերում, ինչը կհանգեցնի այդ վճարի ավելացմանը:

    Վճարի մեջ կարող է ներառվել թեյավճար նախատեսված Մանդատավորի և/կամ տեղական խանութի համար (եթե այդ հնարավորությունը հասանելի է), և այդ գումարը պետք է լինի բացառապես և ամբողջությամբ Օգտատիրոջ հայեցողությամբ: Եթե դուք որոշեք թեյավճար տրամադրել Մանդատավորին, թեյավճարի գումարը կգումարվի իրենց կողմից մատուցված ծառայությունների համար վճարին և կփոխանցվի իրենց (առանց ԱԱՀ) որպես իրենց ծառայությունների համար վճար։

    Glovo-ն իրավունք ունի ցանկացած պահի փոխել Հարթակի գները: Նման փոփոխություններն ուժի մեջ կմտնեն անմիջապես հրապարակման պահից հետո։ Օգտատերը լիազորում է Glovo-ին էլեկտրոնային եղանակով գրանցման ընթացքում Օգտատիրոջ կողմից տրամադրված էլ․ փոստի հասցեին ուղարկել պայմանավորված ծառայությունների ստացականները և/կամ հաշիվները: Եթե հաշիվ-ապրանքագիր է պահանջվում, մինչ պատվերը տեղադրելը Օգտատերը պետք է հարթակում մուտքագրի համապատասխան հարկային տվյալները:

    Եթե առևտրականի կողմից պատվերի պատրաստումը հաստատելուց և Օգտատիրոջը տեղեկացնելուց հետո Օգտատերը չեղարկի պատվերը, Glovo իրավասու է Օգտատիրոջից գանձել յուրաքանչյուր դեպքի համար կիրառելի վճարը: Նույն կերպ, եթե Օգտատերը խնդրել է Մանդատավորին իր անունից գնել ապրանք, և գնումը կատարելուց հետո Օգտատերը չեղարկում է պատվերը, վերջինս է կրում Մանդատավորի կողմից մատուցվող առաքման ծառայությունների արժեքի, ինչպես նաև ապրանքի ամբողջ գնի հատուցման պարտավորությունը: Այս ամենը կիրականացվի Օգտատիրոջ կողմից առանց նոր ծառայության հայտ ներկայացնելու` գնված ապրանքները վերադարձնելու կամ տարբեր հասցե առաքման պատվեր տալու հնարավորությունը խախտելու։ Չփչացող ապրանքների դեպքում Օգտատերը կարող է օգտվել վաճառականների կողմից սահմանված` ապրանքների չեղարկման իր իրավունքից։ Եթե Օգտատերը ցանկանում է օգտվել այս իրավունքից Glovo-ի միջոցով, նա պետք է տվյալ ծառայության համար նորից հայտ ներկայացնի:

                  6.1․ Վճարման Հարթակներ

    Հարթակում առաջարկվող ապրանքների և/կամ ծառայությունների դիմաց վճարումները, որոնք վաճառվում են ռեստորաններում և /կամ խանութներում և վճարման հետաձգված եղանակով առաքվում են Օգտատերերին Glovo-ի միջոցով, վերջինս այնուհետև գումարը փոխանցում է այն ռեստորաններին և / կամ խանութներին, որոնց հետ ունի գործող առևտրային համաձայնագիր: Գործընկեր ռեստորանները և/կամ հաստատությունները լիազորում են Glovo-ին ստանալ վճարումներ իրենց անունից։ Հետևապես, Glovo-ին ցանկացած ապրանքի (օրինակ՝ սնունդ, խմիչք, նվեր և այլն) համար պատշաճ կերպով կատարված վճարում կազատի Օգտատիրոջը նշված գինը գործընկեր ռեստորաններին և/կամ հաստատություններին վճարելու պարտավորությունից:

    Նմանապես, Օգտատիրոջ վճարումը Մանդատավորին ազատում է նրան վերջինիս նկատմամբ ցանկացած պարտավորությունից, քանի որ Օգտատիրոջ կողմից ամբողջական վճարումը ազատում է Օգտատիրոջը ռեստորանների և/կամ խանութների և/կամ Մանդատավորների նկատմամբ ցանկացած հնարավոր պարտավորությունից։

    Ապրանքների և/կամ ծառայությունների դիմաց Օգտատերերի կողմից վճարումը ուղարկվում է Glovo-ի հաշիվներին Electronic Money հաստատության միջոցով: Electronic Money հաստատությունները իրավասու են ուղղակիորեն կամ անուղղակիորեն մատուցել կարգավորվող վճարային ծառայություններ բոլոր այն տարածքներում, որտեղ Glovo-ն գործում է, և համապատասխանում են գործող օրենսդրությանը` Glovo-ի նման հարթակներում վճարային ծառայություններ կիրառելու համար:

    *Նման ֆինանսական հաստատությունների համապատասխան լիազորություն չունենալու դեպքում, Glovo-ն չի կրի որևէ պատասխանատվություն լիազորության կամ լիցենզիայի բացակայության համար, և արդյունքում Electronic Money հաստատությունները միանձնյա կկրեն բացառիկ պատասխանատվությունը։

    Օգտվելով այդ նպատակով իր կողմից պայմանագրված վճարային համակարգի մատակարարի ծառայություններից, ինչպես նաև մատուցած վճարային միջոցները ստուգելու միակ նպատակի համար՝ Glovo-ին իրավունք է վերապահված, որպես խարդախության կանխարգելման միջոցառում, պահանջել հարթակի միջոցով պատվիրված ապրանքների վճարման համար նախնական թույլտվություն: Նման նախնական թույլտվության դեպքում պատվերի ամբողջական գումարի վճարում ոչ մի դեպքում չի կատարվում, քանի որ ամբողջական վճարումը կատարվում է բացառապես ապրանքը Օգտատիրոջ համար հասանելի դարձնելուց հետո կամ սույն պայմաններում և դրույթներում սահմանված պատճառներով պայմանավորված:

    Օգտատերերին ավելի մեծ աջակցություն ապահովելու համար Glovo-ն կլինի վերջիններիս կոնտակտային առաջին անձը և կիրականացնի Հարթակում կատարված վճարումները: Դա ներառում է գումարի վերադարձը, ապրանքների վերադարձը, չեղարկումները և վեճերի լուծումները վաղ փուլում, և դա չի խախտում Glovo-ի կողմից տեղական վաճառողների նկատմամբ՝ որպես Օգտատերերի կողմից պատվիրված ապրանքների միակ ֆիզիկական վաճառողներ, իրականացվող որևէ գործողության իրավունք:

    Վերոնշյալի համաձայն՝ վեճի դեպքում Glovo-ն կտրամադրի օպերատիվ աջակցություն և անհրաժեշտության դեպքում կփոխանցի հատուցումը Օգտատիրոջը։

    Պատվերի ընթացքի հետ կապված որևէ հարց ունենալու դեպքում Օգտատերը կարող է կապվել Glovo-ում Օգտատերերի աջակցության ծառայության հետ՝ Հարթակում Օգտատերերի համար հասանելի միջոցներով:

    1. Ապրանքների և/կամ ծառայությունների գները Հարթակում

    Հարթակում նշված բոլոր գները` կախված Օգտատիրոջ գործունեության տարածքից ներառում են կիրառելի ցանկացած հարկեր և ցանկացած դեպքում պետք է արտահայտված լինեն Օգտատիրոջ գործունեության տարածքի արժույթով:

    Համաձայն վերը նշված 6-րդ կետի՝ յուրաքանչյուր ծառայության համար կիրառելի գները պետք է հրապարակվեն Հարթակում՝ ըստ վերը նշված հատուկ բնութագրերի, և ավտոմատ կերպով կկիրառվեն պայմանագրման գործընթացի վերջին փուլում:

    Այնուամենայնիվ, ռեստորաններում և/կամ խանութներում վաճառվող և Glovo հարթակում ցուցադրված ապրանքների գները կարող են լինել միայն մոտավոր (կողմնորոշիչ) (և կարող են ժամանակ առ ժամանակ թարմացվել մինչև գնումների ավարտի պահը): Ամեն դեպքում այդ գները համապատասխանում են ռեստորաններում և/կամ խանութներում վաճառվող ապրանքների գներին և սահմանվում են բացառապես նրանց կողմից: Օգտատերը կարող է կապվել Մանդատավորի հետ` պատվիրած ապրանքների վերջնական գինը հաստատելու համար:

    Օգտատերն ընդունում է, որ ամեն դեպքում որոշ ապրանքների գինը կարող է փոխվել իրական ժամանակում (նախքան պատվերը տեղադրելը) ՝ կախված այդ ապրանքների վաճառքն իրականացնող հաստատությունից և առկա պաշարից: Օգտատերը կարող է կապվել Glovo-ի հետ` տեղադրված պատվերի վերաբերյալ ցանկացած տեղեկություն ստանալու համար:

    Վերոհիշյալի համաձայն՝ Օգտատերը Հարթակի միջոցով կատարված գնման և առաքման համար նախատեսված հարցման միջոցով Մանդատավորին լիազորում է վաճառողների կողմից սահմանված գնով իր անունից ապրանքն անձամբ գնելու մանդատ: Պատվերի կատարման ընթացքում Օգտատերը կարող է անմիջական կապի մեջ լինել Մանդատավորի հետ:

    1. Պրոմո կոդեր և/կամ Այլ առաջարկներ կամ Չեղչեր

    Glovo-ն կարող է ցանկացած պահի միակողմանիորեն տրամադրել կրեդիտներ՝ Հարթակից օգտվելու կամ որոշ Օգտատերերին անվճար առաքման համար: Օգտատերը հաստատում և ընդունում է, որ կրեդիտներն ու անվճար առաքումը պետք է օգտագործվեն Հարթակում Օգտատերերի համար տվյալ կրեդիտի կամ անվճար առաքման հասանելի դառնալուց հետո վեց (6) ամսվա ընթացքում:

    Հարթակում առաջարկվող պրոմո կոդերը և/կամ այլ առաջարկներն ու զեղչերը պետք է ճիշտ մուտքագրվեն հայտի մեջ մինչ պատվեր տեղադրելը: Հակառակ դեպքում չեն գործի, իսկ Օգտատերը չի կարողանա օգտվել դրանցից: 

    Համաձայն ստորև ներկայացված Բաժին 9-ի՝ Glovo-ի կողմից պահանջվող չեղարկման ցանկացած դեպքում Օգտատերը պետք է համոզված լինի և հստակեցնի, որ պրոմո կոդը և/կամ առաջարկը կամ զեղչը վավեր կլինի հետագա օգտագործման համար: Եթե չեղարկումը կատարվում է Օգտատիրոջ հայտով, ապա կկիրառվի ստորև ներկայացված Բաժին 9-ը:

    Glovo-ին իրավունք է վերապահվում միակողմանիորեն չեղարկել պրոմո կոդերը և/կամ այլ առաջարկները կամ զեղչերը, եթե վերջիններիս օգտագործման առնչությամբ վերը նշված ժամանակահատվածի ավարտին խարդախության դեպք է նկատվել (ինչպես օրինակ՝ ի թիվս այլ դեպերի, պրոմո կոդն օգտագործվել է դրա օրինական ստացողը չհամարվող մեկ այլ անձի կողմից, ինչպես նաև պրոմո կոդերը մասսայական կերպով փոխանցվել են կամ տեղի է ունեցել կոդերի կամ զեղչերի վաճառք): Ավելին՝ Glovo-ին իրավունք է վերապահվում պատժամիջոցներ կիրառել Օգտատերերի նկատմամբ այն գումարի չափով, որի սահմաններում Glovo-ի նկատմամբ տեղի է ունեցել խարդախությունը:

    Glovo-ն պատասխանատվություն չի կրի ֆորս-մաժորային (անհաղթահարելի ուժի) դեպքերի ժամանակ կամ իր վերահսկողությունից դուրս այլ դեպքի պատճառով կամ հիմնավորված որևէ անհրաժեշտության դեպքում, եթե Օգտատերը հարկադրված է չեղարկել, կրճատել, երկարաձգել կամ փոփոխել առաջարկների պայմանները:

    Մասնավորապես Glovo-ն որևէ պատասխանատվություն չի կրի, եթե կայքը ակցիաների ընթացքում հասանելի չլինի, կամ առաջարկների ավտոմատացված համակարգում աշխատանքի ընդհատում գրանցվի:

    1. Պատվերների հեռացման և չեղարկման իրավունք

    Glovo-ի կողմից առաջարկվող ծառայության բնույթին համապատասխան՝ Օգտատերը տեղեկացված է, որ երբ Մանդատավորը կամավոր սկզբունքով ընդունել է պատվեր, ապա գնման մանդատի կատարումը համարվում է ուժի մեջ, և, ըստ այդմ, Օգտատերն իրավունք չունի անhատույց հեռացնել ծառայության հայտը։

    Առանց վերոնշյալը խախտելու՝ չեղարկման ծախսը կարող է կախված լինել հետևյալ հանգամանքներից.

    - Եթե ռեստորանը կամ հաստատությունն արդեն ընդունել է պատվերը և սկսել է պատրաստել այն, Օգտատիրոջից կգանձվի ապրանքների գինը: Օգտատերը ծանուցմամբ կտեղեկացվի ռեստորանի կողմից պատվերի ընդունման մասին Հարթակի միջոցով և/կամ էլ. փոստով` Օգտատիրոջ նշած էլեկտրոնային հասցեին: 

    - Եթե Օգտատերը չեղարկի պատվերը Մանդատավորի կողմից այն ընդունվելուց հետո, ապա Օգտատիրոջից կգանձվի չեղարկման վճարը: Օգտատերը Մանդատավորի կողմից պատվերի ընդունման մասին կտեղեկացվի Հարթակի միջոցով: Օգտատերը կարող է Հարթակում տեսնել չեղարկման ծախսը: Եթե պատվերը չեղարկվել է Glovo-ի կողմից, գործակալները կկապվեն Օգտատիրոջ հետ` չեղարկման ծախսի մասին տեղեկացնելու, եթե առկա է որևէ ծախս:

    Եթե ռեստորանը կամ հաստատությունը և Մանդատավորը ընդունել են պատվերը մշակման համար, այդ դեպքում Օգտատիրոջից կգանձվի և՛ ապրանքների գինը, և՛ չեղարկման վճարը:

    Չեղարկման ընդհանուր ծախսը կհայտնվի Օգտատիրոջ էկրանին՝ Հարթակում «Չեղարկել» կոճակը սեղմելուց հետո: Օգտատիրոջը նախապես կցուցադրվի գանձվող գումարը` հիմք ընդունելով վերը նկարագրված հանգամանքները:

    Որոշ քաղաքների դեպքում հնարավոր է՝ չեղարկման ծախսն անմիջապես Հարթակում տեսնելու հնարավորություն չլինի: Նման դեպքերում չեղարկման կիրառելի ծախսը կհամարվի Հավելված II-ում նշվածը։

    Ոչ պարենային կամ չփչացող ապրանքների դեպքում եթե Մանդատավորը արդեն գնել է պատվիրված ապրանքը չեղարկման պահին, ապա Օգտատերը կարող է խնդրել Մանդատավորին վերադարձնել այն: Այդ նպատակով Օգտատերը պետք է վճարի ապրանքների գնման ամբողջական գինը և առաքման ծախսերը, ինչպես նաև վերադարձի ծառայության ծախսը: Եթե Մանդատավորին հաջողվել է վերադարձնել ապրանքը, ապա այդ արժեքը կվերադարձվի Օգտատիրոջը, ով, վերը նշվածի համաձայն, պետք է վճարի վերցնելու և առաքման ծառայությունների դիմաց, ինչպես նաև վերադարձի ծառայության արժեքը: Ամեն դեպքում վերադարձը ենթարկվում է առևտրականի վերադարձի քաղաքականությանը, և հետևաբար Օգտատերը նշում է, որ ինքը տեղյակ է, որ փչացող ապրանքների դեպքում (օրինակ՝ սնունդ) և այլ ապրանքների, որոնք ենթակա չեն վերադարձման կիրառելի օրենսդրության համաձայն, ապրանքը հնարավոր չէ հետ վերադարձնել, հետևաբար Glovo-ն իրավասու է գանձել Օգտատիրոջից Մանդատավորի կողմից իր մանդատի ներքո արդեն գնած և՛ ապրանքի, և՛ առաքման ծառայության ծախսը:

    Եթե Օգտատերը ապրանքի համար սխալ հասցե է նշել, նա ցանկացած պահի կարող է մուտքագրել նոր հասցե այն պայմանով, որ նոր հասցեն գտնվում է սկզբնական պատվերի նույն քաղաքում և Glovo-ի կողմից միջնորդական ծառայություն իրականացնելու գոտում է: Նման դեպքում Օգտատերը նոր ծառայություն կպատվիրի և համաձայնություն կտա, որ նոր առաքման համար կգանձվի համապատասխան գումար: Եթե հասցեն գտնվում է ի սկզբանե նշված քաղաքում, ապա առաքման համար հասցեն չի կարող փոփոխվել նոր քաղաքում պատվերն առաքելու համար, և պատվերը կչեղարկվի՝ սույն կետում նշվածի համաձայն` հետևանքային ծախսերի պատասխանատվությունը թողնելով Օգտատիրոջ վրա։

    Glovo-ին իրավունք է վերապահվում չեղարկել պատվերը՝ առանց հիմնավորում ներկայացնելու:  Glovo-ի պահանջով առանց հիմնավորում ներկայացնելու չեղարկման դեպքում Օգտատերն իրավասու է վճարված գումարի վերադարձի հայտ ներկայացնել:

    Glovo-ում Օգտատերերի համար հասանելի են հայտերի պաշտոնական ձևաթղթեր այն երկրների պաշտոնական լեզուներով, որտեղ գործունեությյուն է ծավալում Glovo-ն իր առաջարկած ծառայության առնչությամբ: Օգտատերերը կարող են վերը նշված հայցադիմումները ստանալ Glovo-ի Օգտատերերի աջակցության ծառայության միջոցով, և այդ դիմումների մուտքի հնարավորությունը ավտոմատ կերպով կուղարկվի Օգտատիրոջը: Օգտատիրոջ էլ. նամակում պետք է ճշգրիտ նշված լինի այն վայրը, որտեղից կատարվում է հարցումը, և պետք է լինի ծառայության իրականացման նույն վայրը: Հարցերի դեպքում հայտը պետք է ներկայացվի վերջին անգամ օգտագործած վայրից:    

    1. Glovo-ի միջոցով ապրանքի գնման ծառայության հատուկ պայմաններ

    Օգտատերը հնարավորություն ունի Հարթակի միջոցով Մանդատավորի կողմից ապրանքների և/կամ ծառայությունների անձամբ գնելու հայտ ներկայացնել այն հաստատություններից, որոնց հետ Glovo-ն կարող է ունենալ կամ չունենալ գործող առևտրային պայմանագիր: Օգտվելով Հարթակում ելնող ցանկից՝ Օգտատերը կարող է ընտրել մի շարք տարբերակներից, որտեղ կարող է տեսնել ապրանքի կամ ծառայության բնութագրերը և գինը, ինչպես նաև երբեմն նույնիսկ լուսանկարը՝ միայն կողմնորոշիչ նպատակներով:

    Եթե Օգտատերը ցանկանում է իմանալ Հարթակում առկա ապրանքների բաղադրության և սննդային տեղեկությունը, որը ուղղակիորեն հասանելի չէ Հարթակում, ինչպես նաև տեղեկատվություն այն ապրանքների վերաբերյալ, որոնց դեպքում այն Հարթակում ներկայացնելը պարտադիր չէ (օրինակ՝ ռեստորանների կողմից պատրաստվող սնունդը) նա պետք է կապվի անմիջապես տվյալ հաստատության հետ՝ ապրանքների վերաբերյալ ամբողջական տեղեկություն ստանալու համար:

    Տարբերակներից մեկը ընտրելուց հետո Օգտատերը նաև կարող է տեղադրել պատվերը՝ նախատեսված ազատ տեքստային տարածքում Մանդատավորի համար լրացուցիչ տվյալներ կամ նշումներ ներառելով:

    «Այլ» կոճակի օգնությամբ Օգտատերը կարող է նշել պատվերի մեջ որոշ ապրանքների համար անձամբ գնելու նախընտրությունը, իսկ Մանդատավորը կհանդիսանա որպես Glovo-ի ենթակապալառու, որն էլ իր հերթին հանդես կգա որպես Օգտատիրոջ անունից գործող գործակալ: Օգտատերը կարող է նշել պատվերի մեջ ներառվող ապրանքները նախատեսված տեքստային ազատ դաշտում՝ ներառելով պատվերն իրականացնող Մանդատավորի համար տվյալներ կամ նշումներ: Վերը նշվածի արդյունքում Օգտատերն է բացառապես պատասխանատու, և ցանկացած իրավիճակի դեպքում ապրանքների բնույթից բխող ցանկացած միջադեպի համար պատասխանատությունը կրում է Օգտատերը (ինչպես օրինակ՝ պատժամիջոց, քաղաքացիական և/կամ քրեական պատասխանատվություն, ֆինանսական պատասխանատվություն և այլն): Այս առնչությամբ Օգտատերերը պետք է իրազեկված լինեն, որ Glovo-ն ակտիվորեն համագործակցում է յուրաքանչյուր երկրի պատկան մարմինների և իշխանությունների հետ՝ պայքարելու ի թիվս այլ հանցագործությունների` խարդախությունների, թմրանյութերի վաճառքի, փողերի լվացման, ահաբեկչության և անձնական տվյալների յուրացման դեմ: Ուստի, Օգտատերը գիտակցում է, որ Glovo-ն կարող է հրապարակել իր անձնական տվյալները պետական մարմիններին նրանց պահանջով` հանցագործություն կանխելու և դրա տեղի ունենալուց խուսափելու նպատակով:

    Օգտատերը տեղյակ է և ընդունում է, որ Հարթակում առկա ապրանքների և/կամ ծառայությունների նկարագրությունները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում գները կամ լուսանկարները տրամադրվում են հաստատությունների կողմից ներկայացված տեղեկության և փաստաթղթերի հիման վրա, և հետևաբար, Glovo-ն չի կարող տրամադրել այդ նկարագրությունների, գների և/կամ լուսանկարների իսկության վերաբերյալ որևէ երաշխիք:

    Ավելին՝ Օգտատերն ընդունում է, որ Glovo հարթակում ցուցադրված բոլոր ապրանքները հասանելի են, և այս առնչությամբ ընդունում է այն հավանականությունը, որ պատվերն իրականացնելու ժամանակ կարող է տվյալ ապրանքը և/կամ ծառայությունը հասանելի չլինել հաստատության կողմից։ Նաև ապրանքի գինը ենթակա է թեթևակի փոփոխությունների՝ վաճառքի կետում կատարվող փոփոխությունների հետևանքով: Glovo-ին իրավունք է վերապահվում շարունակել գնման գործընթացը գնի մինչև 30% (երբ Օգտատերը հանձնարարում է գնել ապրանքը իր անունից, գնումը Հարթակում ինքնուրույն կատարելու փոխարեն) տատանման դեպքում: Եթե տատանումը նշված 30%-ից ավել է, Մանդատավորը պետք է կապ հաստատի Օգտատիրոջ հետ` իրավիճակի մասին տեղեկացնելու համար:

    Glovo-ին իրավունք է վերապահվում ցանկացած պահի հանել ապրանքը իր հարթակից, ինչպես նաև ցանկացած պահի փոփոխել իր տեղեկատվական թերթիկի բովանդակությունը՝ առանց որևէ պատասխանատվություն կրելու:

    10.1 Առաքումներ

    Glovo-ն Օգտատերերին տրամադրում է Մանդատավորի կողմից անձամբ գնած ապրանքների համար առաքման ծառայություն որոշ քաղաքներում։ Նման պատվեր կարող է կատարվել վճարման պահին հետևյալ պայմանները բավարարելու դեպքում, այն է՝

    • Ծառայությունը պետք է գործի տվյալ ժամանակահատվածի ընթացքում:
    • Առաքվող ապրանքները պետք է լինեն քաղաքներից մեկում և Glovo-ի գործունեության համար հասանելի տարածքում։
    • Վերջնակետը պետք է լինի ապրանքի գտնվելու նույն քաղաքում:
    • Պատվիրած ապրանք(ներ)ի չափերը չպետք է գերազանցեն` 40 սմ x 40 սմ x 30 սմ*
    • Մեկ պատվերի առավելագույն քաշը կարող է լինել մոտ 9 կգ*

    *Վերը նշված չափը և քաշի պայմանը չի տարածվի նման ծավալներ տեղափոխելու ընդունակ տրանսպորտային միջոցների վրա։

    10.2. Գներ և Վճարման եղանակ

    Հարթակում ապրանքի և/կամ ծառայության գինը պետք է սահմանվի հաստատության կողմից: Այնուամենայնիվ, Օգտատերը տեղյակ է, որ որոշ ապրանքների գինը կարող է փոփոխվել իրական ժամանակում՝ կախված հարթակում առկա հաստատությունների պաշարի հասանելիությունից, և Օգտատերը մինչ վճարումը նախապես կտեղեկացվի վերջնական վճարման մասին:

    Երբ Մանդատավորը պատվերը վերցնելու կետից 1000 մետր հեռավորության վրա է և մինչև այդ պատվերի առաքումը, Օգտատերը կարող է կապվել Օգտատիրոջ անունից ապրանքների և ծառայությունների գնման հարցում հանդես եկող Մանդատավորի հետ։ Ուստի, Մանդատավորը Օգտատիրոջը` վերջինիս հաստատման համար պետք է տեղեկացնի ցանկացած փոփոխության մասին մինչ մանդատն իրականացնելը: Եթե Օգտատերը ցանկանում է թողնել որևէ մեկնաբանություն պատվերի վերաբերյալ, միշտ կարող է անմիջական կապ հաստատել մանդատն իրականացնող Մանդատավորի հետ:

    Նմանապես, վճարման անցնելու փուլում Օգտատերը կտեղեկացվի վերջնական գնի և առաքման մոտավոր ժամանակի մասին՝ համաձայն վերը սահմանված Glovo-ի առաքիչի ծառայության պայմանների:

     Օգտատերը կարող է ապրանքների և/կամ ծառայությունների դիմաց վճարել կանխիկ կամ վճարային քարտով: Կանխիկ վճարման տարբերակը կարող է հասանելի չլինել Glovo-ի գործունեության որոշ երկրներում: Պատվերը կատարելիս Օգտատերը կտեղեկացվի ծառայությունն իրականացվող տարածքում հասանելի վճարման տարբերակների մասին։ Վճարային քարտով վճարելու համար Օգտատերը պետք է հարթակի միջոցով տրամադրի քարտի տվյալները` որպես իր հաշվին կցված վճարման եղանակ: Glovo-ն իր սերվերներում չի պահում քարտի թվերը և կարող է տեսնել միայն քարտի վերջին չորս նիշերը: Ամբողջական տվյալները պահվում են Glovo-ի անունից վճարումներ կատարող վճարային ծառայությունների մատակարարի սերվերներում։ Վճարային քարտով վճարող Օգտատերերը վճարման այս եղանակն ընտրելու համար լրացուցիչ վճարներ չեն կատարում: Այս ամենն իրականացվում է 6.1 կետում սահմանված վճարային հարթակի պայմանների հետ համապատասխանությամբ:

    Կանխիկ վճարումների դեպքում Օգտատերը պետք է վճարի ապրանքի առաքման պահին և/կամ առաքման վայրում հանձնարարությունն ավարտելուց հետո: Օգտատերը չի կարող հրաժարվել վճարել առաքման վճարը և/կամ պատվիրած ապրանքի գինը: Օգտատերը կարող է հրաժարվել միայն վճարել ծառայության վճարը այն դեպքում, եթե բողոք է ներկայացրել և Glovo-ից ստացել ի օգուտ իրեն պատասխան մինչև առաքման պահը:

    Եթե ծառայության դիմաց վճարը որևէ պատճառով հնարավոր չէ գանձել Օգտատիրոջից, Օգտատիրոջ հաշիվը կարգելափակվի մինչ տվյալ իրավիճակի շտկումը և պարտքի մարումը:

                  10.3. Անվճար նմուշների առաքումը տուն և Առևտրային այլ գործողություններ

    Glovo-ին իրավունք է վերապահվում Օբյեկտների, Հանրախանութների, Ձեռնարկությունների, Մասնագետների (օրինակ՝ զանգվածային արտադրությամբ պարենային ընկերությունների, լաբորատորիաների, Հանրախանութների, մեծ և փոքր սպառողական ապրանքանիշերի և այլնի) հետ առևտրային պայմանագրեր կնքել առաջարկների նամակներ ուղարկելու համար՝ ներառյալ Օգտատիրոջ տուն առաքված պատվերի հետ անվճար նմուշների առաքումը:

    1. «SuperGlovo» ծառայության հատուկ պայմաններ

    Glovo-ն Հարթակում Օգտատերերի համար կարող է հասանելի դարձնելայնպիսի հնարավորություն, որի միջոցով նրանք կարող են ընտրել այլ վայրերի հետ մեկտեղ` սուպերմարկետներում, հանրախանութներում և/կամ անձնական խնամքի հաստատություններում առկա մի շարք ապրանքներ, որպեսզի պատվերը կատարող Մանդատավորը կարողանա դրանք առաքել օգտատիրոջ տրամադրած հասցեով:

    Իրենց նախընտրելի ապրանքներն ընտրելուց հետո Օգտատերերը կարող են Հարթակում առկա մեխանիզմների միջոցով պահանջել ապրանքի՝ ալերգենների, ալերգիաների, բաղադրության վերաբերյալ և/կամ սննդային տեղեկությունը, որը կտրամադրվի զրույցի ծառայության կամ Հարթակում գրանցած Օգտատիրոջ էլ. փոստի հասցեի միջոցով: Glovo-ն կարող է նաև հասանելի դարձնել այդ հնարավորությունը այն Օգտատերերի համար, ովքեր տեղեկության համար հղումներ ստանալու հայտ են ներկայացնում, որպեսզի գտնեն և ուսումնասիրեն անհրաժեշտ տեղեկությունը: «SuperGlovo» ծառայության պատվերները կարգավորվում են վերոնշյալ 10.1 կետի դրույթներով:

    Եթե սույն բաժնում այլ բան նախատեսված չէ, Օգտագործման ընդհանուր պայմանները տարածվում են «SuperGlovo» ծառայության վրա:

    1. B2B Glovo Business հարթակի ծառայության հատուկ դրույթներ

    GLOVO-ն ունի բիզնեսների և մասնագետների համար հասանելի ապրանքներն ուղարկելու և առաքելու հարթակ, որը կարող է հասանելի լինել կամ հասանելի չլինել ձեր քաղաքում: Այս բաժնի պայմանները տարածվում են https://business.glovoapp.com/ կայքում GLOVO-ի կողմից առաջարկվող ծառայությունների դասակարգումների վրա: Ծառայություններից օգտվելու և պայմանագրային ընդհանուր պայմանները տարածվում են սույն բաժնում չընդգրկված բոլոր կետերի վրա:

                12.1. Առարկա

    Օգտատերը կարող է մուտք գործել Glovo Business ծառայություն Հարթակում գրանցած իր օգտանվան և գաղտնաբառի միջոցով մեկ կամ ավելի վերցնելու կետերից և դեպի մեկ կամ մի քանի առաքման կետեր առաքվող նախընտրելի ապրանքների ձեռքբերման և առաքման հայտ ներկայացնելու համար, իսկ այդ ապրանքների տեղափոխումը կիրականացվի անմիջապես Մանդատավորների կողմից:

    Glovo Business հարթակում Օգտատիրոջ կողմից պահանջվող ծառայությունները չեն հանգեցնի Ապրանքների գնմանը, այլ պարզապես հանդիսանում են ձեռքբերման հասցեից դեպի առաքման հասցե նախընտրելի ապրանքների առաքման ծառայություններ:

    12.2 Ծառայության տեսակ

    Glovo Business հարթակից օգտվելիս Օգտատերերը հնարավորություն կունենան ընտրել ծառայությունների հետևյալ տեսակներից․

    1. «Միակողմանի պատվեր»՝ Ապրանքները ձեռք են բերվում մեկ վայրից և առաքվում են առաքման մեկ հասցեով:
    2. «Պատվերի վերադարձ»՝ Ապրանքները ձեռք են բերվում մեկ վայրից, տեղափոխվում են երկրորդ հասցե, այնուհետև վերադարձվում են սկզբնականակետ (առաջին հասցե):
    • «Մի քանի պատվերի ձեռքբերում»՝ Կան հավաքագրման մի քանի հասցեներ և առաքման մեկ հասցե:
    1. «Մի քանի պատվերի առաքում»՝ Կա ապրանքների ձեռքբերման մեկ հասցե, և կան առաքման մի քանի հասցեներ:

    Յուրաքանչյուր պատվեր կարող է ներառել տեքստային դաշտ, որպեսզի Օգտատերերը կարողանան թողնել իրենց Պատվերների վերաբերյալ ցանկացած համապատասխան մեկնաբանություն՝ Մանդատավորի համար որպես պարզաբանում:

    Պատվերը տեղադրելուց հետո Մանդատավորը կգնա Օգտատիրոջ կողմից հաստատված հավաքագրման կետ(եր)՝ Պատվեր(ներ)ը Հարթակում հաստատման հետ մեկտեղ հավաքագրելու համար։ Պատվեր ձեռք բերելու համար Մանդատավորը պետք է Հարթակում ներկայացնի Պատվերի հաստատումը: Ի վերջո՝ Մանդատավորը պետք է առաքի Պատվերը առաքման նշանակված հասցե(ներ)ով:

    Օգտատերերը կարող են չեղարկել Պատվերն անհատույց, քանի դեռ այն չի ընդունվել Մանդատավորի կողմից: Այնուամենայնիվ, եթե Օգտատերը չեղարկում Մանդատավորի կողմից արդեն ընդունված Պատվերը, Օգտատերը ստիպված կլինի վճարել գնի 100%-ը` ընթացիկ պատվերը չեղարկելու համար:

    Եթե Մանդատավորը հասնում է առաքման հասցե, իսկ Պատվերը ստացողը տեղում չի լինում 10 (տաս) րոպե շարունակ սպասելու և կապ հաստատելու փորձերից հետո, ապա Մանդատավորը պետք է վերադարձնի Պատվերը սկզբնական հասցե, իսկ Glovo-ն իրավասու կլինի Օգտատիրոջից գանձել իրականացված նոր ծառայության հետ կապված լրացուցիչ ծախսերի համար:

    Լրացուցիչ այդ ծախսերը պետք է հաշվարկվեն՝ դեպի առաքման կետ անցած կիլոմետրերի քանակից կախված փոփոխական ծախսից, և պատվերի սկզբնական հասցե վերադարձնելու համապատասխան ֆիքսված ծախսից:

    Եթե պատվեր տեղադրելիս Օգտատերը խնդիրների հանդիպի, նա պետք է կապվի GLOVO-ի աջակցության ծառայության հետ:

    Glovo Business հարթակը հասանելի կլինի հարթակի աշխատանքային օրերին և ժամերին:

    Մանդատավորի կողմից տեղափոխվող փաթեթների չափը որոշակի հանգամանքներում կարող է ենթարկվել սահմանափակումների: Ապրանքները պետք է լինեն Glovo-ի գործունեության քաղաքներում, իսկ դրանց վերցնելու և առաքման կետերը պետք է լինեն Glovo-ի կողմից սպասարկվող նույն քաղաքում և տարածքներում:

    12.3. Ծառայությունների վճար

    Յուրաքանչյուր պատվերի գինը կազմված կլինի փոփոխական վճարից (գումարած օրենքով կիրառելի ցանկացած անուղղակի հարկ)` կախված անցած հեռավորությունից (կմ) (այսուհետ` «Վճար»):

    GLOVO-ին իրավունք է վերապահվում փոխել գները` կախված հեռավորությունից և/կամ Պատվերի կատարման օրվա ժամից:

    Ըստ սույն պայմանների՝ Օգտատերերն իրավասու կլինեն մինչ պատվեր տեղադրելն իմանալ Պատվերի համար վճարվելիք մոտավոր Վճարի չափը (մասնավորապես այն դեպքում, երբ Օգտատերը հանձնարարում է գնել ապրանքը իր անունից)։ Վճարը կարող է տատանվել, եթե Glovo-ի վերահսկողությունից դուրս տեղի ունեցող ֆորս-մաժորային դեպքեր լինեն, որոնց արդյունքում վճարման ենթակա Վճարի ավելացում կարող է լինել: Վճարը կարող է նաև ավելանալ, եթե Օգտատերը Մանդատավորին կամ Glovo-ին է տրամադրում լրացուցիչ տվյալ, ինչպես օրինակ՝ ձեռքբերման և/կամ առաքման հասցե(ներ)ի փոփոխություն կամ սկզբնական պատվերին լրացուցիչ հասցեների ավելացում:

    Մատուցված ծառայության դիմաց վճարը կարող է կատարվել Օգտատիրոջ կողմից ազատ ընտրությամբ, հետևյալ եղանակներով․

    • Վճարային քարտ՝ Օգտատերերը կարող են յուրաքանչյուր Պատվերի համար վճարել առանձին` օգտագործելով վճարային քարտ նույն ձևով և նույն պայմաններով, ինչպես որ նախատեսված է Ընդհանուր և պայմանագրային դրույթներում:
    • Ամենամսյա վճարումներ/Դեբետային քարտ Յուրաքանչյուր օրացուցային ամսում GLOVO-ն կգանձի Օգտատիրոջ կողմից կատարվելիք ընդհանուր գումարը անմիջապես դեբետային քարտով` Օգտատիրոջ տրամադրած տեղեկության հիման վրա:

    Եթե անմիջապես դեբետային քարտով գանձումը չեղարկվի, և համապատասխան վճարումը չհաջողվի գանձել, Օգտատիրոջ պարտք եղած գումարը կգանձվի նրա հաշվին կցված վարկային քարտից նույն օրը, երբ GLOVO-ին ծանուցվի անմիջապես դեբետային քարտից գանձման ձախողման մասին: Նման դեպքերում, Օգտատերը պետք է հատուցի անմիջապես դեբետային քարտով վճարման ձախողումից բխող ծախսերը (օրինակ՝ բանկային գանձումներ):

    1. Ալկոհոլի գնում

    Հարթակի միջոցով ալկոհոլային խմիչքների գնման և/կամ առաքման պատվեր կատարող Օգտատերերը պետք է լինեն օրենքով սահմանված չափահասության տարիքի: Ինչը նշանակում է, որ Օգտատերը պետք է լինի այդ պահին պատվերի իրականացման տարածքում կիրառելի տեղական օրենսդրությամբ սահմանված գոնե նվազագույն տարիքին։ Ալկոհոլային խմիչքներ ներառող պատվերի տեղադրման պահին Օգտատերը հաստատում է, որ պատվերի իրականացման տարածքում կիրառելի տեղական օրենսդրությամբ սահմանված նվազագույն տարիքի է։ Glovo-ին իրավունք է վերապահվում մերժել ալկոհոլի գնման և/կամ առաքման պատվերը ցանկացած այն անձի համար, ով չունի ապացույց, որ պատվերի իրականացման տարածքում կիրառելի տեղական օրենսդրությամբ սահմանված նվազագույն տարիքի է։

    Սույն կետը նույն կերպ կտարածվի Հարթակի միջոցով Օգտատիրոջ կողմից պատվիրած և գործող օրենսդրությամբ 18 տարեկանից բարձր տարիքի անձանց համար վերապահումով նմանատիպ այլ ապրանքի և/կամ ծառայության վրա։

    Նույն կերպ, որոշակի ժամանակահատվածում ալկոհոլային խմիչքների վաճառքը և/կամ առաքումը սահմանափակած դեպքերում և քաղաքներում, Օգտատերը պարտավոր է պատվերներ կատարել միայն գործող օրենսդրությամբ թույլատրելի ժամանակահատվածներում: Glovo-ին իրավունք է վերապահվում մերժել ալկոհոլային խմիչքների գնման և/կամ առաքման պատվերը` թույլատրելի ժամանակահատվածներից դուրս պատվերի կատարման դեպքում:

    1. Ապրանքներ դեղատներից

     Առանց դեղատոմսի դեղերի վաճառքը և առաքումը կարող են իրականացվել միայն դեղատների կողմից, որոնք ունեն դեղատնային գործունեության լիցենզիա։

    Ամեն դեպքում, Glovo-ն Օգտատերերի համար ապահովում է դեղագետի խորհրդատվություն մինչ դեղորայքը պատվիրելը: Այդ նպատակով Glovo-ն ներառել է ՀԱՏՈՒԿ ՀԱՐՑՈՒՄ պատուհանը, որպեսզի հարցերի դեպքում Օգտատերը կարողանա խորհրդակցել Հարթակի միջոցով դեղերը նշանակող դեղագործի հետ՝ վերջինիս կողմից ճիշտ դեղամիջոցն ապահովելու համար:

    Ամեն դեպքում, Glovo-ն որևէ պատասխանատվություն չի կրի Օգտատերերի կողմից Դեղատուն բաժնից պատվիրած ապրանքի օգտագործման կամ դեղատներից նշանակված ապրանքների քանակի և/կամ վիճակի համար:

     Բացի այդ՝ Հարթակը կարող է Օգտատիրոջ կողմից պատվիրված դեղերը թողարկող դեղատանը փոխանցել Օգտատիրոջ տվայլները՝ օգտանունը և հեռախոսահամարը, վերջինիս հարցերին պատասխանելու նպատակով: Տվյալների սույն հրապարակումը ենթակա է Օգտատիրոջ կողմից անմիջական և հստակ արտահայտված թույլտվության` տվյալների պաշտպանության վերաբերյալ գործող օրենսդրության հետ համապատասխանությամբ:

    1. Հատուկ թույլտվություն պահանջող իրերի առաքման քաղաքականություն

    Օրինակների ոչ սպառիչ ցանկ՝

    Ալկոհոլային խմիչքներ և Ծխախոտային արտադրանք

    Ալկոհոլի և ծխախոտային արտադրանքների առաքումը կարող է սահմանափակվել Հարթակի գործունեության որոշ երկրներում և/կամ քաղաքներում։

    Կենդանիներ և Հատուկ հսկվող տեսակներ

    Կենդանիների մասեր կամ հեղուկներ, արգելված սերմեր, վնասակար բույսեր, հատուկ հսկվող բույսեր կամ այլ օրգանիզմներ (ներառյալ դրանցից պատրաստված նյութերը), որոնք վտանգված են կամ որոնց առևտուրը հսկվում է համապատասխան կիրառելի օրենքով։

    Պոռնոգրաֆիա

    Պոռնոգրաֆիկ նյութ կամ որպես էրոտիկ մանկապղծություն ընկալվող բովանդակություն:

    Ծրագրային ապահովման և Զանգվածային լրատվության միջոցների հեղինակային իրավունք

    Գրքերի, երաժշտության, ֆիլմերի և այլ պաշտպանված կամ լիցենզավորված նյութեր, ներառյալ պատշաճ կերպով հղում արված օրինակների չարտոնված պատճեններ, և ծրագրային ապահովման չարտոնված պատճեններ, տեսախաղերի և այլ պաշտպանված կամ լիցենզավորված նյութերի՝ ներառյալ OEM (բնօրինակ սարքավորումների արտադրող)-ներ կամ այլ արտադրանքներ, որոնց արդյունքում անցանկալի հաղորդագրություններ են ուղարկվում:

    Կեղծ և չարտոնված ապրանքներ

    Դիզայներական արտադրանքների կամ այլ ապրանքների պատճեններ կամ նմանակումներ, հայտնիներին պատկանող` սովորաբար վավերացում պահանջող իրեր, կեղծ ինքնագրեր, արտարժույթ, նամականիշեր, տոմսեր կամ այլ չարտոնված ապրանքներ:

    Անվտանգության խափանում իրականացնելու համար նախատեսված սարքեր կամ գործիքներ

    Մոդեմներ, չիփեր կամ այլ սարքեր տեխնիկական պաշտպանության միջոցների, ինչպես նաև թվային սարքերի խափանման համար, ներառյալ iPhone-ները ապաբլոկավորելու համար:

    Թմրադեղեր

    Վերահսկվող նյութեր, թմրամիջոցներ, անօրինական թմրադեղեր և դրանց երաբերող պարագաներ, ներառյալ հոգեներգործուն և բուսական հիմքով թմրադեղեր, օրինակ՝ ցնորածին սնկերը, ինչպես նաև դրանց օգտագործումը խթանող նյութեր, կամ օրինական նյութեր, ինչպիսիք են բույսերը և խոտաբույսերը՝ ներկայացված ընդունելու համար պատրաստ վիճակով, ներս շնչելու, որպես մզվածք կամ այլ եղանակով օգտագործելու համար, ինչը կունենա օգտագործման նույն ազդեցությունը, ինչ որ անօրինական նյութի, թմրադեղի կամ բաղադրիչի դեպքում կամ կունենա կասկածելի ազդեցություն առողջության վրա։

    Մոլախաղեր և խաղադրույքներ

    Վիճակախաղի տոմսեր, խաղադրույքներ, առցանց խաղադրույքների կայքի անդամակցում/գրանցում և հարակից կոնտենտ: Խաղատների թույլատրելի ակցիաներ:

    Դեղատներում վաճառվող արտադրանքներ

    Դեղատնային արտադրանքների առաքումը կարող է սահմանափակվել Հարթակի գործունեության որոշ երկրներում և/կամ քաղաքներում։  Դեղատոմսով դեղերի պատվիրելու/առաքելու հնարավոր սահմանափակումներ: Առանց դեղատոմսի դեղամիջոցները, բժշկական օժանդակ սարքերը, ինչպես նաև դեղատներում հիգիենայի, սննդի կամ օգտագործման համար նախատեսված նմանատիպ այլ ապրանքները ենթակա են Օգտատիրոջ կողմից Մանդատավորին տրված մանդատին և դեղագործի կողմից հավանությանը։

    Հաքերության և ծրագրեր կոտրելու նյութեր

    Ձեռնարկներ, ուղեցույցներ, տեղեկություն կամ սարքավորում, որոնց միջոցով, խախտելով օրենքը, վնասում կամ խաբեությամբ հեշտացնում են մուտքը ծրագրային ապահովման միջոցներին, սերվերներին, վեբ կայքերին կամ այլ պաշտպանված գույքին։

    Մարդու մարմին

    Օրգաններ կամ մարմնի այլ մասեր, օրգանիզմում հեղուկի պարունակություն, ցողունային բջիջները, սաղմեր։

    Գողացված կամ անօրինական ապրանքներ

    Նյութեր, ապրանքներ կամ տեղեկություններ, որոնք նպաստում են անօրինական ապրանքների հետ կապված գործունեութույունը կամ հեշտացնում են անօրինական գործողությունները, ապանքներ որոնք չեն պատկանում տվյալ անձին, կամ անձը իրավունք չունի վաճառել, երրորդ անձանց իրավունքների խախտմամբ արտադրված ապրանքներ, ներմուծման, արտահանման կամ մակնշման սահմանափակումները խախտող ապրանքներ, փոխադրման սահմանափակումներին ենթարկվող շարժիչային փոխադրամիջոցներ: Դուք (Glovo-ի օգտատերը) միանձնյա և ամբողջությամբ պատասխանատու եք բոլոր իրերի բնօրինակ և օրինական լինելու ստուգման հարցում:

    Հեռահաղորդակցման անօրինական սարքավորումներ

    Առանց վճարելու արբանյակային ազդանշանների ստացման միտումով սարքերը, բջջային հեռախոսների և այլ սարքավորումների փոփոխման համար անօրինական արտադրանքները:

    Վիրավորական տարրեր պարունակող ապրանքներ

    Ապրանքներ, գրականություն, արտադրանքներ կամ այլ նյութեր, որոնք` •      որևէ անձի կամ մարդկանց խմբի համար ռասայի, էթնիկ ծագման կամ ծագման երկրի, դավանանքի, սեռի կամ որևէ այլ գործոնի պատճառով զրպարտական բնույթ ունեն: •       գործող օրենսդրությամբ զրպարտությունից պաշտպանված որևէ անձի կամ մարդկանց խմբի համար զրպարտական բնույթ են կրում (օրինակ՝ թագավորական ընտանիքը` որոշ իրավասություններում): •      քաջալերում կամ հրահրում են բռնությունը։ •      նպաստում են անհանդուրժողականությանը կամ ատելությանը: •       նպաստում կամ աջակցում են ահաբեկչական խմբավորումների կամ օրենքով արգելված այլ կազմակերպությունների անդամակցությանը: •       հակասում են հասարակական բարոյականությանը:

    Քրեական հանցագործությանն առնչվող վիրավորական նյութեր

    Հանցագործության կամ հանցավոր արարքների հետ կապված, հանցանքի վայրի լուսանկարներ կամ առարկաներ, անձնական իրեր:

    Մշակույթային արժեք ներկայացնող պաշտպանված գտածոներ

    ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թ. Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցների մասին կոնվենցիայում ընգրկված նյութեր կամ այլ ապրանքներ, որոնց վաճառքը, արտահանումը կամ փոխանցումը սահմանափակված է օրենքով, այն է՝ գտածոներ, քարանձավային գոյացումներ (ստալակտիտներ և ստալագմիտներ)։

    Պիրոտեխնիկական սարքեր և հատուկ թույլտվություն պահանջող վտանգավոր նյութեր

    Շուկաներում հսկողություն պահանջող նյութեր, ինչպես օրինակ՝ պիրոտեխնիկական իրեր և հարակից ապրանքներ, նաև բենզին կամ պրոպան:

    Երթևեկության հետ կապված սարքեր

    Ռադարներ, համարանիշերի քողարկիչներ, երթևեկության անօրինական փոփոխման սարքեր և հարակից արտադրանքներ:

    Զինամթերք

    Հրազեն, զինամթերք և այլ իրեր, այդ թվում՝ առանց սահմանափակումների հրազեն, չբացահայտելի կամ հեշտությամբ թաքցվող դանակներ, մարտարվեստի զենքեր, խլացուցիչներ, զինամթերք կամ զինամթերքի պահեստներ:

    Դրամ և արտարժույթ

    Թանկարժեք մետաղներով, ինչպես նաև թղթադրամներով, մետաղադրամներով կամ ցանկացած այլ արժեքավոր արժեթղթերով ապահովագրված արտարժույթ կամ արժույթներ:

    Տարրական և միջնակարգ դպրոցներ / Երեխաների կողմից օգտագործումը

    Մենք մեզ իրավունք ենք վերապահում մերժել անչափահաս օգտատերերի պատվերները: Ինչպես նաև մեզ իրավունք ենք վերապահում մերժել տարրական կամ միջնակարգ դպրոցի մոտակայքում գտնվող ցանկացած վայրից կատարված պատվերները, ինչպես նաև պահանջել տարիքային շեմը հաստատող բավարար ապացույց:

    Հարթակի սխալ գործածություն / Չարաշահում

    Մենք չենք հանդուրժի մեր ընկերության կամ ֆրիլանս աշխատողների նկատմամբ վիրավորական լեզվական ոճի կամ վիրավորական վերաբերմունքի օգտագործումը:

    1. Համերաշխությունը Glovo-ում

    Glovo-ն համագործակցում է տարբեր հաստատությունների, կորպորատիվ խմբերի և հասարակական կազմակերպությունների հետ բարեգործական և համերաշխության նախագծերում, իր գործունեության երկրների նվիրատվության կամ շահույթ չհետապնդող արշավներում (ենթակա է յուրաքանչյուր երկրում կիրառման): GLOVO-ն հանդիսանում է որպես հրապարակային գործակալ նման արշավների և նախագծերի կազմակերպման գործում՝ հիմնվելով բացառապես իր բարեխղճության և սոցիալական նախաձեռնություններին ներդրում կատարելու իր ցանկության վրա:

    Glovo-ն պատասխանատվություն չի կրում նման արշավներից առաջացած եկամտի վերջնական օգտագործման կամ արդյունքի համար: Glovo-ն նաև չի երաշխավորում կամ չի ընդունում որևէ իրավական պատասխանատվություն կամ չի իրականացնում որևէ վերահսկողություն վերը նշված հաստատությունների կողմից` նվիրատվությունների օգտագործման առնչությամբ:

    1. Աշխարհագրական տեղորոշում

    Glovo-ն կարող է հավաքագրել, օգտագործել և տարածել գտնվելու վայրի ճշգրիտ տվյալներ, այդ թվում՝ Օգտատիրոջ համակարգչի կամ շարժական սարքի իրական ժամանակում աշխարհագրական տեղադիրքը` Օգտատիրոջ կողմից արտոնված պայմանով: Տեղադիրքի վերաբերյալ նշված տվյալները կարող են հավաքագրվել և օգտագործվել Glovo-ի կողմից՝ Օգտատերերին հանձնարարության սկզբնակետի և/կամ վերջնակետի տեղադիրքը ցույց տալու համար: Այս առնչությամբ Օգտատերերը տալիս են համաձայնություն, որ իրենց աշխարհագրական տեղորոշման տվյալները կարող են ներկայացվել այլ Օգտատերերի և Մատակարարների` ցանկացած ժամանակ պահանջված հանձնարարությունը հաջողությամբ կատարելու համար: Օգտատերերը կարող են իրենց սարքերի վրա անջատել Տեղորոշում հնարավորությունը, ինչպես նշված է Տվյալների գաղտնիության քաղաքականության մեջ։

    Օգտատերն է պատասխանատու հավաքագրման և առաքման ճիշտ հասցեներ մուտքագրելու համար: Այս նկատառումով Glovo-ն չի կրի որևէ պատասխանատվություն Օգտատիրոջ կողմից նշված հասցեների տրամադրման սխալների կամ բացթողումների համար:

    1. Օգտատիրոջ պարտավորությունները

    Օգտագործողները լիովին պատասխանատու իրենց պրոֆիլի և Հարթակի այլ բովանդակության պատշաճ օգտագործման և դրանց հասանելիության համար` համաձայն Հարթակից օգտվելու` տվյալ երկրում գործող թե՛ տեղական, թե՛ միջազգային օրենսդրության, ինչպես նաև սկզբունքների, բարեխղճության, բարոյականության, ընդհանուր ընդունված ավանդույթների ու հասարակական կարգի համաձայն: Մասնավորապես նրանք պարտավորվում են ջանադիր կերպով հետևել սույն Օգտագործման ընդհանուր պայմաններին:

    Օգտատերերը պատասխանատվություն են կրում իրենց ոչ փոխանցելի անհատական օգտանունները և գաղտնաբառերը ճիշտ մուտքագրելու համար, որոնք պետք է լինեն բավականաչափ բարդ, ինչպես նաև այլ հարթակներում նույն օգտանունն ու գաղտնաբառը չպետք է օգտագործվեն, որպեսզի Օգտատերերի հաշիվը պաշտպանված լինի Հարթակին չպատկանող երրորդի անձանց կողմից խարդախ օգտագործումից։

    Օգտատերերը պետք է զերծ մնան իրենց Պրոֆիլը և Հարթակի այլ բովանդակություն անօրինական նպատակներով կամ անօրինական օգտագործումից, ինչի արդյունքում կարող են վնասել երրորդ անձանց իրավունքներն ու շահերը կամ որևէ կերպ վնասել, խափանել, ազդել կամ խաթարել Հարթակի աշխատանքը, բովանդակությունը և ծառայությունները: Ինչպես նաև արգելվում է խոչընդոտել այլ Օգտատերերի՝ Հարթակից բնականոն օգտվելու գործընթացին։

    Glovo-ից խմբագրական պատասխանատվություն չի կարող ակնկալվել, և հստակ նշվում է, որ չի նույնացվում Հարթակի Օգտատերերի կողմից ներկայացված կարծիքների հետ, որոնց հետևանքների պատասխանատուները միայն Օգտատերերն են:

    Վերը նշված պարտավորությունները խախտող ցանկացած անձ պատասխանատվություն կկրի իր պատճառած ցանկացած կորուստի կամ վնասի համար: Glovo-ն պատասխանատվություն չի ստանձնի նմանօրինակ անօրինական օգտագործումից կամ երրորդ անձանց ներխուժումից բխող որևէ հետևանքի, կորուստի կամ վնասի համար:

    Ընդհանուր առմամբ Օգտատերերը պարտավոր են որպես օրինակ առանց սահմանափակումների`

    • զերծ մնալ Հարթակը ամբողջությամբ կամ մասնակի փոփոխելուց կամ ձևափոխելուց՝ շրջանցելով, անջատելով կամ որևէ այլ կերպ խափանելով վերջինիս գործառույթները կամ ծառայությունները,
    • զերծ մնալ արդյունաբերական և մտավոր սեփականության իրավունքները կամ անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությունը խախտելուց,
    • զերծ մնալ Հարթակի միջոցով այլ Օգտատերերին վիրավորելուց, զրպարտելուց, վախեցնելուց, հետապնդելուց կամ նրանց իմիջը վարկաբեկելուց, - զերծ մնալ այլ Օգտատերերի էլ. փոստի հաշիվներ մուտք գործելուց,
    • զերծ մնալ Glovo-ի կամ երրորդ անձանց բովանդակությանը կամ համակարգերին վնաս հասցնող կամ փոփոխությունների ենթարկող համակարգչային վիրուսներ, վնասված ֆայլեր կամ ցանկացած այլ ծրագրային ապահովում ներմուծելուց,
    • զերծ մնալ մի շարք մարդկանց մեծ քանակությամբ և/կամ պարբերաբար էլ․ նամակներ ուղարկելուց կամ երրորդ անձանց էլ․ հասցեներն առանց նրանց համաձայնության տարածելուց,
    • զերծ մնալ առանց Glovo-ի նախնական համաձայնությունը ստանալու ապրանքները կամ ծառայությունները գովազդելուց:

    Ցանկացած Օգտատեր կարող է բողոքել մեկ այլ Օգտատիրոջից, եթե վստահ է, որ վերջինս խախտում է սույն Օգտագործման ընդհանուր պայմանները: Նույն կերպ, ցանկացած Օգտատեր կարող է կապ հաստատելու համապատասխան ձևաթղթի միջոցով Glovo-ին տեղեկացնել սույն պայմանների առնչությամբ ցանկացած չարաշահման կամ խախտման մասին: Glovo-ն հնարավորինս կարճ ժամկետում կուսումնասիրի նման զեկույցները և անհրաժեշտության դեպքում կձեռնարկի ցանկացած քայլ՝ իրեն իրավունք վերապահելով Հարթակից հեռացնել և/կամ ժամանակավորապես կասեցնել ցանկացած Օգտատիրոջ` սույն Օգտագործման ընդհանուր պայմանները խախտելու համար: Ավելին՝ Glovo-ին իրավունք է վերապահվում հեռացնել և/կամ ժամանակավորապես կասեցնել անօրինական կամ վիրավորական բովանդակությամբ ցանկացած հաղորդագրություն՝ առանց նախաապես զգուշացնելու կամ հետագա ծանուցման անհրաժեշտության:

    1. Ապագրանցում Օգտատերերի կողմից

    Օգտատերերը կարող են ապագրանցվել Հարթակից` օգտվելով Հարթակում առկա Կապ
    հաստատելու համապատասխան ձևաթղթից:

    1. Glovo-ի պարատվորությունը

    Օգտատերերը պատասխանատու են համացանցում դիտելու և Հարթակ մուտք գործելու համար անհրաժեշտ ծառայությունների և սարքավորումների հասանելիությունն ապահովելու համար: Օգտատերերը կարող են հաղորդել Glovo-ի Հարթակ մուտք գործելու ժամանակ ցանկացած միջադեպի կամ խնդրի մասին Օգտատերերի համար հասանելի կապի ուղիների միջոցով, իսկ Glovo-ն կվերլուծի միջադեպը և կտեղեկացնի Օգտատիրոջը, թե ինչպես կարճ ժամանակահատվածում լուծում տալ խնդրին։

    Glovo-ն չի վերահսկում և պատասխանատվություն չի կրում Հարթակի միջոցով Օգտատերերի կողմից վերբեռնված բովանդակության համար, և Օգտատերերն են միանձնյա պատասխանատու նման բովանդակությունների օրինականության համար:

    Glovo-ն պատասխանատվություն չի կրի որևէ ծառայության խափանումների, կապի սխալների, համացանցի հասանելիության ծառայության կամ համացանցի խափանումների կամ իր վերահսկողությունից դուրս գտնվողClear ցանկացած այլ հարցերի համար:

    Glovo-ն պատասխանատվություն չի կրում անվտանգության որևէ սխալի կամ որևէ վնասի համար, որոնք կարող են վնաս պատճառել Օգտատիրոջ համակարգչի համակարգին (ապարատային սարքավորում և ծրագրային ապահովում) կամ համակարգչում պահվող ֆայլերին, փաստաթղթերին՝ պատճառ հանդիսանալով․

    • Հարթակի բովանդակությանը և ծառայություններին միանալու համար օգտագործված Օգտատիրոջ համակարգչի համակարգում կամ շարժական հեռախոսում վիրուսի առկայությանը;
    • Դիտարկիչի աշխատանքի ընդհատմանը;
    • Արդյունքում վերջինիս հնացած տարբերակների օգտագործմանը:
    1. Պատասխանատվություն բովանդակության համար

    Glovo-ն չի վերահսկում (և չունի որևէ պարտավորություն վերահսկելու), թե ինչպես են Օգտատերերը օգտվում Հարթակից: Ուստի, Glovo-ն չի երաշխավորում, որ Օգտատերերը կօգտվեն Հարթակից սույն Օգտագործման ընդհանուր պայմաններին համապատասխան կամ ջանադրաբար և/կամ հետևողականորեն: Glovo-ն չի ստուգում (և չունի ստուգելու որևէ պարտավորություն) Օգտատերերի ինքնությունը կամ նրանց կողմից տրամադրած տվյալների իսկությունը, վավերականությունը, ամբողջականությունը և/կամ իսկությունը:

    Glovo-ն չի ստուգի Հարթակի պատվերների միջոցով ուղարկված կամ առաքված ապրանքները: Ուստի, և՛ Օգտատերը, և՛ Մանդատավորը ազատում են Glovo-ին հատուկ թույլտվություններ կամ լիցենզիաներ պահանջող ապրանքների կամ գործող ցանկացած օրենսդրությամբ արգելված ապրանքների առկայությունից և/կամ փոխադրումից բխող ցանկացած պատասխանատվությունից, ինչպես նկարագրված է ( որպես օրինակ առանց սահմանափակումների) վերոնշյալ 15-րդ կետում: Եթե Glovo-ին հայտնի դառնա, որ Օգտատերը և/կամ Մանդատավորը օգտվում են Հարթակից արգելված ապրանքներ փոխադրելու համար, Glovo-ն կարող է սկսել ներքին հետաքննություն՝ փաստերը պարզելու, անհրաժեշտ իրավական գործողություններ ձեռնարկելու և/կամ քննության առարկա Օգտատիրոջը կամ Մանդատավորին արգելափակելու, մինչև ավարտվի հավանական ցանկացած հետաքննություն: Glovo-ի համար կիրառելի միջոցների մեջ ներառվում է Օգտատերերի և Մանդատավորների մասին իշխանություններին տվյալների և տեղեկության տրամադրումը։

    Glovo-ն չի կրում որևէ պատասխանատվություն Օգտատերերի կողմից Հարթակի անօրինական օգտագործման կամ մեկ այլ Օգտատերերին իրենց վերաբերյալ տրամադրած իրականությանը չհամապատասխանող, այլևս անվավեր, թերի և/կամ կեղծ տեղեկության պատճառով առաջացած ցանկացած տեսակի վնասի համար, նաև մասնավորապես և առանց սահմանափակումների Հարթակի միջոցով կատարված ցանկացած հաղորդակցության ժամանակ Օգտատիրոջ կողմից որպես երրորդ անձ հանդես գալու պատճառով առաջացած կորստի կամ վնասի համար։  Մասնավորապես Glovo-ն պատասխանատվություն չի կրում Հարթակից օգտվելու կամ Օգտատիրոջ հաշվից երրորդ անձի կողմից կատարած ցանկացած պատվերի համար:

    Չնայած վերոնշյալին, Glovo-ին իրավունք է վերապահվում ամբողջությամբ կամ մասնակի սահմանափակել որոշ Օգտատերերի մուտքը Հարթակ, ինչպես նաև համապատասխան տեխնոլոգիական գործիքների միջոցով չեղարկել, ժամանակավոր կասեցնել, արգելափակել կամ հեռացնել բովանդակության որոշ տեսակներ, եթե հայտնի դառնա, կամ լինեն ապացույցներ, որ տվյալ գործունեությունը կամ պահպանվող տեղեկությունը անօրինական է, կամ երրորդ անձի իրավունքները կամ գույքը վնասելու միտում կա: Այս առումով Glovo-ն կարող է ստեղծել ֆիլտր, որի միջոցով հնարավոր կլինի անհրաժեշտության դեպքում կանխել ծառայության օգտագործման արդյունքում համացանցում անօրինական կամ վնասակար բովանդակություն վերբեռնումը։ Հարթակի միջոցով հասանելի դարձնելով բովանդակությունը՝ Օգտատերերը Glovo-ին են հանձնում տրամադրած բովանդակությունից բխող շահագործման բոլոր իրավունքները։

    Glovo-ին իրավունք է վերապահվում որոշելու վաճառողների (ռեստորաններ և/կամ օբյեկտներ) և Հարթակում հայտնվող ապրանքների վարկանիշի համար կիրառելի ալգորիթմներն ու պարամետրերը, ինչպես նաև փոփոխել և թարմացնել դրանք: Օգտատերն ընդունում և հաստատում է, որ նշված վարկանիշը կարող է կախված լինել բազմաթիվ գործոններից և չափանիշերից, ներառյալ, բայց չսահմանափակվելով օբյեկտի` մոտ գտնվելու և հասանելիության գործոնով, նախնական վերանայումներով, ինչպես նաև Glovo-ի կողմից վաճառողների կամ դիստրիբյուտորների հետ իրենց դիրքին և տեսանելիությանն առնչվող ապրանքների համար ձեռք բերված ցանկացած համաձայնագրով:

    1. Հանձնարարություններ կամ վճարումներ առանց երաշխիքի

    Glovo-ն չի ապահովում երաշխիք Մանդատավորների կողմից երրորդ անձանց իրավունքների իսկության, ճշգրտության, նոր լինելու, հուսալիության, օրինականության կամ չոտնահարման վերաբերյալ: Այս առնչությամբ Օգտատերերը նշում են, որ իրենք հասկանում են, որ GLOVO-ն տեխնոլոգիական հարթակ է, որի հիմնական գործունեությունը կայանում է միջնորդության մեջ,  և Glovo-ն չի կրում որևէ պատասխանատվություն Մանդատավորների կողմից տրամադրած տեղեկության կամ սույն Օգտագործման ընդհանուր պայմանների խախտման պատճառով նրանց պատճառած կորստի կամ վնասի համար:

    Glovo-ն որևէ Մանդատավորի համար կամ նրանց ինքնության կամ անձնական տվյալների վերաբերյալ որևէ հայտարարություն կամ հաստատում չի ներկայացնում: Չնայած վերոնշյալին, Glovo-ն կարող է անհրաժեշտության դեպքում իրականացնել լրացուցիչ ստուգումներ և ընթացակարգեր՝ Մանդատավորների ինքնությունը ստուգելու կամ հաստատելու նպատակով: Այս առնչությամբ, երբ Օգտատերը ձեռք է բերում Մանդատավորի կարգավիճակ, սա ցույց է տալիս, որ նշված Օգտատերն ավարտին է հասցրել գրանցման համապատասխան գործընթացը և ընդունել է սույն Օգտագործման ընդհանուր պայմանները և իրեն վերաբերող ցանկացած հատուկ այլ պայման։ Նման կարգավիճակի դեպքում Glovo-ի կողմից սերտիֆիկացում կամ հաստատում չի ենթադրվում Օգտատիրոջ հուսալիության, նպատակահարմարության և/կամ անվտանգության համար:

    Glovo-ն խորհուրդ է տալիս Օգտատերերին միշտ լինել ողջամիտ և զգոն` հանձնարարությունը մասնավոր Մանդատավորին նշանակելիս:

    Դառնալով Հարթակի անդամ՝ Օգտատերերն ընդունում են, որ Հարթակի այլ Օգտատերերի կամ երրորդ անձանց գործողություններից կամ բացթողումներից բխող իրավական պատասխանատվության համար առաջացող ցանկացած պահանջ կվերբերվի բացառապես այդ Օգտատերերին կամ երրորդ անձանց և Glovo-ի հանդեպ պատասխանատվության որևէ գործողություն չի կարող ձեռնարկվել:

    1. Հարթակի թարմացումներ և փոփոխություններ

    Glovo-ին իրավունք է վերապահվում ցանկացած պահի և առանց նախնական ծանուցման փոփոխել սույն Օգտագործման ընդհանուր պայմանները, Գաղտնիության քաղաքականությունը և Քուքիների քաղաքականությունը: Հարթակ մուտք գործելիս օգտատերերը պետք է ուշադիր կարդան սույն ընդհանուր պայմանները: Ցանկացած դեպքում, Ընդհանուր պայմանների ընդունումը կարևոր քայլ է մինչ Glovo հարթակի միջոցով հասանելի ծառայություններ և կոնտենտ մուտք գործելը:

    Ինչպես նաև, Glovo-ին իրավունք ունի ցանկացած պահի և առանց նախնական ծանուցման անհրաժեշտության թարմացնել, փոփոխել կամ ջնջել իր Հարթակում առկա տեղեկությունը՝ տեղաբշախման, ներկայացման և մուտքի պայմանների նկատառումով և նշվածի առնչությամբ առանց որևէ պատասխանատվություն կրելու: Glovo-ն չի երաշխավորում Հարթակ կամ դրա բովանդակություն մուտք գործելիս որևէ սխալի կամ աշխատանքի ընդհատման բացակայությունը կամ Հարթակի՝ միշտ թարմացված տարբերակի առկայությունը: Չնայած վերը նշվածին, Glovo-ն բացառությամբ դժվար կամ անհնարին դարձնող հանգամանքների, կձեռնարկի անհրաժեշտ բոլոր քայլերը այդ սխալները շտկելու, կապը վերականգնելու և բովանդակությունը թարմացնելու սխալների կամ կապի անջատման կամ բովանդակության անհրաժեշտ թարմացման մասին տեղեկանալուց հետո։

    1. Մտավոր սեփականություն

    Glovo-ն Հարթակում ներառված մտավոր և արդյունաբերական սեփականության իրավունքների, ինչպես նաև այդ Հարթակի միջոցով հասանելի բովանդակության սեփականատերը կամ պատենտ ունեցողն է: Հարթակի մտավոր սեփականության իրավունքները, ինչպես նաև տեքստը, նկարները, գրաֆիկական դիզայնը, նավիգացիոն կառուցվածքը, տեղեկությունը և դրանում պարունակվող բովանդակությունը հանդիսանում են Glovo-ի սեփականությունը, ով ունի բացառիկ իրավունք ցանկացած եղանակով օգտագործելու շահագործման իրավունքները, մասնավորապես՝ վերարտադրության, բաշխման, հրապարակման և վերափոխման իրավունքները՝ համաձայն Իսպանիայի մտավոր և արդյունաբերական սեփականության իրավունքների օրենսդրության:

    Չնայած վերոնշյալին, Glovo-ն չի կարող հանդիսալ գործընկերային հարաբերություններ չունեցող ընկերությունների բովանդակության, ինչպես օրինակ՝ անունների կամ նկարների, սեփականատերը կամ պատենտ ունեցողը: Նման դեպքերում Glovo-ն ձեռք է բերում բովանդակությունը հրապարակային մատչելի աղբյուրներից, և ձեռքբերված բովանդակությունը ոչ մի դեպքում Glovo-ին պատկանող որևէ իրավունքի հետ առնչություն չի ունենա:

    Օգտատիրոջը Հարթակ մուտք գործելու թույլտվությունը չի ենթադրում Glovo-ի կողմից որևէ մտավոր կամ արդյունաբերական սեփականության ցանկացած իրավունքից հրաժարում, փոխանցում, լիցենզավորում, ամբողջական կամ մասնակի նշանակում: Արգելված է Glovo Հարթակի բովանդակությունը ջնջելը, շրջանցելը կամ որևէ կերպ խափանելը: Ինչպես նաև արգելվում է հասարակական կամ առևտրային նպատակներով Glovo հարթակում ներառված բովանդակության ամբողջությամբ կամ մասամբ փոփոխումը, կրկնօրինակումը, վերօգտագործումը, մշակումը, վերարտադրումը, հրապարակումը, վերբեռնած ֆայլերի երկրորդ կամ հետագա հրապարակումները, փոստով ուղարկելը, փոխանցումը, օգտագործումը, տարածումը` բացառությամբ Glovo-ի գրավոր թույլտվության կամ կիրառելիության դեպքում` սեփականատիրոջ համապատասխան իրավունքների հիմքով:

    Ցանկացած Օգտատեր, ով Հարթակի միջոցով տարածում է ցանկացած տեսակի բովանդակություն, հաստատում է, որ տարածելու համար ունի անհրաժեշտ իրավունքներ՝ ազատելով Glovo-ին մատակարարվող տեղեկության բովանդակության և օրինականության վերաբերյալ ցանկացած պատասխանատվությունից: Տրամադրելով Հարթակի միջոցով բովանդակություն՝ Օգտատերերը Glovo-ին են տրամադրում նման բովանդակությունից բխող մտավոր կամ արդյունաբերական սեփականության շահագործման իրավունքները՝ անհատույց և գործող օրենսդրությամբ թույլատրված առավելագույն չափով:

    1. Վավերականություն

    Եթե սույն Ընդհանուր պայմանների որևէ կետերից մեկը ճանաչվի վիճելի կամ անվավեր օրենքի ուժով, ապա նման դրույթ(ներ)ը ենթադրաբար չի ներառվի: Անվավերության այդպիսի դրսևորումը չի հանգեցնի մյուս դրույթների վիճելիությանը, և դրանք կմնան Կողմերի միջև վավեր և ուժի մեջ:

    1. Կիրառելի օրենք

    Glovo-ի և Օգտատիրոջ հարաբերությունները կարգավորվում եւ մեկնաբանվում են ընդհանուր պայմաններին համապատասխան, որոնց զարգացման, հիմնավորվածության եւ կատարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքով, եւ ցանկացած վեճ պետք է ներկայացվի Երեւանի դատարաններ, բացառությամբ այն օգտագործողի, որը հայց է ներկայացնում Գլովոյի ընկերության դեմ, ընկերությունը գտնվում է նույն իրավասության ներքո, ինչ ընկերությունը, որի դեպքում յուրաքանչյուր կողմ կարող է իր վեճը փոխանցել այդ դատարան:

    1. Վեճերի այլընտրանքային լուծում

    Եվրոպական միության սահմաններից դուրս ծագող ցանկացած վեճ կամ տարաձայնություն ներկայացվում է Իսպանիայի առևտրի պալատի արբիտրաժային դատարան, բացառությամբ այն դեպքի երբ այլ երկրի դատարանը ունի բացառիկ իրավասություն:

     

     «GLOVOPRIME» ծառայության հատուկ պայմաններ

    Սույն պայմաններն ու դրույթները տարածվում են GLOVOPRIME ծառայության բաժանորդագրության հայտ ներկայացնող Օգտատերերի վրա: Սույն Պայմանները և դրույթները չեն փոխարինում հայտի «Օգտագործման և պայմանագրային պայմանների ընդհանուր պայմաններ»-ին. ցանկացած դեպքում դրանք լրացնում են այդ պայմաններին և ցանկացած պահի կարող են փոփոխվել և երկարացվել Glovo-ի կողմից:

    1. Ի՞նչ է ներկայացնում իրենից GLOVOPRIME ծառայությունը։

    GLOVOPRIME-ը Glovo Հարթակի միջոցով մատուցվող ծառայություն է, որի շրջանակներում ամսական ֆիքսված վճարի դիմաց Հարթակից օգտվողները կարող են օգտվել առաքող մարդկանց կողմից պատվիրած բոլոր առաջարկվող ապրանքների անսահմանափակ առաքումներից այն պայմանով, որ GLOVOPRIME լոգոն կհայտնվի Հարթակի հետ համագործակցող խանութում՝ առանց վերը նշված ֆիքսված ամսավճարի լրացուցիչ ծախսի:

    GLOVOPRIME ծառայությունը չի տարածվի պատվեր կատարելու պահին GLOVOPRIME լոգոն չունեցող խանութների կամ ծառայությունների վրա։ GLOVOPRIME ծառայությունը կարող է օգտագործվել սույն Պայմանների և դրույթների հետ համապատասխանության պայմանով:

    1. Գրանցման գործընթաց

    GLOVOPRIME ծառայությանը գրանցվելու համար դուք պետք է ունենաք ընթացիկ ակտիվ Glovo հաշիվ, լինեք օրինական տարիքի և GLOVOPRIME ծառայությանը ձեր անձնական Glovo Օգտատիրոջ պրոֆիլի «Իմ հաշիվ» բաժնի միջոցով գրանցվելու հայտ ներկայացնել:

    GLOVOPRIME ծառայությունն ակտիվացման գործընթացը հետևյալն է`

    • «Իմ հաշիվը» և «GLOVOPRIME» վերնագրված բաժիններ մուտք գործելուց հետո դուք պետք է ընտրեք «Գրանցվել և վճարել» բաժինը, այնուհետև վճարեք վերը նշված ամսական վճարը:
    • Վճարման ամսաթիվ կհամարվի GLOVOPRIME-ին բաժանորդագրվելու մեկնարկի ամսաթիվը (այսուհետ՝ «Ակտիվացման ամսաթիվ»), իսկ բաժանորդագրությունը ուժի մեջ կլինի մեկամսյա ժամանակահատվածի համար: Ակտիվացման ամսաթվին այս ծառայության համար գրանցված Oգտատերերը կստանան իրենց գրանցման հաստատումը պարունակող էլ․ նամակ իրենց GLOVO հաշվում ներկայացրած հասցեով:
    • Ակտիվացման ամսաթվից հետո դուք կարող եք օգտագործել GLOVOPRIME ծառայությունը օրացուցային 30 օրվա ընթացքում մեկ ամսվա ժամանակահատվածի համար։

     

    • Օգտատերերն իրենց GLOVOPRIME բաժանորդագրության հետ կապված ողջ տեղեկությունը կարող են գտնել հավելվածի «Իմ հաշիվը» բաժնում: Այստեղ նրանք կարող են ստուգել իրենց անվճար փորձարկմանը մնացած ժամանակը, եթե այն կիրառելի է, ինչպես նաև չեղարկել իրենց GLOVOPRIME բաժանորդագրությունը կամ թարմացնել իրենց վճարման եղանակը` համաձայն սույն օրենքի 10-րդ կետի:

     

    1. Բաժանորդագրության ժամանակահատված

    3.1. GLOVOPRIME-ի բաժանորդագրության ժամանակահատվածը պետք է տևի մեկ ամիս՝ մինչև հաջորդ ամսվա համարժեք ամսաթվին անմիջապես նախորդող օրը (այսուհետ` «Բաժանորդագրության ժամանակահատված»)` սկսած Ակտիվացման ամսաթվից և նորացված ամեն ամիս մինչ Օգտատիրոջ կողմից բաժանորդագրության դադարեցումը: Ուստի, եթե ակտիվացման ամսաթիվը հոկտեմբերի 10-ն է, ապա բաժանորդագրության ժամանակահատվածը կթարմացվի նոյեմբերի 10-ին:

    3.2. Ընդունելով սույն պայմաններն ու դրույթները՝ Օգտատերերը գիտակցում են, որ GLOVOPRIME-ի ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՎՏՈՄԱՏ ԿԵՐՊՈՎ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ԵՎ ԿԻՐԱՌԵԼԻ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԸ ԱՎՏՈՄԱՏ ԿԵՐՊՈՎ ԿԳԱՆՁՎԻ իրենց կողմից նշված հաշվից:

    3.3. Եթե ​​չեք ցանկանում, որ բաժանորդագրությունն ավտոմատ կերպով թարմացվի, և հետևաբար ցանկանում եք չեղարկել GLOVOPRIME ծառայությունը, դուք կարող եք ցանկացած պահի օգտվել դուրս գալու իրավունքից, ինչպես նշված է հետևյալ կետում այն պայմանով, որ Glovo-ն տեղեկացված կլինի մինչ թարմացման ամսաթիվը՝ առնվազն երկու աշխատանքային օր առաջ: Ծանուցման սույն պահանջին չհամապատասխանելու դեպքում դուք ստիպված կլինեք վճարել բաժանորդավճարը հաջորդ ամսվա համար:

    1. Բաժանորդագրությունը դադարեցնելու իրավունք

    4.1. Եթե ​​ցանկանում եք օգտվել GLOVOPRIME բաժանորդագրության ժամանակահատվածում դուրս գալու իրավունքից, դուք պետք է մուտք գործեք ձեր հաշվի պրոֆիլ և ընտրեք «ապաբաժանորդագրվել»:

    4.2. Բաժանորդագրության ժամանակահատվածի վերջում հաշիվը կապաակտիվանա: Սա նշանակում է, որ կարող եք շարունակել օգտվել ձեր GLOVOPRIME հաշվից «ապաբաժանորդագրվել» ընտրելուց հետո հաջորդ ամսվա Ակտիվացման կամ Թարմացման ամսաթվի համարժեք ամսաթվի մինչև նախորդող օրը:

    4.3. Որպեսզի բաժանորդագրության վճարը չգանձվի, դուք պետք է օգտվեք դուրս գալու իրավունքից բաժանորդագրության թարմացման օրվանից առնվազն երկու (2) աշխատանքային օր առաջ:

    4.4.  Վճարները չեն վերադարձվում, և մեկ ամսվա ընթացքում չեն վերադարձվի ոչ գումարը, ոչ էլ կրեդիտներ` չօգտագործված կամ մասամբ օգտագործված անդամության ժամանակահատվածների համար: Մասնակի ամսական բաժանորդագրության ժամանակահատվածների համար մենք չենք տրամադրի գումարի կամ բոնուսների վերադարձներ:

    4.5. Եթե ապաբաժանորդագրվել եք ծառայությունից, սակայն ցանկանում եք շարունակել այն, կարող եք նորից գրանցվել՝ սույն պայմանների և դրույթների հետ համապատասխանությամբ, ձեր GLOVOPRIME բաժանորդագրությունը թարմացնելու համար։

    1. Ծառայության վճարներ

    5.1. GLOVOPRIME ծառայության վճարը պետք է լինի առևտրային առաջարկում կամ «Իմ հաշիվը» բաժնում սահմանված գումարը, քանի դեռ Օգտատիրոջը չի տրամադրվել GLOVOPRIME ծառայության անվճար փորձարկման հնարավորությունը` համաձայն սույն հոդվածի 10-րդ բաժնի, այն է՝ «Անվճար փորձարկման ժամանակահատված»:

    5.2. GLOVOPRIME ծառայության նշված վճարների մեջ ներառվում են կիրառելի ցանկացած անուղղակի հարկերը։

    5.3. Վճարն ավտոմատ կերպով ամսական սկզբունքով կգանձվի Ակտիվացման ամսաթվին յուրաքանչյուր Օգտատիրոջ կողմից նշանակված հաշվին՝ Ակտիվացման ամսաթվին, մեկամսյա ժամկետով:

    5.4. Օգտատերեերը կարող են օգտվել GLOVOPRIME ծառայությունից նույնիսկ այն տարածքներում, որտեղ ապրանքի/պատվերի համար վճարվում են կանխիկ դրամով՝ առանց որևէ կերպ ծառայության վրա ազդելու:

    5.5. Glovo-ին իրավունք է վերապահվում փոխել վճարները իր բաժանորդներին տեղեկացնելուց հետո ցանկացած պահի: Նման ծանուցում ուղարկելուց հետո Glovo-ն կարող է իրականացնել նոր վճարով գանձումը:

    1. Ծառայության հատուկ պայմաններ

    Հետևյալ հատուկ պայմանները տարածվում են GLOVOPRIME ծառայության վրա.

    • GLOVOPRIME ծառայությունը տարածվում է Glovo-ի հետ առևտրային պայմանագիր ունեցող հաստատություններից անձամբ՝ առաքող անձի / առաքիչի միջոցով կատարված գնումների վրա ավելի քան 10․00 € -ով ռեստորանային պատվերների համար, կամ ավելի քան 20․00 € -ով սուպերմարկետից պատվերների համար, կամ ծառայության ակտիվացման երկրի օրինական արժույթին համարժեք գումարներով:
    • GLOVOPRIME ծառայությունը կարող է ակտիվաանալ միայն GLOVO-ի գործունեության որոշ երկրներում:
    • GLOVOPRIME բաժանորդագրության վճարը կկիրառվի միայն այն երկրում, որտեղից ակտիվացել է GLOVOPRIME բաժանորդագրությունը: Այլ կերպ ասած՝ եթե բաժանորդագրությունն ակտիվացել է Իսպանիայում, և Օգտատերը ճամփորդում է Իտալիա, ապա GLOVOPRIME բաժանորդագրության վճարը կգործի բացառապես Իսպանիայում, ոչ թե Իտալիայում:
    • Այն հասանելի կլինի միայն ֆիզիկական անձանց և մասնավոր օգտագործման համար, այլ ոչ առևտրային նպատակով:
    • Ոչ մի հանգամանքում բաժանորդագրությունը չի կարող տրամադրվել կամ նշանակվել որևէ այլ անձի, բացի սեփականատիրոջից, իսկ ընկերությունները և «B2B» ծառայությունը բացառվում են ծառայությունից:
    1. Ծառայության ընդհանուր պայմաններ

    7.1. Ամսական կայուն վճարի մեջ ներառվում է միայն ձեռքբերման և առաքման գինը, այլ ոչ թե Օգտատերերի կողմից պատվիրվող ցանկացած ապրանքի գինը։

    7.2. Glovo-ն կարող է միակողմանիորեն և ցանկացած պահի փոփոխել GLOVOPRIME ծառայության սույն պայմաններն ու դրույթները` նախապես ծանուցելով GLOVOPRIME ծառայության բաժանորդներին: Նման փոփոխությունները տարածվում են Հարթակում ակտիվ մասնավոր ֆիզիկական անձանց, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում դրա առաջին անգամ օգտվողների վրա:

    7.3. GLOVOPRIME ծառայության բաժանորդագրությունները նախատեսված են իրենց համապատասխան կերպով սահմանված Օգտագործողների կողմից բացառապես և ոչ փոխանցելի օգտագործման համար, և բաժանորդագրությունների օգտագործումը ոչ մի դեպքում չի կարող փոխանցվել երրորդ անձանց: 

    7.4. Glovo-ին իրավունք է վերապահվում չեղարկել GLOVOPRIME- ի բաժանորդների հաշիվները, ինչպես նաև ապաակտիվացնել ծառայությունը իր բաժանորդներին նախապես ծանուցելուց հետո:

    7.5. Փաստաթղթում հստակ նշվում է, որ, բացառությամբ սույնով սահմանված հատուկ պայմանների, Glovo Հարթակի ընդհանուր պայմաններն ու դրույթները միշտ կիրառվում են ի լրումն և ի նկատառումն այդ պայմանների ներքո չփոփոխված ցանկացած հարցի, ընդհանուր դրույթների և պայմանների վրա։

    1. Խարդախություն և հաշիվների սառեցում

    Եթե ​​Glovo-ն հայտնաբերի GLOVOPRIME հաշվի սխալ կամ ոչ պատշաճ և/կամ խարդախ օգտագործման նշաններ, կարող է ավտոմատ կերպով և առանց նախնական ծանուցման ապաակտիվացնել բաժանորդագրությունը, ինչպես նաև, ի լրումն և ցանկացած պահի, օգտագործողի հաշիվը՝ իրավունք վերապահելով ձեռնարկել իրավական որևէ գործողություն՝ հիմնվելով դիտարկվող հանգամանքների լրջության վրա: ինչպես նաև՝ Glovo-ին իրավունք է վերապահվում չեղարկել ծառայությունն ու բաժանորդագրությունները իր հայեցողությամբ և օգտատերերին նախնական ծանուցման միջոցով:

    1. Օգտատերերի աջակցության ծառայություն

    Glovo-ն իր բոլոր Օգտատերերի համար հասանելի կդարձնի կապի համապատասխան ձևը` GLOVOPRIME ծառայության հետ կապված ցանկացած միջադեպի դեպքում կապ հաստատելու համար:

    1. Անվճար փորձարկման ժամանակահատված

    10.1. Glovo-ն իր հայեցողությամբ կարող է մատուցել GLOVOPRIME ծառայությունն անվճար այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է համարում:

    10.2. Անվճար փորձարկման ժամանակահատվածի ավարտից հետո Օգտատերերից ամեն դեպքում ավտոմատ կերպով կպահանջվի վճարել վճարը և ենթարկվել նույն պայմաններին ու դրույթներին, որոնք կիրառվում են GLOVOPRIME-ի մյուս բոլոր Օգտատերերի համար:

    10.3. Եթե ​​GLOVOPRIME ծառայության բաժանորդագրությունը չեղարկվել է պատահաբար կամ որևէ այլ պատճառով մինչև համապատասխան Անվճար փորձարկման ժամանակահատվածի ավարտը, անվճար փորձարկման առաջարկը համարվում է ավարտված, և անվճար նոր փորձարկման ժամանակահատված ոչ մի դեպքում չի առաջարկվի:

    10.4. Glovo-ին իրավունք է վերապահվում պատահականության սկզբունքով ընտրել իր կողմից անվճար փորձարկման ժամանակահատված առաջարկվող Օգտատերերին և, կիրառելիության դեպքում, ծառայության հետ կապված այլ ակցիաներ:

    1. Կիրառելի օրենք

    Glovo-ի և Օգտատիրոջ միջև հարաբերությունը կարգավորվում և մեկնաբանվում է համաձայն Ընդհանուր պայմանների, որոնց մշակումը, վավերականությունը և կատարումը կարգավորվում են Իսպանիայի օրենսդրությամբ, և ցանկացած վեճ պետք է ներկայացվի Բարսելոնայի դատարաններ, քանի դեռ Օգտատիրոջ կողմից իր բնակության հասցեի դատարաններ ներկայացնելու հայտ չի ներկայացվել։ 

    Հատուկ պայմաններ և դրույթներ «ՎԵՐՑՆԵԼՈՒ» և «ՊԱՏՎԵՐ ԽԱՆՈՒԹՈՒՄ» ՊԱՏՎԵՐՆԵՐԻ համար

    Օգտատերերին ընձեռվում է ՎԵՐՑՆԵԼՈՒ և/կամ ՊԱՏՎԵՐ ԽԱՆՈՒԹՈՒՄ տարբերակ(ներ)ի միջոցով Glovo-ի հետ առևտրային պայմանագիր ունեցող որոշ հաստատությունների կողմից առաջարկվող ապրանքների և/կամ ծառայություններից օգտվելու հնարավորություն:

    ՎԵՐՑՆԵԼՈՒ և ԽԱՆՈՒԹՈՒՄ ՊԱՏՎԵՐ ծառայությունները հնարավորություն են ընձեռում Օգտատերերին ֆիզիկապես ձեռք բերել պատվերներ սննդային հաստատություններից:

    Այս ծառայությունները հասանելի կլինեն միայն Glovo-ի կողմից ընտրված երկրների այն հաստատությունների միջոցով, որոնց համար այս տարբերակը միացված է։ Ավելին՝ նման ծառայությունները հասանելի կլինեն միայն մասնավոր ֆիզիկական անձանց և միայն նրանց անձնական օգտագործման համար: Այդ ծառայությունները ոչ մի դեպքում չեն կարող առաջարկվել առևտրային օգտագործման համար:

    Առանց խախտելու Glovo հարթակի ընդհանուր պայմանների և դրույթների հավելյալ կիրառումը սույն բաժնում հստակ չնախատեսված բոլոր հարցերի նկատառումով՝ ՎԵՐՑՆԵԼՈՒ և ԽԱՆՈՒԹՈՒՄ ՊԱՏՎԵՐԻ ծառայությունները կարող են կիրառվել միայն սույն բաժնում սահմանված հատուկ դրույթների կատարման դեպքում:

    ՎԵՐՑՆԵԼՈՒ և/կամ ԽԱՆՈՒԹՈՒՄ ՊԱՏՎԵՐ ծառայության հետ կապված ցանկացած միջադեպի համար Glovo-ն բոլոր Օգտատերերի համար Հարթակում հասանելի կդարձնի կապի համապատասխան ձևը:

    Glovo-ն կարող է միակողմանիորեն և ցանկացած պահի փոփոխել ՎԵՐՑՆԵԼՈՒ և ԽԱՆՈՒԹՈՒՄ ՊԱՏՎԵՐ ծառայության սույն պայմաններն ու դրույթները` նախապես ծանուցելով GLOVO հարթակի բոլոր օգտատերերին։ Ավելին` GLOVO-ն կարող է ՎԵՐՑՆԵԼՈՒ և/կամ ԽԱՆՈՒԹՈՒՄ ՊԱՏՎԵՐԻ ծառայության հետ կապված հետագա հետևյալ հնարավորությունները ակտիվացնել, որի դեպքում Օգտատերերը նախապես ​​կտեղեկացվեն, և այդ նոր հնարավորությունները կավելացվեն սույն պայմաններին և դրույթներին:

    Փոփոխությունները հրապարակվելուց հետո, այդ հնարավորություներից կարող են օգտվել Հարթակի բոլոր Օգտատերերը:

    • ԽԱՆՈՒԹՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ պատվերներ

    Հավելվածում ակտիվացրած ԽԱՆՈՒԹՈՒՄ պատվերների դեպքում Օգտատերերը կարող են պատվերներ կատարել անմիջապես այն ռեստորաններից, որոնք ընտրել են և ներառել են այս ցանկի մեջ և տվյալ պահին օբյեկտից գնումներ կատարեն:

    Ինչպե՞ս է աշխատում ԽԱՆՈՒԹՈՒՄ կատարվող պատվերի ծառայությունը:

    1. ԽԱՆՈՒԹՈՒՄ կարատվող պատվերի ծառայությունից օգտվելու համար Օգտատերերը պետք է սկանավորեն հաստատության հրապարակային տեսանելի տարածքում ցուցադրված QR կոդը։
    2. QR կոդը սկանավորվելուց հետո Օգտատերը կուղղորդվի դեպի տվյալ ռեստորանի ընտրացանկը, որպեսզի կարողանա պատվեր կատարել: Օգտատերը ԽԱՆՈՒԹՈՒՄ կատարվող պատվերի տարբերակի միջոցով կկարողանա ընտրել ապրանքները նախընտրելի ռեստորանից կամ խանութից և հաստատել գնումը:
    3. Եթե ​​հնարավոր չէ սկանավորել QR կոդը որևէ սխալի կամ թերության պատճառով, Օգտատերը կարող է ստուգել՝ արդյոք հնարավոր է տեղադրել պատվերը անմիջապես իրենց սարքի Glovo հարթակի միջոցով:
    4. Ակտիվացրած վճարման եղանակին համապատասխան պատվերը հաստատվելուց հետո պատվերը կարող է չեղարկվել միայն Հարթակի միջոցով` մինչ ռեստորանի կամ հաստատության կողմից պատրաստելու համար համաձայնություն տալը: Եթե ​​Օգտատերը հետագայում ցանկանա փոխել պատվերը, կամ ռեստորանը ուշացնում է պատվերի պատրաստումը, ապա Օգտատերը պետք է անմիջապես կապվի տվյալ ռեստորանի մենեջերների հետ:
    5. Պատվերը հաստատելուց հետո պատվերի համարը կհայտնվի Օգտատիրոջ սարքի էկրանին, որը նաև կցուցադրվի տվյալ հաստատության աշխատակիցներին:
    6. ԽԱՆՈՒԹՈՒՄ պատվերի տարբերակի միջոցով տեղադրված պատվերների գնի մեջ չի ներառվի առաքման լրացուցիչ ծախսը:
    7. Առաջարկների կոդերը չեն կարող օգտագործվել ԽԱՆՈՒԹՈՒՄ պատվերի ծառայության միջոցով տեղադրված պատվերների համար:
    • ՎԵՐՑՆԵԼՈՒ պատվերներ

    Հավելվածում ակտիվացրած ՎԵՐՑՆԵԼՈՒ կատարվող պատվերների դեպքում Օգտատերերը կարող են պատվերներ կատարել անմիջապես Հարթակի այն հաստատություններից, որոնք ընտրել են տվյալ ցուցակի մեջ և նշված ժամերին պատվերը խանութից կվերցնեն:

    1. Պատվերը ՎԵՐՑՆԵԼՈՒ ծառայությունից օգտվելու համար Օգտատերերը պետք է ընտրեն այս տարբերակը Հարթակում, ​հաստատություններից, որտեղ հասնելի է այս տարբերակը և այն ապրանքների համար, որոնց համար գործում է տարբերակը, այնուհետև ինքնուրույն հաստատեն պատվերը հարթակում:
    2. Այդ նպատակով ակտիվացրած վճարման եղանակին համապատասխան` պատվերը հաստատվելուց հետո այն կարող է չեղարկվել միայն Հարթակի միջոցով մինչ ռեստորանի կամ հաստատության կողմից ընդունվելը և պատրաստվելը սկսելը։ Եթե ​​Օգտատերը հետագայում ցանկանա փոխել պատվերը, կամ ռեստորանը ուշացնում է պատվերի պատրաստումը, ապա Օգտատերը պետք է անմիջապես կապվի տվյալ ռեստորանի մենեջերների հետ:
    3. Պատվերը հաստատելուց հետո պատվերի համարը կհայտնվի Օգտատիրոջ սարքի էկրանին, որը նաև կցուցադրվի տվյալ հաստատության աշխատակիցներին:
    4. ՎԵՐՑՆԵԼՈՒ պատվերի տարբերակի միջոցով տեղադրված պատվերների գնի մեջ չի ներառվի առաքման լրացուցիչ ծախսը:

     

    ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Սույն պայմանները և դրույթները պետք է տարածվեն Glovo հավելվածի միջոցով ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ պատվեր կատարող Օգտատերերի վրա։ Սույն Պայմանները և դրույթները չեն փոխարինում հայտի «Օգտագործման և պայմանագրային պայմանների ընդհանուր պայմաններ»-ին. ցանկացած դեպքում դրանք լրացնում են այդ պայմաններին և ցանկացած պահի կարող են փոփոխվել և երկարացվել Glovo-ի կողմից: Օգտագործման և պայմանագրային Ընդհանուր պայմանները և դրույթները տարածվում են այն ամենի վրա, ինչը որ հստակորեն նախատեսված չէ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ծառայության սույն հատուկ Պայմաններում և դրույթներում:

    • Ի՞նչ է իրենից ներկայացնում ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ։

    ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ Glovo հարթակում մատուցվող այնպիսի ծառայություն է, որի ներքո Օգտատերերը կարող են տեղադրել պատվերներ Glovo հարթակում հայտնվող ավելցուկային պարենի և սննդային հաստատությունների այլ ապրանքների համար։

    Օգտատերերը ընդունում են, որ Glovo-ն սկսել է «ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ» անվանումով այս նախագիծը` հիմնական նպատակ ունենալով նվազեցնել սննդային մնացորդների քանակը: Մասնավորապես նախագծի մեջ ներառվում է Glovo հարթակի Օգտատերերի համար մատչելի տարբերակ տրամադրելը՝ համաձայն որի նրանք կարող են պատվիրել հարթակում նշված հաստատություններից օրվա ընթացքում չվաճառված պարենային փաթեթ(ներ) իջեցված գներով․ պարենային այդ փաթեթների հստակ պարունակությունը Օգտատերերին հայտնի չի լինում պատվիրելու պահին (այսուհետ՝ «սննդի փաթեթ(ներ)», «Ապրանքներ» կամ «Առեղծվածային տուփ»):

    Տեղադրելով ՊԱՐԵՆԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ պատվեր՝ Օգտատերերն ընդունում են սույն Պայմանները և դրույթները։

    • Ծառայություն

    Glovo-ն պարզապես կհեշտացնի Օգտատիրոջ և Հաստատության միջև պայմանագրի կնքումը: Glovo-ն որևէ պատասխանատվություն չի կրի սննդամթերքի փաթեթի պարունակության կամ Հաստատության և Օգտատիրոջ միջև պայմանագրի իրականացման համար:

    Օգտատերը կարող է նշված Հարթակի միջոցով պատվիրել ապրանքներ հարթակում հասանելի հաստատություններից:

    Glovo-ն պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ նկատմամբ Ապրանքների առնչությամբ պայմանագրային պարտավորությունների կատարման համար, այդ թվում՝ արտադրության, վաճառքի, գնման, պահպանման, պատրաստման, մշակման, պիտակավորման, որակի, բաղադրիչների, ալերգենների կամ արտադրանքի մշակման կամ գործող օրենսդրությանը համապատասխանելու համար, քանի դեռ Հարթակում հստակ նշված չէ, որ Glovo-ն Ապրանքի արտադրողը կամ վաճառողն է:

    Օգտատերերը Հարթակում կկարողանան գտնել օրվա ընթացքում չվաճառված սննդային փաթեթ(ներ) իջեցված գներով, որոնց ճշգրիտ պարունակությունը պատվերի պահին հայտնի չի լինի Օգտատերերին:  Ապրանքների վերաբերյալ տեղեկություն տրամադրելու և այդ տեղեկության օբյեկտիվորեն ճշգրիտ և թարմացված լինելու պատասխանատվությունը կրում են Հաստատությունները: Glovo-ն որևէ պատասխանատվություն չի կրում Հաստատությունների տրամադրած տեղեկության կամ Ապրանքների բովանդակության կամ դրանց առնչվող տեղեկության հասանելիության համար:

    Glovo-ն ցանկացած դեպքում պատասխանատվություն չի կրում Ապրանքի հետ կապված Օգտատերերին պատճառված ոչ բարենպաստ ազդեցությունների համար, ներառյալ այդ ապրանքների սպառումն ընդդեմ պիտակի վրա նշված ցուցումների կամ անմիջապես Հաստատության կողմից տրամադրած տեղեկության: Հաստատությունն այն կողմն է, որն արտադրում, վաճառում, պահեստավորում, պատրաստում, մշակում, պիտակավորում և փաթեթավորում է Ապրանքները, ուստի, Glovo-ն որևէ պատասխանատվություն չի կրում նման ապրանքի սպառման արդյունքում առաջացած վնասի կամ ոչ բարենպաստ ազդեցության համար։

    •     Պատվերի ձեռքբերում

    ՊԱՐԵՆԻ ԾՐԱԳՐՈՎ պատվեր կատարելու ժամանակ Օգտատերերը կարող են ընտրել երկու տարբերակներից մեկը՝

    Հաստատությունից վերցնելը Նման դեպքերում Օգտատերերը պետք է ֆիզիկապես վերցնեն ՊԱՐԵՆԻ ԾՐԱԳՐԻ պատվերը Glovo Հարթակում նշված հաստատությունից: Սա Օգտատերերին հնարավորություն է տալիս ֆիզիկապես պատվերները վերցնել պարենային հաստատություններից:

    Տուն առաքում Նման դեպքերում Օգտատերերը կստանան Մանդատավորի կողմից նշված հաստատությունից վերցված իրենց պատվերը` Glovo հարթակում Օգտատերերի կողմից տրամադրած առաքման հասցեում:

    ՀԱՎԵԼՎԱԾ I. GLOVO-Ի ԴՈՒՍՏՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐ

    ԻՏԱԼԻԱ

    Ընկերության անվանում

    Foodinho, S.R.L.

    Հարկ վճարողի հաշվառման համար կամ այլ հարկային համար

    09080990964

    Իրավաբանական հասցե

    Piazza Città di Lombardia n. 1, 20124, Milano, Իտալիա

    ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ

    Ընկերության անվանում

    Glovo Portugal Unipessoal LDA

    Հարկ վճարողի հաշվառման համար կամ այլ հարկային համար

    61010-R3

    Իրավաբանական հասցե

    Rua Sousa Martins, nº 15, 5º andar, 1050-217, freguesia de Arroios, Lisboa / Պորտուգալիա

    *Se o Utilizador quiser efectuar uma reclamação online poderá acessar o link (https://www.livroreclamacoes.pt/inicio) ou entrar em contacto diretamente no Chat do App

    ՌՈՒՄԻՆԻԱ

    Ընկերության անվանում

    GlovoappRo, S.R.L.

    Հարկ վճարողի հաշվառման համար կամ այլ հարկային համար

    39053728

    Իրավաբանական հասցե

    41C Drum intre Tarlale street, 2nd floor, room 64, district 3, Bucharest

    ՄԱՐՈԿԿՈ

    Ընկերության անվանում

    Glovoapp Morocco sarl

    Հարկ վճարողի հաշվառման համար կամ այլ հարկային համար

    26046117

    Իրավաբանական հասցե

    Rue Soumaya Résidence Shehrazade 3, 5ème étage, n° 22 Palmiers 20340 - Casablanca.

    ՎՐԱՍՏԱՆ

    Ընկերության անվանում

    Glovoapp Georgia Llc

    Հարկ վճարողի հաշվառման համար կամ այլ հարկային համար

    402099475

    Իրավաբանական հասցե

    129a Aghmashenebeli Ave, Tbilisi 0102, Վրաստան

    ՈՒԿՐԱԻՆԱ

    Ընկերության անվանում

    Glovoapp Ukraine LLC

    Հարկ վճարողի հաշվառման համար կամ այլ հարկային համար

    42555522

    Իրավաբանական հասցե

    44 street Bogdan Khmelnitskyi, Shevchenkivskyi district, Kyiv, 01030

    ԽՈՐՎԱԹԻԱ

    Ընկերության անվանում

    GlovoApp Technology d.o.o.

    Հարկ վճարողի հաշվառման համար

    48879371584

    Իրավաբանական հասցե

    Ulica Baruna Trenka, 10 000, Zagreb, Խորվաթիա

    ՂԱԶԱԽՍՏԱՆ

    Ընկերության անվանում

    Glovoapp Kazhastan LLP

    Հարկ վճարողի հաշվառման համար կամ այլ հարկային համար

    1-90640018883

    Իրավաբանական հասցե   Կոնտակտներ

    139 Luganskogo street, room 303 050051/A05B8C7, Almaty, Medeu District. liveops.comms@glovoapp.com 87272643068

    ՍԵՐԲԻԱ

    Ընկերության անվանում

    GlovoApp Technology d.o.o. Beograd

    Հարկ վճարողի հաշվառման համար կամ այլ հարկային համար

    111507569

    Իրավաբանական հասցե

    Ruzveltova 48, 11000 Beograd, Srbija, ulaz iz Stjepana Ljubiše

    ՂՐՂԶՍՏԱՆ

    Ընկերության անվանում

    “GLOVO KG” LLC

    Հարկ վճարողի հաշվառման համար կամ այլ հարկային համար

    02109202010145

    Իրավաբանական հասցե

    Erkindik 64B, office 18, Bishkek, Ղրղզստան

    ՈՒԳԱՆԴԱ

    Ընկերության անվանում

    Glovo Uganda Limited

    Հարկ վճարողի հաշվառման համար կամ այլ հարկային համար

    1017265563

    Իրավաբանական հասցե

    26 Kyadondo Road, Nakasero, Kampala P O Box 1520

    ՄՈԼԴՈՎԱ

    Ընկերության անվանում

    GlovoAppMOL SRL

    Հարկ վճարողի հաշվառման համար կամ այլ հարկային համար

    1020600034411

    Իրավաբանական հասցե

    Vlaicu Pircalab St 77- Chișinău 2012, Մոլդովա

    ԿՈՏ Դ'ԻՎՈՒԱՐ

    Ընկերության անվանում

    Glovoapp Cote D´ivoire sarl

    Հարկ վճարողի հաշվառման համար կամ այլ հարկային համար

    53703324719

    Իրավաբանական հասցե

    Cocody Ambassades - Rue Viviane, 08 BP 2815 Abidjan 08, Côte d’Ivoire

    ՔԵՆԻԱ

    Ընկերության անվանում

    Glovapp Kenya, Llc

    Հարկ վճարողի հաշվառման համար կամ այլ հարկային համար

    P051739866F

    Իրավաբանական հասցե

    The Mirage, Tower 3, 1st Floor, Suite 1, Nairobi

    ԼԵՀԱՍՏԱՆ

    Ընկերության անվանում

    Restaurant Partner Polska sp. z o.o.

    Հարկ վճարողի հաշվառման համար կամ այլ հարկային համար

    7252012779

    Իրավաբանական հասցե

    Piotrkowska 276, 90-361 Łódź, Լեհաստան

    ԲԵԼԱՌՈՒՍ

    Ընկերության անվանում

    Glovoapp Bel LLC

    Հարկ վճարողի հաշվառման համար կամ այլ հարկային համար

    193535027

    Իրավաբանական հասցե

    Surganova street 29, premises 1, room 3

    ՆԻԳԵՐԻԱ

    Ընկերության անվանում

    Glovoapp Nigeria Limited

    Հարկ վճարողի հաշվառման համար կամ այլ հարկային համար

    23916307-0001

    Իրավաբանական հասցե

    4th Floor, Adamawa Plaza Plot 1099, 1st Avenue Off Shehu Shagari Way, Central Business District FCT, Աբուջա, ՆԻԳԵՐԻԱ

    ԲՈՍՆԻԱ

    Ընկերության անվանում

    “GlovoApp” društvo sa ograničenom odgovornošću

    Հարկ վճարողի հաշվառման համար կամ այլ հարկային համար

    65-01-0319-21

    Իրավաբանական հասցե

    ul.Maglajska broj I, Sarajevo-Centar

    ՉԵՌՆՈԳՈՐԻԱ

    Ընկերության անվանում

    “GLOVO MONTENEGRO” DOO

    Հարկ վճարողի հաշվառման համար կամ այլ հարկային համար

    03351475-302

    Իրավաբանական հասցե

    Cetinjski put bb – Zgrada Dallas, Podgorica, Crna Gora

    ՀԱՅԱՍՏԱՆ

    Ընկերության անվանում

    “Glovo» («ԳԼՈՎՈ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ))

    Հարկ վճարողի հաշվառման համար կամ այլ հարկային համար

    2841979

    Իրավաբանական հասցե

    Վ. ՍԱՐԳՍՅԱՆ / 26/1 ԿԵՆՏՐՈՆ 0010 ԵՐԵՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

    Glovo logo
    Միանալ մեր թիմին
    • Թափուր աշխատատեղեր
    • Glovo գործընկերների համար
    • Առաքիչներ
    • Glovo Business
    Հետաքրքիր հղումներ
    • Մեր մասին
    • Հաճախ տրվող հարցեր
    • Glovo Prime
    • Բլոգ
    • Անվտանգություն
    Հետևեք մեզ
    • Facebook
    • Twitter
    • Instagram
    • Download our app in the App Store
    • Download our app in the Play Store
    • ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ
    • ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
    • ՔՈՒՔԻՆԵՐ
    • ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ