Glovo Logo - Home

    Վերջին թարմացումը՝ 2022 թվականի նոյեմբեր 08

    GLOVO ՀԱՐԹԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԱՌԱՔԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

    Որպես տեխնոլոգիական միջնորդ հարթակ՝ մենք հոգում ենք GLOVO հարթակից օգտվող առաքիչների անվտանգության և տվյալների մշակման մասին և պարտավորվում ենք պաշտպանել ձեր անձնական տվյալները մեր Հարթակից օգտվելիս: Ընդունելով այս Դրույթներն ու Պայմանները՝ դուք ընդունում եք, որ կարդացել և հստակորեն ընդունել եք մեր Գաղտնիության և Քուքիների Քաղաքականությունը հրապարակված ինչպես կայքում, այնպես էլ հավելվածում (այսուհետ՝ հավաքական առումով «Հարթակ»), որոնք սույն Դրույթների ու Պայմանների մաս են կազմում:

    Բացի այդ, մենք տեղեկացնում ենք ձեզ, որ մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել մեր Գաղտնիության և Քուքիների Քաղաքականությունը ուղղակիորեն մեր կայքում և (կամ) հավելվածում, և առաքիչը ընդունում է, որ միշտ ամենաթարմացված տարբերակները կիրառելի կլինեն:

    Այն անձինք, ովքեր չեն ընդունում կամ համաձայն չեն սույն Դրույթներին և Պայմաններին, որոնք պարտադիր են և պարտավորեցնող, ձեռնպահ կմնան կայքից և (կամ) ծառայություններից օգտվելուց, քանի որ ստորև նկարագրված անձնական տվյալների մշակումն անհրաժեշտ է Հարթակի ճիշտ օգտագործման համար` ինչպես նախատեսված է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ 2016 թվականի ապրիլի 27-ի ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵՄ) 2016/679-ի 6.1-ին Հոդվածով՝ անձնական տվյալների մշակման առնչությամբ ֆիզիկական անձանց պաշտպանության մասին (այսուհետ՝ «GDPR»):

    1. Ընդհանուր պայմաններ

     GLOVO Հարթակի օգտագործման այս Դրույթներն ու Պայմանները կիրառվում են GLOVO-ի կողմից տրամադրվող բոլոր տեխնոլոգիական ծառայությունների («GLOVO», «GLOVO Հարթակ» կամ «Մենք»՝ ըստ համատեքստի) համար, այն երկրի համար, որում Ծառայություններ Կատարողը («Առաքիչ», «Օգտատեր» կամ «Դուք»` ըստ համատեքստի) պետք է գրանցվի մեր Հարթակում: GLOVO-ի հիմնական գործունեությունը տեխնոլոգիական հարթակի մշակումն ու կառավարումն է, որի միջոցով որոշ տեղական խանութներ (այսուհետ՝ «Խանութներ») որոշ քաղաքներում կարող են առաջարկել իրենց ապրանքները բջջային կամ վեբ հավելվածի միջոցով (այսուհետ՝ «GLOVO Ծառայություններ», «Ծառայություններ» կամ «Հավելված»), և նաև անհրաժեշտության դեպքում Հավելվածի միջոցով և ըստ նշված Խանութների վերջնական հաճախորդ-օգտատիրոջ (այսուհետ՝ «Հաճախորդ-Օգտատեր») պահանջի` կարող է միջնորդ հանդիսանալ ապրանքների անմիջական առաքման գործում: Նրա նպատակները ներառում են նաև միջնորդությունը հավաքագրման և (կամ) վճարման գործընթացներում, ինչպես նաև պատվերների ընդունումն ու կատարումը՝ ինչպես Հաճախորդ-Օգտատիրոջ, այնպես էլ Խանութների անունից հավաքագրումներ կատարելու և առաքումներ ստանալու համար:

    • Որոշ Ծառայությունների համար կարող են կիրառվել լրացուցիչ դրույթներ: Դրանք ներառում են, բայց չեն սահմանափակվում որոշակի իրադարձության, գործունեության կամ առաջխաղացման քաղաքականությունով, և դուք այդ մասին կտեղեկացվեք կիրառելի Ծառայությունների հետ կապված: Լրացուցիչ դրույթները համարվում են ի լրումն Դրույթների և Պայմանների և համարվում են դրանց մաս՝ կիրառելի Ծառայությունների առնչությամբ: Կիրառելի Ծառայությունների հետ կապված հակասության դեպքում, լրացուցիչ դրույթները գերակայում են սույն Դրույթներին և Պայմաններին:
    • Սույն Դրույթները և Պայմանները և Հավելվածները կազմում են մեկ փաստաթուղթ և պետք է ընթերցվեն միասնական ձևով:

     

    1. Երկրներ, որտեղ գործում է GLOVO-ն:
    • Արդարադատություն

    Սույն Դրույթներն ու Պայմանները և դրանցից բխող ցանկացած վեճ կարգավորվում և մեկնաբանվում է այն երկրի գործող օրենսդրության համաձայն, որտեղ գործում է GLOVO-ն և որտեղ դուք միանում եք Հարթակին:

    Անկախ նախորդ կետի դրույթներից, Կողմերն անդառնալիորեն համաձայնում են, որ, հաշվի առնելով ստորև նշված դրույթները` Ներպետական Դատարաններն ունեն բացառիկ ընդդատություն ցանկացած վեճի համար:

    Սույն կետում ոչինչ չի սահմանափակում GLOVO-ի իրավունքը՝ Ձեր դեմ վարույթ հարուցելու որևէ այլ ընդդատյա դատարանում, և ոչ էլ մեկ կամ մի քանի ընդդատյա դատարաններում վարույթ սկսելը չի խոչընդոտում GLOVO-ի կողմից վարույթ հարուցելուն որևէ այլ ընդդատյա դատարանում, լինի դա միաժամանակ թե ոչ` այնքանով, որքանով դա թույլատրվում է մյուս դատարանի ընդդատության օրենքներով:

    Դուք հրաժարվում եք նման դատարաններում վարույթի վերաբերյալ ցանկացած առարկությունից՝ վերը նշվածի հիման վրա՝ գտնվելու վայրի հիմքով կամ այն հիմքով, որ վարույթը հարուցվել է անթույլատրելի ընդդատյա դատարանում: Վեճի առնչությամբ ցանկացած վարույթ, որը դուք կարող եք հարուցել GLOVO-ի դեմ, պետք է հարուցվի համապատասխան դատարանում:

    • Ձեր ընդունումը

    GLOVO Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է բավարարել հետևյալ պահանջները.

    • Դուք պետք է էլեկտրոնային եղանակով ընդունեք հատուկ դրույթներն ու պայմանները՝ հիմնված այն երկրի վրա, որում դուք կօգտագործեք Հարթակը, որը, նկարագրված աղբյուրի միջոցով, ժամանակին կարող է տրամադրել GLOVO-ն:
    • Դուք պետք է ընդունեք սույն Օգտագործման Դրույթները և Պայմանները:
    • Դուք պետք է ընդունեք ստորև ներկայացված Գաղտնիության և Տվյալների Պաշտպանության Քաղաքականությունը:
    • Դուք պետք է ընդունեք Քուքիների Քաղաքականությունը:
    • Դուք պետք է ընդունեք երրորդ կողմերի համար GLOVO-ի էթիկայի և գործարար վարքագծի ստանդարտները, ինչպես նաև GLOVO Համայնքի համար կիրառելի բոլոր Քաղաքականությունները:
    • Դուք կիրականացնեք ձեր գործունեությունը Հարթակի հետ ուղղակիորեն կամ լոգիստիկ ծառայությունների մեջ մասնագիտացած ընկերության միջոցով (3PL)` ինչպես կիրառելի է ձեր երկրում, այն գնով, որը գանձվում է երկու շաբաթը մեկ անգամ կամ շաբաթական կամ ըստ պատշաճի:
    • Սույն Դրույթների և Պայմանների և դրանց հավելվածների ընդունումը նշանակում է ձեր նախկինում ընդունած Հարթակի Օգտագործման ցանկացած Դրույթների և Պայմանների փոփոխություն՝ նշելով, որ գործող դրույթների և պայմանների ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո դրանք վերացնում են ցանկացած նախկին տարբերակ, որը փոխարինվում է սույն Դրույթներով և Պայմաններով:

     

    Կողմերը ընդունում են սույն Դրույթների և Պայմանների և դրանց հավելվածների հավաստի, իսկական, ամբողջական, վավերական լինելը և գործելը, ինչպես նաև էլեկտրոնային ձևաչափով և (կամ) Կողմերի կողմից ստորագրված էլեկտրոնային վկայագրի կամ թվային ստորագրության որևէ այլ ծրագրի միջոցով, որին Կողմերը լիարժեք վավերականություն են շնորհել: Բացի այդ, Կողմերը ուղղակիորեն շնորհում, թույլատրում, ընդունում և վավեր են ճանաչում սույն Դրույթները և Պայմանները ստորագրած Կողմերի ինքնությունը հաստատող ցանկացած ձևի ապացույց՝ էլեկտրոնային վկայագրերով իրենց համապատասխան ստորագրությունների միջոցով, նույնիսկ եթե դրանք էլեկտրոնային վկայագրեր են, որոնք չեն տրվել տեղական իշխանությունների կողմից: Ցանկացած վկայագիր պետք է բավարար լինի սույն Դրույթների և Պայմանների հավաստի, իսկական, ամբողջական, վավերական լինելու և գործելու համար, ինչպես նաև դրույթների` Կողմերի համար պարտավորեցնող բնույթ ունենալու համար:

     

    Մուտք գործելով GLOVO-ի Ծառայություններ և առաջին անգամ գրանցվելով Հարթակում, մուտքագրելով ձեր հաշվի նույնականացման տվյալները (այսուհետ՝ «Հաշվի Նույնականացման Տվյալներ»)` դուք ընդունում եք այս Դրույթներն ու Պայմանները, ինչպես նաև դրանցում ներառված բոլոր հավելվածները:

     

    Դուք պետք է մուտք գործեք ձեր անձնական հաշիվ («Հաշիվ»)՝ մուտք գործելով ձեր ընտրած օգտանունով և անձնական անվտանգության կոդով («Անվտանգության Կոդ»): Դուք համաձայնում եք պահպանել ձեր Անվտանգության Կոդի գաղտնիությունը և հաճախակի փոխել ձեր Անվտանգության Կոդը: Յուրաքանչյուր Հաշիվ անհատական է և եզակի, ուստի ձեզ արգելվում է գրանցվել կամ ունենալ մեկից ավելի Հաշիվ: Բացի այդ, Հաշիվը փոխանցելի չէ, բացառությամբ այն երկրների, որտեղ ներպետական օրենսդրությունը դա թույլ է տալիս:

     

    Անօրինական օգտագործման կամ խարդախության դեպքում GLOVO-ն կարող է չեղարկել, կասեցնել կամ անջատել երկու կամ ավելի Հաշիվներ, որոնք պարունակում են նույն կամ կապակցված տվյալներ, որոնք GLOVO-ն կարող է հայտնաբերել, մշտապես GLOVO գործակալի կողմից մարդկային միջամտությամբ և ցանկացած դեպքում թույլ տալով Առաքիչին ներկայացնել բողոք և (կամ) պահանջ վերը նշված որոշման դեմ անհամապատասխանության/անհամաձայնության դեպքում: Դուք պատասխանատու կլինեք ձեր Հաշվում կատարված բոլոր գործարքների համար (ձեր կողմից կամ ձեզ հնարավոր փոխարինողների կողմից), քանի որ այն հասանելի է միայն Անվտանգության Կոդով և ենթակա է մեր Դրույթների և Պայմանների ընդունմանը, ներառյալ, բայց չսահմանափակվելով քրեական պատասխանատվությամբ: Դուք համաձայնում եք անհապաղ տեղեկացնել, համապատասխան և ապահով միջոցներով, ձեր Հաշվի ցանկացած խարդախ կամ անօրինական օգտագործման, ինչպես նաև չարտոնված երրորդ անձանց կողմից դրան մուտք գործելու մասին: Կասկածներից խուսափելու համար` Հաշվի ցանկացած վաճառք, հանձնում և փոխանցում ցանկացած պարագայում արգելվում են, երբ դրանք կարող են անօրինական համարվել, բացառությամբ ձեր հաշվի ենթավարձակալության/ենթապայմանագրով ենթակապալառուին փոխանցման՝ գործող ներպետական կարգավորումների համաձայն:

     

    • Փոփոխություններ

    GLOVO-ն իր հայեցողությամբ և առանց նախնական ծանուցման կարող է փոփոխել Դրույթներն ու Պայմանները, ինչպես նաև դրանց հավելվածները:

    Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն GLOVO-ի կողմից այստեղ թարմացված Դրույթների և Պայմանների կամ կիրառելի Ծառայության վերաբերյալ որևէ փոփոխված քաղաքականության կամ լրացուցիչ պայմանների հրապարակումից հետո:

    Եթե GLOVO-ն էական փոփոխություններ կատարի Դրույթներում և Պայմաններում, դուք անհրաժեշտության դեպքում կտեղեկացվեք համապատասխան հանգամանքների մասին, օրինակ՝ էլեկտրոնային փոստով, կարճ հաղորդագրությունների ծառայությունով, տեղեկագրով, Հարթակում ծանուցումներով և այլն: Հետևաբար, դուք պետք է ուշադիր կարդաք նման ծանուցումները:

    Եթե դուք չեք ցանկանում շարունակել օգտվել Ծառայությունից` Դրույթների և Պայմանների փոփոխված տարբերակով, կարող եք չեղարկել ձեր Հաշիվը:

    Ձեր շարունակական մուտքը Ծառայություններ կամ դրանց օգտագործումը նման հրապարակումից հետո հանդիսանում է ենթադրյալ, անհրաժեշտ և բավարար համաձայնություն` փոփոխված Դրույթներով և Պայմաններով պարտավորված լինելու:

     

    1. GLOVO Թվային Հարթակ («Տեխնոլոգիական Ծառայություններ»)
    • Ծառայությունների Տարբերակներ

    Դուք կգտնեք մեր Տեխնոլոգիական Ծառայության տարբերակների նկարագրությունը մեր կայքում, և մենք կբացատրենք, թե ինչ Ծառայությունների տարբերակներ են հասանելի ձեզ համար, երբ ստեղծեք GLOVO Հաշիվ: Այս Դրույթները և Պայմանները կիրառելի կլինեն մեր բոլոր Տեխնոլոգիական Ծառայությունների համար, եթե դուք Հարթակում գրանցվեք որպես Առաքիչ-Օգտատեր:

    Հարթակի Օգտագործման Վճարում ներառված Ծառայություններ`

    • Մուտք դեպի Հարթակ, որը թույլ կտա ձեզ կամավոր և ազատորեն առաջարկել ձեր առաքման ծառայությունները՝ ցանկացած պահի կարողանալով միանալ, ինչպես նաև հնարավորություն` ազատորեն ընտրելու այն պատվերները, որոնք ցանկանում եք կատարել: Նման մուտքը ներառում է հնարավորություն Ձեզ համար՝ առաջարկելու ձեր ծառայությունները Հարթակի մյուս Օգտատերերից ցանկացածին (Հաճախորդ-Օգտատերեր, Խանութներ և այլն), անկախ նրանից, թե GLOVO Group-ի որ ընկերությունն է (GLOVO և (կամ) նրա դուստր ընկերությունները և (կամ) փոխկապակցված ընկերությունները) կառավարում այն Հարթակը, որին դուք միանում եք և միշտ համաձայն այն երկրի հասանելիության, որին դուք միանում եք:
    • Ապահովագրական ծածկույթի հասանելիություն Հարթակին միանալու տևողության ընթացքում:
    • Աջակցության և օգնության ծառայության հասանելիություն ցանկացած տեխնիկական անհարմարության համար, որը կարող է առաջանալ:
    • Կառավարում և Միջնորդություն Հավաքագրման և Վճարումների ծառայության մեջ:
    • առաքման պարագաների ձեռքբերում եվ/կամ օգտագործման իրավունք, ինչը կարող է պահանջվել Ձեր կողմից

    Ակտիվացման Վճարի մեջ ներառված ծառայությունները (եթե կիրառելի է այն երկրում, որտեղ Դուք միանում եք)՝

    • առաքիչի պրոֆիլի ստեղծում GLOVO հարթակի օգտագործման նպատակով
    • առաքման պարագաների ձեռքբերում եվ/կամ օգտագործման իրավունք, ինչը կարող է պահանջվել Ձեր կողմից

    Որոշ հանգամանքներում ակտիվացման վճարը կարող է ներառել միայն առաքիչի պրոֆիլի ստեղծման վճարը։ Ինչևէ, եթե Դուք ցանկանում եք օգտագործել Գլովոյի առաքման պարագաները, ապա պետք է կատարեք դոպոզիտային վճարում սահմանված գումարի չափով, որը կվերադարձվի Ձեզ այդ պարագաների՝ լավ վիճակում Գոլովոյին վերադարձման դեպքում։

    Եթե առաքման պարագաները լավ վիճակում չեն վերադարձվում, Գլովոն պարտավորվում է վերադարձնել դեպոզիտի միայն 50%-ը։

    Նմանապես, GLOVO-ն կարող է առաջարկել այլ Ապրանքներ և Ծառայություններ, որոնք ներառված չեն Սակագնում, և որ Առաքիչը, ըստ անհրաժեշտության, յուրաքանչյուր երկրի օրենսդրության համաձայն, կարող է ձեռք բերել կամ կամավոր պայմանագիր կնքել մեր վաճառքի ուղիներից մեկի միջոցով:

    • Առաջխաղացումներ

    Ժամանակ առ ժամանակ, գործընկեր առևտրականների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` մենք կարող ենք առաջարկել առաջխաղացումներ, ընդհանուր առաջխաղացումներ կամ նվազեցված GLOVO Վճար («Առաջխաղացում»): GLOVO-ն ցանկացած պահի կարող է որոշել, թե արդյոք Դուք իրավասու եք Առաջխաղացման համար, ինչպես նաև հեռացնել կամ փոփոխել Առաջխաղացման պայմանները, առանց նախնական ծանուցման և առանց պատասխանատվության, այնքանով, որքանով դա թույլատրվում է կիրառելի օրենքով: Արձանագրված է, որ դիլերը կարող է ազատորեն որոշել ընդունել կամ մերժել իր մասնակցությունը Առաջխաղացմանը:

    Դուք սույնով համաձայնում եք, որ Առաջխաղացումը՝

    (i) պետք է օգտագործվի նախատեսված նպատակների համար և օրինական ձևով.
    (ii) կարող է օգտագործվել միայն նման Առաջխաղացման համար GLOVO-ի կողմից սահմանված հատուկ պայմաններին համապատասխան.
    (iii) կարող է սպառվել նախքան այն օգտագործելը.
    (iv) GLOVO-ն իրեն իրավունք է վերապահում պահելու կամ նվազեցնելու կրեդիտները կամ այլ առանձնահատկությունները կամ առավելությունները, որոնք Դուք կամ որևէ այլ Օգտատեր կստանայիք Առաջխաղացման օգտագործման միջոցով, եթե որոշում կամ կարծում է, որ Առաջխաղացման օգտագործումը կամ փոխհատուցումը կատարվել է սխալմամբ, խարդախությամբ, անօրինական կերպով կամ խախտելով Առաջխաղացման կիրառելի դրույթները կամ սույն Դրույթներն ու Պայմանները: Բոլոր դեպքերում, կրեդիտների կամ այլ առավելությունների պահման կամ նվազեցման գործընթացը կներառի մարդկային միջամտություն GLOVO գործակալի կողմից և ցանկացած դեպքում թույլ կտա Առաքիչին բողոք և (կամ) հայց ներկայացնել նշված որոշման դեմ՝ անհամապատասխանության դեպքում տրամադրված հաղորդակցման ուղիներով:

    • Տեղեկատվություն

    GLOVO-ն, Հարթակում ձեր փորձառությունը որպես Առաքիչ առաջնահերթություն տալու համար, կարող է ձեզ առաջարկել տեղեկատվական վահանակներ կամ հաղորդակցություններ՝ ոչ պարտադիր, արժեքավոր տեղեկատվություն տրամադրելու համար, որպեսզի կարողանաք լիարժեք օգտվել GLOVO-ի հետ պայմանագրով նախատեսված ծառայությունների օգտագործումից: GLOVO-ն պատասխանատվություն չի կրում նման տեղեկատվության օգտագործման և (կամ) որևէ ակամա սխալի համար, որը կարող է տեղի ունենալ դրա հետ կապված:

    • Անսարքություններ

    GLOVO-ն պատասխանատվություն չի կրում որևէ ֆորսմաժորային իրավիճակի համար՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով ինտերնետ ծառայության կամ հեռահաղորդակցության ենթակառուցվածքում էլեկտրաէներգիայի անջատումներով կամ ընդհատումներով, տեղական իշխանությունների կամ վարչակազմի որոշումներով, որոնք իր վերահսկողությունից դուրս են և կարող են ազդել կամ ընդհատել Հարթակի առկայությունը կամ GLOVO-ի կողմից տրամադրվող Ծառայությունների ճիշտ կատարումը:

    GLOVO-ն, իր Օգտատերերի օրինական շահերին համապատասխան, անհրաժեշտության դեպքում կարող է ժամանակավորապես սահմանափակել GLOVO Հարթակի կամ դրա որոշակի հատվածների կամ գործառույթների առկայությունը՝ մեր սերվերների հզորության, անվտանգության կամ ամբողջականության սահմանափակ լինելու պատճառով, կամ իրականացնելու տեխնիկական օժանդակման գործողություններ՝ ապահովելու GLOVO Հարթակի սահուն կամ բարելավված գործունեությունը: Ժամանակ առ ժամանակ GLOVO-ն կարող է կատարելագործումներ կատարել և փոփոխել GLOVO Հարթակը և ներկայացնել նոր Ծառայություններ: GLOVO-ն Օգտատերերին կտեղեկացնի Հարթակի ցանկացած փոփոխության մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք աննշան են և որևէ էական ազդեցություն չունեն Հարթակի բնականոն օգտագործման վրա:

    1. GLOVO-ի տեխնոլոգիական ծառայությունների օգտագործումը
    • Ո՞վ է Առաքիչը

    Ընդունելով այս Դրույթներն ու Պայմանները՝ դուք նաև դառնում եք GLOVO հավելվածի օգտատեր: Այս կերպ դուք կարող եք հեշտորեն և ձեր հայեցողությամբ օգտագործել և միանալ GLOVO Հարթակին: Դուք մուտք եք գործում Հարթակ՝ Հարթակի տեխնոլոգիան օգտագործելու համար, որը թույլ է տալիս Ձեզ կապ հաստատել Հարթակի այլ Օգտատերերի հետ: Դրանք կարող են լինել՝ Խանութներ, Հաճախորդ-Օգտատերեր, այլ Առաքիչներ կամ այլ Օգտատերեր:

    Եթե ձեր երկրում դուք օգտագործում եք Glovo-ն որպես`

    • Անկախ Առաքիչ-Օգտատեր. Դուք կարող եք սահմանել ձեր սեփական ժամանակացույցը՝ Հարթակին միանալու և ձեր օգտահաշիվը գրանցված պահելու համար: Դուք գործելու եք ձեր սեփական անունից և շահերից՝ օգտագործելով նաև ձեր սեփական նյութերը գործունեություն ծավալելու համար։
    • Առաքիչ-Օգտատեր լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերությունում. Որպես լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերության մասնագետ, որն օգտագործում է Հարթակի ծառայությունները, դուք կախված կլինեք ձեր ընկերության հրահանգներից:

    GLOVO-ն չի ուղղորդի, չի վերահսկի և չի համարվի, որ ուղղորդում կամ վերահսկում է Առաքիչի գործողությունները կամ վարքագիծը սույն Դրույթների և Պայմանների շրջանակներում, ներառյալ Հարթակի այլ Օգտատերերին իր ծառայությունների մատուցման հետ կապված:

    Դուք ընդունում եք, որ Ձեր և GLOVO-ի միջև գոյություն չունի բացառիկության պարտավորություն կամ հարաբերություն, այնպես որ Դուք կարող եք, ձեր հայեցողությամբ, ծառայություններ առաջարկել կամ որևէ այլ առևտրային կամ աշխատանքային գործունեություն կատարել՝ անկախ GLOVO-ի գործունեության ոլորտի հետ առնչվելուց:

    • Ծառայությունների Դադարեցում

    Մինչ Ծառայությունների դադարեցումը, Կողմերը համաձայնում են մարել ցանկացած պարտք, չմարված պարտավորություն կամ դրանց նկատմամբ նախկինում համաձայնեցված պարտավորություններ:

    Կողմերը կարող են դադարեցնել Ծառայությունները հետևյալ պատճառներով`

    1. Իրենց կամքով, ցանկացած ժամանակ և առանց նախնական ծանուցման, բացառությամբ այն դեպքերի, երբ Կողմերը գրավոր այլ բան պայմանավորվեն:
    2. Սույն Դրույթներով և Պայմաններով սահմանված պարտավորություններից որևէ մեկի խախտման համար:
    3. Սույն Դրույթների և Պայմանների որևէ դրույթին համապատասխանելու անհնարինության դեպքում:
    4. Երրորդ կողմերի համար GLOVO-ի էթիկայի և գործարար վարքագծի ստանդարտներին և (կամ) GLOVO-ի որևէ այլ Քաղաքականությանը չհամապատասխանելը, որը կիրառելի է Հարթակի բոլոր Օգտատերերի համար:
    5. Առաքիչի կողմից ներպետական օրենսդրության խախտման դեպքում, որը կարող է հանդիսանալ Կողմերի միջև բարեխղճության խախտում:
    6. Ցանկացած այլ հանգամանք, որը հանգեցնում է մյուս Կողմին կամ Երրորդ Կողմին հարկային, սոցիալական անվտանգության, ֆինանսական, առևտրային, կազմակերպչական կամ հեղինակության վնասի՝ անկախ պատճառված վնասի չափից կամ մեծությունից:
    7. GLOVO Հարթակի օգտագործումը չարաշահման կամ խարդախության նպատակներով, որոնք կարող են նյութական և (կամ) ոչ նյութական վնաս պատճառել Հարթակի Օգտատերերից որևէ մեկին:

     

    1. Պարտավորություններ և Սահմանափակումներ

     

    • Առաքիչ-Օգտատեր

     

    • GLOVO-ի Տեխնոլոգիական Ծառայությունների օգտագործումը ձեր կողմից`

    GLOVO-ի Տեխնոլոգիական Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել և ստեղծել ամբողջական, արդի և ակտիվ Հաշիվ: Սա ներառում է, անհրաժեշտության դեպքում, բայց չի սահմանափակվում հետևյալ պարտավորություններով`

    1. Ճիշտ գրանցվեք, որպեսզի կարողանաք առաքման գործունեություն իրականացնել համաձայն բոլոր իրավական, սոցիալական անվտանգության և հարկային պահանջների և տվյալ պահին գործող ներպետական կանոնակարգերի:
    2. Ճշտապահորեն վճարեք Հարթակի հետ համաձայնեցված Ծառայությունների համար:
    3. Դուք պետք է GLOVO-ին ներկայացնեք որոշակի տեղեկատվություն՝ անձնական կամ որպես ծառայություններ մատուցող ընկերություն, ինչպես օրինակ՝ ձեր անունը, հասցեն, բջջային հեռախոսահամարը և տարիքը (ձեր իրավասության գործունակության տարիքը կկիրառվի), ինչպես նաև վճարման առնվազն մեկ վավեր եղանակ:
    4. Դուք պետք է պահպանեք ճշգրիտ, ամբողջական և արդի տեղեկատվություն ձեր Հաշվում: Դուք պատասխանատվություն կկրեք տրամադրված տեղեկատվության ցանկացած անճշտության համար:
    5. Դուք պատասխանատու կլինեք ձեր Հաշվի ներքո կատարվող բոլոր գործողությունների համար` ներառյալ այն գործողությունները, որոնք երրորդ կողմերը կատարում են ձեր անունից, ինչպես նաև ձեր հաշվի օգտանունի և գաղտնաբառի (Անվտանգության Կոդ) անվտանգության և գաղտնիության մշտապես պահպանման համար:
    6. Երբ օգտագործում եք GLOVO Տեխնոլոգիական Ծառայությունները, Դուք համաձայնում եք հետևել բոլոր կիրառելի օրենքներին` ներառյալ ներպետական, ազգային և վերազգային կարգավորումները, և կարող եք օգտագործել Ծառայությունները միայն օրինական նպատակներով:
    7. Դուք համաձայնում եք չօգտագործել GLOVO Տեխնոլոգիական Հարթակը երրորդ անձանց անհարմարություններ, խարդախություն կամ գույքային վնաս պատճառելու նպատակով:
    8. Այն դեպքում, երբ Դուք որոշեք ձեր Առաքիչ-Օգտատիրոջ Հաշիվը փոխանցել ենթակապալառուներին, Դուք պետք է դա անեք ներպետական կարգավորումների համաձայն, երբ դա թույլատրվում է, և ներքին գործընթացներ կկիրառվեն գործողությունը հարմարեցնելու համար: GLOVO-ն պատասխանատվություն չի կրի որևէ վնասի կամ խախտման համար, որը Դուք և (կամ) Ձեր ենթակապալառուները կարող են պատճառել: Այս առումով, GLOVO-ն, չարաշահող և (կամ) խարդախ վարքագծից խուսափելու համար, կարող է պահանջել համապատասխանության վերաբերյալ փաստաթղթեր GLOVO Հաշիվը ունեցող Առաքիչից և նրա ենթակապալառուներից:
    9. Դուք հայտարարում եք, որ գործունակ եք պայմանագրեր կնքելու և համապատասխան երկրում լրիվ գործունակ եք:
    10. Սույն Դրույթներում և Պայմաններում կարող են ներառվել միայն այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք անուղղակիորեն կամ ուղղակիորեն արգելված չեն GLOVO-ի Դրույթներում և Պայմաններում կամ այլ քաղաքականություններում կամ գործող օրենսդրությամբ: Արգելված ապրանքների կամ ծառայությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ մեր Արգելված Ապրանքների Քաղաքականությանը սույն Դրույթներում և Պայմաններում կամ Օգտագործման Ընդհանուր Դրույթներում և Պայմաններում, որոնք կիրառելի են Հաճախորդ-Օգտատերերի համար:
    11. GLOVO-ն միշտ առաջնահերթություն է տալու ձեր Օգտատիրոջ փորձառությանը որպես իր ծառայությունների մաս: GLOVO-ն կարող է ստեղծել տեղեկատվական վահանակներ՝ որպես GLOVO Թվային Հարթակի Օգտատեր ձեր նախասիրությունները ներառելու և դրա միջոցով ձեր փորձառությունը բարելավելու համար:
    12. Դուք՝ որպես մասնագետ և Առաքիչ, պատասխանատու եք ձեր ծառայությունների մատուցման և ձեր բիզնեսի ռիսկի և հաջողության համար, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, Ձեր կողմից ենթապայմանագրված առաքիչների համար:
    13. Առաքիչը պարտավորվում է ստուգել և պահպանել առողջության և անվտանգության առումով համապատասխան օրենսդրական պահանջները, որոնք կիրառելի են տարբեր տեսակի ապրանքների (ներառյալ, առանց սահմանափակման դեղատների, ալկոհոլի և ծխախոտի հետ կապված) վրա և GLOVO-ին կազատի ցանկացած պատասխանատվությունից վերոնշյալ կարգավորումները չկատարելու դեպքում։
    14. Սննդամթերքի փոխադրման դեպքում, տվյալ դեպքում գործող կարգավորումների պահպանմամբ, Առաքիչը պարտավորվում է այն իրականացնել դրա համար հարմար փոխադրիչներով և տարաներով։
    15. Դուք հայտարարում եք, որ ձեր առաքման ծառայությունների մատուցման ընթացքում հետևում եք գործող օրենսդրությանը, ինչպիսիք են հարկային, աշխատանքային, քաղաքացիական, քրեական, ապրանքների փոխադրման, առողջապահական, անվտանգության և հիգիենայի, և այդ գործունեությանը բնորոշ օրենսդրությանը` ներառյալ ապահովագրական քաղաքականություններին, որոնք կիրառելի են ձեր տարածաշրջանում (օրինակ՝ ավտոմեքենայի պարտադիր ապահովագրությունը):
    • Քանի դեռ GLOVO-ն միջնորդ է, որը կապում է Հարթակի տարբեր Օգտատերերին (Առաքիչ-Օգտատերեր, Հաճախորդ-Օգտատերեր, Խանութներ և այլն) և չի մասնակցում նրանց միջև իրականացվող գործարքներին, Դուք պատասխանատու կլինեք բոլոր հարկային պարտավորությունների և գանձումների համար, որոնք կիրառելի են ձեր ծառայությունների մատուցմանը, այս առումով խախտումների համար առանց GLOVO-ի որևէ պատասխանատվության և եթե անհրաժեշտ է սույն Դրույթների և Պայմանների նպատակների համար, պետք է տեղեկացնեք ձեր իրավական, հարկային, աշխատանքային, սոցիալական անվտանգության և այլ իրավիճակների ցանկացած փոփոխության մասին: Դուք հայտարարում եք, որ ձեր առաքման ծառայությունները մատուցելիս մշտապես հետևում եք ներպետական օրենքին:
    • Առաքիչը սույնով հայտարարում է, որ համապատասխանում է Երրորդ Կողմերի համար GLOVO-ի Էթիկայի և Գործարար Վարքագծի Ստանդարտներին (կիրառելի է Հարթակի բոլոր Օգտատերերի համար) և հայտարարում է, որ գիտի դրանց բովանդակությունը և չի խախտի դրանում պարունակվող դրույթները:
    • Ընդունելով պատվերը՝ Առաքիչը ընդունում է, որ նման պատվերը կարող է ներառել վերադարձ/վերադարձի ծառայություն կամ ինչպես նշված է Հաճախորդ-Օգտատիրոջ կամ Խանութի կողմից, որի հետ նա կնքել է պայմանագիր:
    • Հաճախորդ-Օգտատերերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա և խարդախությունից խուսափելու նպատակով` առաքման պահին Առաքիչները և Հաճախորդ-Օգտատերերը կսպասեն տասը րոպե մինչև պատվերը չեղարկելը:
    • Առաքիչը ընդունում է, որ Խանութները և Հաճախորդ-Օգտատերը պահանջում են առաքման ծառայություն՝ ըստ շուկայական ուղեցույցների գնի և որակի:
    • Առաքիչը ընդունում է, որ որպես ծառայություններ մատուցող՝ բացառապես պատասխանատու է ծառայությունների արդյունքի համար, որը կարող է հանգեցնել լրացուցիչ ծախսերի՝ չեղարկման, ծառայության խախտման, պատվերի շարունակման կամ դադարեցման անհնարինության, իրենց գործունեությունից բխող ռիսկի համար այլ Օգտատերերին փոխհատուցման հետ կապված և այլն, որոնք ամեն անգամ ինքնուրույն են կրելու: Համաձայն այն երկրում գործող ներպետական օրենսդրության, որտեղից Դուք միանում եք Հարթակին, այս պատասխանատվությունը կարող է ընկնել նաև Ձեզ հետ կապված լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերության վրա:
    • Առաքիչը ընդունում է, որ Հարթակում նշված հավաքման և (կամ) առաքման կետը կարող է տատանվել մինչև 200 մետրով՝ անհարմարությունների և (կամ) համակարգի սխալների պատճառով կամ այլ Օգտատերերի կողմից տրամադրված տեղեկատվության հետ կապված:
    • Առաքիչը ընդունում է, որ պատվեր ընդունելով, ինչպես կիրառելի է իր երկրի ներպետական կարգավորումների հիման վրա, առևտրային պայմանագիր է կնքել Խանութի և Հաճախորդ-Օգտատիրոջ հետ: Սա նշանակում է, որ և՛ Խանութը, և՛ Հաճախորդ-Օգտատերը կարող են ցանկացած պահի չեղարկել և (կամ) վերահանձնարարել Ծառայությունը՝ դրա հետ չհամաձայնվելու կամ ստանձնած պարտավորությունները խախտելու համար:

     

    • Սահմանափակումներ

    Չսահմանափակելով ձեռնարկվող լրացուցիչ միջոցառումները` Առաքիչի Հաշիվը կարող է ժամանակավորապես կամ ընդմիշտ անջատվել, եթե՝

    1. Հարթակի բոլոր Օգտատերերին վերաբերող Էթիկայի Կանոնագրքին համապատասխան, եթե Դուք օգտագործում եք Հարթակը Երրորդ Անձանց վիրավորելու, անպատվելու, սպառնալու համար` ներառյալ, ի թիվս այլոց, Հաճախորդ-Օգտատերերին, Խանութներին, այլ Առաքիչներին և (կամ) GLOVO-ի անձնակազմին:
    2. Դուք խախտում եք որևէ օրենք կամ GLOVO-ի Ընդհանուր Դրույթների և Պայմանների կամ այլ քաղաքականությունների դրույթները:
    3. Դուք ներգրավված եք խարդախ գործողությունների կամ վարքագծի մեջ:
    4. Դուք չարաշահում եք ձեր իրավունքները GLOVO-ի հավելվածում՝ պատճառելով նյութական և (կամ) ոչ նյութական վնաս Հարթակի մեկ այլ Օգտատիրոջը (Առաքիչներ, Հաճախորդ-Օգտատերեր, և (կամ) Խանութներ):
    5. Խարդախ գործողությունները կանխելու համար, եթե Հարթակի Օգտատիրոջ և (կամ) նրա փոխարինողների կամ ենթակապալառուների ինքնությունը չի կարող ստուգվել, և (կամ) Ձեր և (կամ) Ձեր փոխարինողների կամ ենթակապալառուների կողմից տրամադրված որևէ տեղեկություն սխալ է եղել:
    6. Ըստ առկայության և կիրառելի օրենսդրության համաձայն, եթե պահանջվում է ձեզ հետ կապված լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերության կողմից:
    7. Ապրանքային Քաղաքականության Խախտման դեպքում Հարթակի բոլոր Օգտատերերի անվտանգությունն ապահովելու համար՝ հաշվի առնելով հետևյալը.

    Հարթակի բոլոր Օգտատերերին վերաբերող Էթիկայի Կանոնագրքին համապատասխան, եթե Դուք օգտագործում եք Հարթակը Երրորդ Անձանց վիրավորելու, անպատվելու, սպառնալու համար` ներառյալ, ի թիվս այլոց, Հաճախորդ-Օգտատերերին, Խանութներին, այլ Առաքիչներին և (կամ) GLOVO-ի անձնակազմին: Դուք խախտում եք որևէ օրենք կամ GLOVO-ի Ընդհանուր Դրույթների և Պայմանների կամ այլ քաղաքականությունների դրույթները: Դուք ներգրավված եք խարդախ գործողությունների կամ վարքագծի մեջ: Դուք չարաշահում եք ձեր իրավունքները GLOVO-ի հավելվածում՝ պատճառելով նյութական և (կամ) ոչ նյութական վնաս Հարթակի մեկ այլ Օգտատիրոջը (Առաքիչներ, Հաճախորդ-Օգտատերեր, և (կամ) Խանութներ): Խարդախ գործողությունները կանխելու համար, եթե Հարթակի Օգտատիրոջ և (կամ) նրա փոխարինողների կամ ենթակապալառուների ինքնությունը չի կարող ստուգվել, և (կամ) Ձեր և (կամ) Ձեր փոխարինողների կամ ենթակապալառուների կողմից տրամադրված որևէ տեղեկություն սխալ է եղել: Ըստ առկայության և կիրառելի օրենսդրության համաձայն, եթե պահանջվում է ձեզ հետ կապված լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերության կողմից: Ապրանքային Քաղաքականության Խախտման դեպքում Հարթակի բոլոր Օգտատերերի անվտանգությունն ապահովելու համար՝ հաշվի առնելով հետևյալը.

    Ալկոհոլային և ծխախոտային արտադրանք

    Ալկոհոլային և ծխախոտային արտադրանքի մատակարարումները կարող են սահմանափակվել կամ սահմանափակվել որոշ երկրներում և (կամ) քաղաքներում, որտեղ գործում է Հարթակը:

    Կենդանիներ և Հսկման Ենթակա Տեսակներ

    Կենդանիների մասեր կամ հեղուկներ, արգելված սերմեր, վնասակար բույսեր, հսկման ենթակա բույսեր կամ այլ օրգանիզմներ (ներառյալ դրանց արտադրանքը), որոնք գտնվում են անհետացման եզրին կամ որոնց առևտուրը բոլոր դեպքերում կարգավորվում է օրենքով:

    Մանկական պոռնոգրաֆիա

    Պոռնոգրաֆիկ նյութեր՝ համաձայն Հարթակի օգտագործման երկրում գործող կարգավորումների, ինչպես նաև պոռնոգրաֆիկ նյութեր, որոնք կարող են ներգրավել երեխաներին, կամ բովանդակություն, որը կարող է ընկալվել որպես էրոտիկ մանկապղծություն:

    Հեղինակային իրավունք ծրագրային ապահովման և թվային մեդիայի ոլորտում

    Պաշտպանված կամ լիցենզավորված գրքերի, երաժշտության, ֆիլմերի և այլ նյութերի չարտոնված պատճենները` ներառյալ պատշաճ կերպով հղումով արված պատճենները և չարտոնված պատճենները պաշտպանված կամ լիցենզավորված ծրագրային ապահովման, տեսախաղերի և այլ նյութերի` ներառյալ Օրիգինալ Սարքավորումներ Արտադրողների կամ այլ ապրանքներ, որոնք չպահանջված հաղորդագրությունների ուղարկմանն են նպաստում:

    Կեղծիքներ և չթույլատրված ապրանքներ

    Դիզայներական արտադրանքի կամ այլ ապրանքների պատճենները կամ ընդօրինակումները, հայտնի մարդկանց պատկանող իրեր, որոնք սովորաբար պահանջում են նույնականացում, կեղծ ինքնագրեր, արտարժույթ, նամականիշներ, մուտքեր կամ այլ չարտոնված ապրանքներ:

    Սարքեր կամ գործիքներ՝ անվտանգության միջոցները շրջանցելու համար

    Մոդեմներ, միկրոսխեմաներ կամ տեխնիկական պաշտպանության միջոցների ապամոնտաժման այլ սարքեր, ինչպես նաև թվային սարքերում` ներառյալ հեռախոսային սարքերը ապակողպելու համար օգտագործվող սարքերը:

    Թմրամիջոցներ

    Հսկման ենթակա նյութեր, թմրանյութեր, ապօրինի թմրամիջոցներ և դրանց պարագաներ, ներառյալ հոգեմետ և բուսական խառնուրդից ստացված թմրամիջոցներ, ինչպիսիք են ցնորածին սնկերը, ինչպես նաև դրանց օգտագործումը խթանող նյութեր կամ օրինական նյութեր, ինչպիսիք են բույսերը և խոտաբույսերը, որոնք պետք է կուլ տալ, ներշնչել, արդյունահանել կամ օգտագործել որևէ այլ ձևով, և որոնց օգտագործումը կարող է նույնը լինել, ինչ անօրինական նյութը, թմրամիջոցը կամ բաղադրիչը կամ պնդել, որ նրանք ունեն չապացուցված առողջական օգուտներ:

    Մոլեխաղեր և խաղադրույքներ

    Վիճակախաղի տոմսեր, խաղադրույքներ, անդամակցություններ/գրանցումներ առցանց խաղադրույքների կայքերում և հարակից բովանդակությամբ: Ցամաքային խաղատների թույլատրելի խթանում:

    Դեղատներում վաճառվող ապրանքներ

    Դեղագործական ապրանքների մատակարարումները կարող են սահմանափակվել որոշակի երկրներում և (կամ) քաղաքներում, որտեղ գործում է Հարթակը: Դեղատոմսով դեղեր չեն կարող պատվիրվել կամ առաքվել: Առանց դեղատոմսի դեղերը, օժանդակ բժշկական սարքերը, ինչպես նաև ցանկացած այլ հիգիենայի, սննդի կամ մարդու օգտագործման համար նախատեսված այլ ապրանքները, որոնք վաճառվում են դեղատանը, ենթակա են Օգտատիրոջ կողմից Առաքիչին տրված ցուցումներին և նրան, ինչ դեղագործը կարող է նպատակահարմար համարել:

    Հաքերային հարձակման և ներթափանցման նյութեր

    Ձեռնարկներ, ուղեցույցներ, տեղեկություններ կամ սարքավորումներ, որոնք խախտում են օրենքը՝ խարդախությամբ վնասելով կամ հեշտացնելով մուտքը ծրագրային ապահովում, սերվերներ, կայքեր կամ այլ պաշտպանված գույք:

    Մարդու մարմին

    Օրգաններ կամ մարմնի այլ մասեր, մարմնի հեղուկներ, ցողունային բջիջներ, սաղմեր:

    Գողացված կամ ապօրինի ապրանքներ.

    Նյութեր, ապրանքներ կամ տեղեկատվություն, որոնք խթանում են ապօրինի ապրանքները կամ նպաստում անօրինական գործողություններին, ապրանքներ, որոնք անձին չեն պատկանում կամ որոնք անձը վաճառելու իրավունք չունի, երրորդ անձանց իրավունքների խախտմամբ արտադրված արտադրանք, ապրանքներ, որոնք խախտում են ներմուծման, արտահանման կամ պիտակավորման սահմանափակումները, շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնք ենթակա են փոխանցման սահմանափակման: Դուք բացառապես և ամբողջությամբ պատասխանատու եք բոլոր ապրանքների իսկական և օրինական լինելը ստուգելու համար:

    Անօրինական հեռահաղորդակցության սարքավորումներ

    Սարքեր, որոնք նախատեսված են առանց վճարման արբանյակային ազդանշաններ ստանալու համար, բջջային հեռախոսների և այլ սարքավորումները փոփոխելու անօրինական ապրանքներ:

    Վիրավորանք հասցնող ապրանքներ

    Ապրանքներ, գրականություն, արտադրանքներ կամ այլ նյութեր, որոնք

    • Զրպարտում են ցանկացած անձի կամ մարդկանց խմբի՝ ելնելով նրանց ռասայից, էթնիկ պատկանելությունից կամ ծագման երկրից, կրոնից, սեռից կամ որևէ այլ գործոնից:

    • Զրպարտում են ցանկացած անձի կամ անձանց խմբի, որոնք պաշտպանված են զրպարտությունից կիրառելի օրենքով (օրինակ՝ թագավորական ընտանիքը որոշ իրավասություններում):

    • Գովաբանում կամ դրդում են բռնություն:

    • Խթանում են անհանդուրժողականություն կամ ատելություն:

    • Խթանում կամ աջակցում են ահաբեկչական խմբավորումներին կամ կառավարության կողմից արգելված այլ կազմակերպությունների անդամակցությանը:

    • Հակասում են հասարակական բարոյականությանը:

    Հանցագործության հետ կապված վիրավորական գույք

    Լուսանկարներ կամ առարկաներ հանցագործության վայրից, ինչպիսիք են անձնական իրերը` կապված հանցագործների կամ հանցավոր արարքների հետ:

    Թանկարժեք նյութեր

    Հազվագյուտ, սակավ կամ արժեքավոր նյութերի կամ բույսերի մեծածախ վաճառք:

    Մշակութային պաշտպանված արտեֆակտներ

    Մշակութային Արժեքների Ապօրինի Ներմուծումը, Արտահանումը և Դրանց Նկատմամբ Սեփականության Իրավունքի Փոխանցումն Արգելելու և Կանխելու Միջոցների մասին 1970 թվականի Կոնվենցիայում ներառված նյութեր կամ այլ ապրանքներ, որոնց վաճառքը, արտահանումը կամ փոխանցումը սահմանափակված է օրենքով, արտեֆակտներ, քարանձավային գոյացումներ (ստալակտիտներ և ստալագմիտներ):

    Պիրոտեխնիկական սարքեր և հատուկ թույլտվություն պահանջող վտանգավոր նյութեր

    Պիրոտեխնիկական ապրանքներ և հարակից մեխանիզմներ այն շուկաներում, որտեղ դրանց մատակարարումը կարգավորվում է, ինչպես նաև այնպիսի նյութեր, ինչպիսիք են բենզինը կամ պրոպանը:

    Երթևեկության հետ կապված սարքեր

    Ռադարներ, համարանիշների կրիչ, երթևեկության ձևափոխման ապօրինի սարքեր և հարակից ապրանքներ։

    Զենքեր

    Հրազեններ, զինամթերք և այլ իրեր` ներառյալ, առանց սահմանափակման, հրազեններ, չհայտնաբերվող կամ հեշտ թաքցվող դանակներ, մարտարվեստի զենքեր, խլացուցիչներ, զինամթերք կամ զինամթերքի պահունակներ:

    Գումար և արտարժույթ

    Թանկարժեք մետաղներով ապահովված արտարժույթ կամ մետաղադրամներ, ինչպես նաև ցանկացած այլ տեսակի թղթադրամներ, մետաղադրամներ կամ արժեքավոր արժեթղթեր:

    Տարրական և միջնակարգ դպրոցներ / Օգտագործում երեխաների կողմից

    Մենք իրավունք ենք վերապահում մերժել անչափահաս Օգտատերերի պատվերները: Բացի այդ, մենք իրավունք ենք վերապահում մերժել պատվերները տարրական կամ միջնակարգ դպրոցի մոտ գտնվող ցանկացած վայրում, ինչպես նաև խնդրել տարիքը հաստատող բավարար ապացույցներ:

    Հարթակի չարաշահում

    Մենք չենք հանդուրժի վիրավորական խոսք կամ վիրավորական վերաբերմունք մեր ընկերության կամ որևէ Հարակից Օգտատիրոջ նկատմամբ:

    Այն դեպքում, երբ Դուք չկատարեք Դրույթներից և Պայմաններից որևէ մեկը, GLOVO-ն կարող է ապաակտիվացնել Ձեր Հաշիվը՝ չսահմանափակելով որևէ իրավական գործողություն/գործողություն, որը կարող է առաջանալ հանցագործություններից, խախտումներից կամ քաղաքացիական վնասներից, որոնք կարող են պատճառվել:

    • Եկամուտներ

     

    • Հաշիվ-ապրանքագրեր և Վճարումներ

    Վճարումների մշակումը ենթարկվում է Վճարման Պրոցեսորի բոլոր դրույթներին, պայմաններին և գաղտնիության քաղաքականությանը, և Դուք պետք է ունենաք ձեր անհատական կամ բիզնես հաշիվը Վճարման Պրոցեսորի հետ՝ կախված տվյալ երկրից:

    GLOVO-ն վճարման պրոցեսորի միջոցով կմիանա և կգործի որպես վճարումների միջնորդ Հաճախորդ-Օգտատերերի, Խանութների և Առաքիչների (կամ համապատասխան լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերության) միջև:

    Դուք ընդունում և համաձայնում եք, որ, կախված կիրառելի ներպետական կարգավորումներից, ինչպես նաև այն ձևից, որով Դուք միանում եք Հարթակին (ուղղակիորեն կամ լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերության միջոցով), Ձեր կողմից առաջարկվող ծառայությունները կարող են և պետք է հաշվեգրվեն կամ վերահաշվեգրվեն Հաճախորդ-Օգտատիրոջը և (կամ) Խանութին, որը, ի վերջո, կվճարի Ձեր կողմից առաջարկվող ծառայությունների գինը:

    Դուք համաձայնում եք, որ ծառայությունների համար վճարը, որը Դուք կվճարեք GLOVO-ին, Ձեր կողմից լիազորված լինելու դեպքում և Ձեր երկրի ներպետական օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև կախված այն ձևից, որով Դուք միանում եք Հարթակին (ուղղակիորեն կամ լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերության միջոցով), ներառում է Ձեր ծառայություններին համապատասխան վճարային կառավարում և միջնորդություն: Այս դեպքում, այդ հաշիվ-ապրանքագրերը կհամարվեն ընդունված այն դեպքում, երբ Glovo-ն հաշիվ-ապրանքագրերի թողարկումից հետո 5 օրվա ընթացքում որևէ հաղորդակցություն չստանա ձեզանից:

    Առաքիչը համաձայնում և ընդունում է իր պատասխանատվությունը Հաճախորդ-Օգտատերերի կողմից իրեն տրված կանխիկ գումարի համար, որը պատկանում է Խանութներին: Այս առումով, Դուք համաձայնում եք, որ Հարթակին միանալու ձեր ձևին համապատասխան` Խանութի կողմից ձեզ վճարվող ծառայության գինը ներառում է կանխիկ գումարի հավաքագրման ծառայությունը, որը պետք է տրվի նշված Խանութին:

    • GLOVO Վճարում և Վճարներ

    Դուք համաձայնում եք, որ ձեր կողմից GLOVO Ծառայությունների օգտագործումն ունի ձեր ստացած ծառայությունների կամ ապրանքների հետ կապված ծախսեր («Գանձումներ»): GLOVO-ն իր հայեցողությամբ կարող է գանձել ստանդարտ վճար, լրացուցիչ վճար կամ կիրառելի ճշգրտում Հարթակի օգտագործման և ձեր Հաշվի Օգտահաշվի ակտիվացման հետ կապված ծախսերի համար:

    Վճարը, որը դուք պետք է վճարեք, կհամապատասխանի Հարթակի միջոցով ձեր կողմից պայմանագրային ծառայությունների օգտագործմանը կամ հնարավոր ապրանքներին, որոնք դուք կարող եք ձեռք բերել դրա միջոցով: Արձանագրված է, որ և՛ ծառայությունների, և՛ ապրանքների օգտագործումը կարող է ժամանակավորապես կամ վերջնականապես կասեցվել կամ անջատվել Հարթակում, կախված այն երկրից, որտեղից դուք միանում եք:

    GLOVO-ն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկելու այն դատական և արտադատական միջոցները, որոնք նա նպատակահարմար է գտնում վճարման ենթակա գումարները ստանալու համար:

    GLOVO-ն իրեն իրավունք է վերապահում ձևափոխելու, փոփոխելու, ավելացնելու կամ չեղարկելու ընթացիկ դրույքաչափերը ցանկացած ժամանակ՝ ծանուցելով իր Հարթակի Օգտատերերին: Բացի այդ, GLOVO-ն կարող է ժամանակավորապես փոփոխել Վճարը և Քաղաքականությունը և իր Ծառայությունների դրույքաչափերը՝ առաջխաղացումների կամ զեղչերի արդյունքում: Այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն, երբ առաջխաղացումը հրապարակվի կամ շահառու Օգտատերը տեղեկացվի:

    GLOVO-ի հետ պայմանագրով նախատեսված Ապրանքների և (կամ) Ծառայությունների բոլոր վճարները կգանձվեն անմիջապես՝ համաձայն ձեր երկրում թույլատրված վճարման եղանակի և ձեր Հաշվում նշված և GLOVO Ծառայությունների համար հասանելի նախընտրելի եղանակի: Վերբեռնվելուց հետո GLOVO-ն ձեզ անդորրագիր կուղարկի էլեկտրոնային մեյլով: Վճարումը կարող է իրականացվել նաև կողմերի միջև չմարված հաշիվ-ապրանքագրերի հաշվանցմամբ:

    Եթե ձեր հիմնական հաշվի վճարման եղանակը համարվում է ժամկետանց, անվավեր կամ անհասանելի գանձման համար, GLOVO-ն կապ կհաստատի ձեզ հետ և (կամ) կկազմակերպի ձեր Հաշվի համար կիրառելի վճարման այլ եղանակներ:

    GLOVO-ն ողջամիտ ջանքեր կգործադրի՝ ձեզ տեղեկացնելու ցանկացած գանձման մասին, որը կարող է կիրառվել:

    GLOVO-ն կարող է ժամանակ առ ժամանակ վերացնել և (կամ) վերանայել ցանկացած վճար, առաջարկ և (կամ) զեղչ, որը կիրառելի է Հարթակի բոլոր Օգտատերերի, այդ թվում՝ Ձեզ համար: GLOVO-ն կարող է կիրառել Ծառայության վճարներ կամ այլ վճարներ, որոնք նախկինում գովազդվել են համապատասխան սոցիալական ցանցերում, բացառությամբ այն դեպքերի, երբ GLOVO-ն դրանք չի կիրառի ձեր տարածաշրջանում, որի դեպքում ձեզանից գումար չի գանձվի:

    Գանձումների հավաքագրման ձևը միշտ կախված կլինի այն ձևից, որով դուք միանում եք Հարթակին` ուղղակիորեն կամ լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերության միջոցով:

    • GLOVO Ծառայությունների և Հարթակի Անվտանգություն
    • Որոշ դեպքերում, հանուն խարդախության կանխարգելման` Ձեզանից կարող է պահանջվել ներկայացնել ձեր և (կամ), եթե կիրառելի է ներպետական օրենսդրության համաձայն, ձեզ փոխարինողների կամ ենթակապալառուների ինքնությունը հաստատող ապացույց՝ Ծառայությունները մուտք գործելու կամ օգտագործելու համար, և Դուք համաձայնում եք, որ Ձեր Ծառայություններ մուտք գործելը կամ օգտագործելը կարող է մերժվել, եթե Դուք կամ ձեզ փոխարինողները կամ ենթակապալառուները հրաժարվում եք տրամադրել ինքնությունը հաստատող այդպիսի ապացույց: GLOVO-ն կարող է նաև օգտագործել ծառայություններ մատուցող երրորդ կողմեր՝ ձեր կամ ձեզ փոխարինողների կամ ենթակապալառուների ինքնությունը ստուգելու նպատակով:
    • GLOVO-ն կարող է, բայց պարտավոր չէ վերահսկել, վերանայել և (կամ) խմբագրել ձեր Հաշիվը: GLOVO-ն իրեն իրավունք է վերապահում ցանկացած դեպքում հեռացնել կամ անջատել մուտքը դեպի որևէ Հաշիվ որևէ պատճառով կամ առանց պատճառի, նույնիսկ եթե նա իր հայեցողությամբ կարծում է, որ ձեր Հաշիվը խախտում է երրորդ կողմի իրավունքները կամ իրավունքներ, որոնք պաշտպանված են Դրույթներով և Պայմաններով:
    • GLOVO-ն կարող է նման գործողություն կատարել առանց Ձեզ կամ որևէ երրորդ կողմին նախնական ծանուցման: Ձեր Օգտատիրոջ Հաշվի մուտքի ջնջումը կամ ապաակտիվացումը կլինի GLOVO-ի հայեցողությամբ, և չկա որևէ պարտավորություն՝ հեռացնելու կամ անջատելու մուտքը որոշակի Առաքիչների հետ կապված:

     

     

    • ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ և GLOVO-ի Հրաժարում Պատասխանատվությունից

     

    • Հրաժարում Պատասխանատվությունից

     

    1. Դուք համաձայնվում եք, որ GLOVO Ծառայության հետ կապված ցանկացած խնդիրների կամ դժգոհության դեպքում, ձեր միակ և բացառիկ միջոցն է GLOVO-ի ցանկացած ծրագրային ապահովում հեռացնելը և GLOVO-ի Ծառայություններից օգտվելը դադարեցնելը:
    2. Դուք համաձայնում եք, որ GLOVO-ն չունի որևէ պարտավորություն կամ պատասխանատվություն, որը առնչվում կամ բխում է երրորդ կողմի դիմումներից, համագործակցություններից կամ դրանց բովանդակությունից, որոնք հասանելի են GLOVO ծառայության միջոցով կամ առնչվում են Հարթակի հետ, և որ ձեր հարաբերությունները երրորդ կողմի դիմումների հետ կառավարվում են առանձին դրույթներով և պայմաններով:

     

    • Պատասխանատվություն

    Ոչ մի դեպքում GLOVO-ն, նրա պաշտոնյաները, գործընկերները, աշխատողները, ներկայացուցիչները, ադմինիստրատորները, դուստր ձեռնարկությունները և փոխկապակցված կազմակերպությունները, իրավահաջորդները, հանձնակատարները, մատակարարները կամ լիցենզատուները պատասխանատվություն չեն կրում հետևյալի համար.

    1. Կորուստ կամ վնաս (ներառյալ անուղղակի, հատուկ, պատահական, պատժիչ վնասներ):
    2. Ցանկացած՝ (i) օգտագործման կորուստ, (ii) տվյալների կորուստ, (iii) բիզնեսի կորուստ, (iv) շահույթի կորուստ, կամ (v) սարքերի վնասում:
    3. Դրույթներում և Պայմաններում պարունակվող պարտավորությունների խախտում կամ ոչ պատշաճ կատարում կամ ցանկացած պատճառով, որը ողջամտորեն կանխատեսելի չէ կամ դուրս է GLOVO-ի ողջամիտ վերահսկողությունից:

     

    Սույն կետում պարունակվող պատասխանատվության սահմանափակումը և պատասխանատվությունից հրաժարվելը նպատակ չունեն սահմանափակելու պատասխանատվությունը կամ փոփոխելու ձեր իրավունքները՝ որպես GLOVO Հարթակի Ծառայությունների Առաքիչ-Օգտատեր և Հաճախորդ-Օգտատեր, և չեն կարող բացառվել կիրառելի օրենքով:

     

    • Այս Դրույթներն ու Պայմանները չեն ստեղծում որևէ ընկերակցություն, ֆրանչայզ կամ աշխատանքային հարաբերություն GLOVO-ի և Ձեր միջև: Դուք ընդունում և համաձայնում եք, որ GLOVO-ն որևէ գործարքի կողմ չէ և չունի վերահսկողություն Առաքիչի կողմից առաջարկվող ծառայությունների որակի, անվտանգության կամ օրինականության և (կամ) Խանութների կողմից գովազդվող ապրանքների և ծառայությունների և (կամ) Հաճախորդ-Օգտատերերի` պայմանագրեր կնքելու կարողությունների վրա։ Օգտագործողները պայմանագրեր կնքելու համար: GLOVO-ն չի կարող երաշխավորել, որ իր Օգտատերերից որևէ մեկը կավարտի գործարքը: GLOVO-ն չի երաշխավորում երրորդ կողմի գովազդի ճշմարտացիությունը, որը հայտնվում է կայքում և պատասխանատվություն չի կրում Օգտատերերի և նման երրորդ կողմերի կամ այլ Օգտատերերի միջև փոխանակված կամ կնքված նամակագրության կամ պայմանագրի համար:

     

    • GLOVO-ի կողմից առաջարկվող Ծառայությունների և Ձեր կամ ձեր լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերության կողմից վճարվող ծառայության վճարի շրջանակներում Դուք կարող եք կամավոր կերպով ձեռք բերել անձնական վթարի և պատասխանատվության ապահովագրություն: Այս ապահովագրությունները չեն ներառում և չեն փոխարինում այն ապահովագրությունները, որոնք պարտադիր են Առաքիչի կամ նրա ընկերության համար՝ համաձայն գործող օրենսդրության (օրինակ՝ ավտոմեքենայի պարտադիր ապահովագրությունը):

     

    • Հեղինակության Համակարգ

     

    Առաքիչը կունենա իր օգտահաշվի հետ կապված Հեղինակություն, որը հեշտ է օգտագործել և խորհրդակցել: Այս համակարգը ավտոմատ է և պարբերաբար թարմացվում է, քանի որ տարբեր Օգտատերեր գործարքներ են կատարում GLOVO Հարթակում, և այն ենթարկվում է սույն կանոններին, որոնց մասին Օգտատերերը տեղեկացված են այս փաստաթղթում և (կամ) Հավելվածում և (կամ) համապատասխան հաղորդակցման ուղիների միջոցով, որպեսզի նրանք դա մանրակրկիտ իմանան և օգտվեն:

     

    Համակարգը հիմնված է օբյեկտիվ տվյալների, թվային տեղեկատվության և չափանիշների վրա, որոնք տրամադրվում են Հարթակի Օգտատերերի և Առաքիչի հաճախորդների՝ Հաճախորդ-Օգտատերերի և Խանութների կողմից:

     

    GLOVO-ն չի խեղաթյուրում կամ միջամտում Հեղինակության ձևավորման գործընթացին, այլ միայն համախմբում է օբյեկտիվ տեղեկատվությունը, որը ստացվել է Առաքիչի ծառայությունների շահառուներից` Հաճախորդ-Օգտատերերից և Խանութներից:

     

    GLOVO-ն չի ստուգում այլ Օգտատերերի կողմից տրված մեկնաբանությունների ճշմարտացիությունը կամ ճշգրտությունը և պատասխանատվություն չի կրում կայքում կամ այլ միջոցներով` ներառյալ էլեկտրոնային մեյլով, արտահայտված մեկնաբանությունների համար: Օգտատերերի կողմից տրամադրված ողջ տեղեկատվությունը կներառվի կայքում՝ բացառապես թողարկողի պատասխանատվությամբ:

     

    1. Լիզենցիա

     

    • Պայմանով, որ Դուք պահպանեք այս Դրույթները և Պայմանները, GLOVO-ն Ձեզ տրամադրում է սահմանափակ, ոչ բացառիկ, ոչ ենթալիզենցավորվող (բացառությամբ ձեր հաշվի` ենթակապալառուին օրինականորեն փոխանցելուց, եթե կիրառելի է համաձայն կարգավորումների և GLOVO-ի Դրույթների և Պայմանների), չեղարկելի և չփոխանցելի լիցենզիա՝ (i) մուտք գործելու և օգտագործելու Հավելվածները ձեր անձնական սարքի վրա բացառապես Ծառայությունների օգտագործման հետ կապված, և (ii) մուտք գործել և օգտագործել ցանկացած բովանդակություն, տեղեկատվություն և հարակից նյութեր, որոնք կարող են հասանելի լինել Ծառայություններում, յուրաքանչյուր դեպքում բացառապես ձեր անձնական, ոչ առևտրային օգտագործման համար: Սույնով չտրամադրված իրավունքները վերապահված են GLOVO-ին և GLOVO-ի լիցենզատուներին:

     

    1. Մտավոր Սեփականություն

    GLOVO-ն հարգում է մտավոր սեփականության իրավունքները և ակնկալում է, որ դուք անեք նույնը: Մենք սահմանել ենք մի քանի հիմնական կանոններ Ձեզ համար, որոնց պետք է հետևեք Ծառայություններից օգտվելիս՝ ապահովելու, որ GLOVO-ն հաճելի մնա բոլորի համար: Դուք պետք է հետևեք այս կանոններին և խրախուսեք մյուս Օգտատերերին անել նույնը: Ոչ մի դեպքում չի թույլատրվում հետևյալը.

    1. GLOVO Ծառայությունների հակադարձ ճարտարագիտություն, ապակոմպիլյացիա, ապամոնտաժում, ձևափոխում կամ ածանցյալ աշխատանքների ստեղծում:
    2. GLOVO ծրագրային ապահովման ցանկացած մասի պատճենումը, վերաբաշխումը, վերարտադրումը, ձայնագրումը, փոխանցումը, կատարումը կամ հանրությանը ցուցադրումը, փոխանցումը կամ հանրությանը հասանելի դարձնելը:
    3. GLOVO Հարթակի որևէ մասի կամ մեր ծրագրային ապահովման որևէ այլ մասի վաճառքը, վարձակալությունը, ենթալիցենզավորումը:
    4. Ձեր գաղտնաբառի (Անվտանգության Կոդը) տրամադրումը ցանկացած այլ անձի կամ որևէ այլ անձի օգտանվան և գաղտնաբառի (Անվտանգության Կոդի) օգտագործումը:

     

    1. Այլ Դրույթներ
    • Կողմերը հայտարարում են, որ գիտեն և հարաբերությունների ողջ ընթացքում պարտավորվում են հետևել յուրաքանչյուր երկրի օրենսդրությանը և եվրոպական օրենսդրությանը, եթե կիրառելի է:
    • Ձեր հաշվի` ենթակապալառուին ենթապայմանագրով փոխանցման կամ փոխարինման դեպքում և գործող օրենսդրությանը համաձայն` դուք չեք կարող զիջել կամ փոխանցել այս Դրույթներն ու Պայմանները ամբողջությամբ կամ մասնակիորեն, առանց GLOVO-ի նախնական գրավոր հաստատման: Դուք լիազորում եք GLOVO-ին զիջել կամ փոխանցել այս Դրույթներն ու Պայմանները ամբողջությամբ կամ մասնակիորեն` ներառյալ (i) դուստր կամ փոխկապակցված կազմակերպությանը, կամ (ii) այն կողմին, որը ձեռք է բերել GLOVO-ի կապիտալը, ընկերությունը կամ ակտիվները: Ձեր և GLOVO-ի միջև հարաբերությունների կամ Հարթակի ծառայությունների օգտագործման արդյունքում` Ձեր, GLOVO-ի կամ որևէ երրորդ կողմ հանդիսացող մատակարարի միջև չկա համատեղ գործունեության պայմանագիր, ընկերակցություն, աշխատանքային կամ գործակալական հարաբերություններ:
    • Այս Դրույթներն ու Պայմանները, ինչպես նաև Ձեր կողմից տրված համաձայնությունը Քուքիներին և Գաղտնիության Քաղաքականությանը, կկիրառվեն նաև, եթե GLOVO-ն ձեր անձնական տվյալների հետ կապված մշակման գործողությունները պատվիրակում կամ հանձնարարում է մեկ այլ ընկերությանը, որում GLOVO-ն ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունի (այսինքն GLOVO Group-ի և նրա դուստր ձեռնարկությունների ցանկացած ընկերություն), և GLOVO-ն կամ նրա Group-ի ընկերություններից որևէ մեկը ներգրավված է եղել միաձուլման և միացման, համախմբման, վերահսկողության կամ կորպորատիվ կառուցվածքի փոփոխության, ակտիվների էական փոխանցման, վերակազմակերպման կամ լուծարման մեջ, որոնք ազդում են GLOVO Group-ի կառուցվածքի վրա: GLOVO-ն կարող է, իր հայեցողությամբ, փոխանցել կամ հանձնարարել ձեր անձնական տվյալներին և (կամ) Ձեր կողմից տրված համաձայնությանը վերաբերող մշակման գործողությունները փոխկապակցված ընկերություններից որևէ մեկին: GLOVO-ն նաև տեղեկացնում է ձեզ, որ մեկ այլ ընկերության կամ այլ ընկերության կողմից միաձուլման և միացման դեպքում ձեր տվյալները կարող են փոխանցվել շահագրգիռ ընկերությանը կամ այն ընկերությանը, որի վրա վերոնշյալ դեպքերը ազդեցություն են ունեցել, և ձեր համաձայնությունը կարող է համարվել տրված նշված ընկերությանը՝ չխախտելով այն հետ վերցնելու ձեր իրավունքը, որի դեպքում ձեր հարաբերությունները Glovo-ի հետ և Հարթակից և նրա Ծառայություններից օգտվելու հնարավորությունը ավտոմատ կերպով կդադարեցվեն:
    • Եթե ​​սույն Դրույթների և Պայմանների որևէ դրույթ որևէ օրենքով համարվում է անօրինական, անվավեր կամ ոչ կիրառելի, ամբողջությամբ կամ մասնակիորեն, ապա այդպիսի դրույթը կամ դրա մի մասը չի կազմում սույն Դրույթների և Պայմանների մաս, սակայն դա չի ազդում սույն Դրույթների և Պայմանների այլ դրույթների օրինականության, վավերականության և գործողության վրա: Այդ դեպքում կողմերը պետք է փոխարինեն անօրինական, անվավեր կամ ոչ կիրառելի դրույթը կամ դրա մի մասը օրինական, վավեր և կիրառելի դրույթով կամ դրա մի մասով, որը հնարավորինս նման ազդեցություն ունի, ինչ անօրինական, անվավեր կամ ոչ կիրառելի դրույթը կամ դրա մի մասը՝ հաշվի առնելով սույն Դրույթների և Պայմանների բովանդակությունը և նպատակը: Սույն Դրույթներն ու Պայմանները կազմում են Դրույթների և Պայմանների ամբողջությունը և կողմերի ըմբռնումը դրանց առարկայի վերաբերյալ և փոխարինում են բոլոր նախորդող կամ ներկա Դրույթներին ու Պայմաններին կամ պարտավորություններին՝ կապված այդ առարկայի հետ: Սույն Դրույթներում և Պայմաններում «ներառում է» և «ներառյալ» բառերը նշանակում են «ներառյալ», բայց չսահմանափակվելով:

     

    1. Տվյալների Պաշտպանության Քաղաքականություն

    Երբ դուք գրանցվում եք մեր Հարթակում որպես Առաքիչ, GLOVO-ն կմշակի ձեր անձնական տվյալները որպես Տվյալներ Մշակող՝ սույն Կետի դրույթներին համապատասխան:

    Նմանապես, որպես Առաքիչ, և համաձայն սույն Դրույթների և Պայմանների, դուք հանդիսանում եք լիազորված անձ Հաճախորդ-Օգտատերերի և Խանութների աշխատողների տվյալների մշակման համար՝ սույն Դրույթների և Պայմանների Հավելված I-ում արտահայտված պայմաններով` GLOVO-ն այս դեպքում հանդես գալով որպես մշակման պատասխանատու:

    Երկու Կողմերը պարտավորվում են մշտապես հարգել անձնական տվյալների մշակման առնչությամբ ֆիզիկական անձանց պաշտպանության և այդ տվյալների ազատ տեղաշարժի մասին ԿԱՆՈՆԱԿԱՐԳ (ԵՄ) 2016/679-ով սահմանված պարտավորությունները և 95/46/EC-ն չեղյալ համարելու վերաբերյալ Հրահանգով («Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ» կամ «GDPR») սահմանված պարտավորությունները, ինչպես նաև գործող ցանկացած այլ ներպետական կարգավորումներ, որոնք կարող են կիրառելի լինել:

    • Տվյալներ Մշակողի Նույնականացում

    Մշակման պատասխանատուն «Գլովո» ՍՊԸ ն է` Կառե Վ․ Սարգսյան փ․ 26/1, 0010 Երևան, ՀՎՀՀ 02841979 հասցեում գտնվող գլխամասային գրասենյակով ընկերություն, որն իր կայքի (www.glovoapp.com) և (կամ) բջջային հավելվածի միջոցով ծառայություններ է առաջարկում իր Հարթակի Օգտատերերին: GLOVO-ն ունի տվյալների պաշտպանության պատասխանատու անձ, ում հետ կարող եք կապ հաստատել էլեկտրոնային փոստով հետևյալ հասցեով՝ gdpr@glovoapp.com:

    • Մշակվող տվյալները

    Հարթակի միջոցով հավաքագրված Առաքիչի տվյալները և այն տեխնոլոգիական գործիքները, որոնք GLOVO-ն տրամադրում է Առաքիչին, որպես ընդհանուր կանոն սահմանափակվում են այն տվյալներով, որոնք անհրաժեշտ են Կողմերի միջև հարաբերությունների իրականացման և դրանք ճիշտ զարգացնելու համար (այսուհետ՝ «Տվյալներ»):

    Անկախ վերը նշվածից, հնարավոր է, որ Առաքիչի կողմից Հաշիվ գրանցելու կամ ստեղծելու պահին կամ հարաբերությունների ընթացքում պահանջվեն լրացուցիչ տվյալներ՝ կամ Առաքիչի Հաշվի ընտրովի դաշտերի, կամ գովազդային արշավների կամ այլ գործողությունների միջոցով, որ GLOVO-ն կարող է իրականացնել։

    Բոլոր դեպքերում, GLOVO-ն աստղանիշի կամ համարժեք ազդանշանների միջոցով միշտ կբացահայտի պահանջվող տվյալների պարտադիր կամ ոչ պարտադիր լինելը:

    Առաքիչի տվյալների մշակման ժամանակ կարելի է գտնել այնպիսի տվյալներ, որոնք համարվում են զգայուն, ինչպիսիք են գործունեության ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարները, որպեսզի դրանք հաղորդվեն ապահովագրական ընկերություններին և (կամ) համապատասխան մարմիններին: GLOVO-ն պարտավորվում է պահանջել այս տեղեկատվությունը միայն այն դեպքում, երբ այն կարևոր է սույն Դրույթների և Պայմանների կատարման կամ իրավական կամ վարչական պահանջներին համապատասխանելու համար և, անհրաժեշտության դեպքում, պահանջել ձեր համաձայնությունը կամ վերաբերվել դրանց՝ հիմնվելով GDPR-ով նախատեսված օրինականության վրա:

    Վերոնշյալի համաձայն՝ GLOVO-ն կարող է մշակել տվյալների հետևյալ կատեգորիաները՝ չսահմանափակելով մյուս կատեգորիաները, որոնք կարող են պահանջվել հարաբերությունների ընթացքում.

    Վերոնշյալի համաձայն՝ GLOVO-ն կարող է մշակել տվյալների հետևյալ կատեգորիաները՝ չսահմանափակելով մյուս կատեգորիաները, որոնք կարող են պահանջվել հարաբերությունների ընթացքում.

    Նույնականացման տվյալները

    Անուն և ազգանուն, պատկեր, ձայն, նույնականացման քարտ կամ անձնագիր, քարտի և բնակության տվյալներ, սոցիալական ապահովության համար, ստորագրություն, ծննդյան ամսաթիվ, լուսանկար, եթե ներառված է անձը հաստատող փաստաթղթում կամ անձը հաստատող այլ տվյալներ և այլն:

    Պահանջվող փաստաթղթերը

    Նույնականացման քարտ կամ անձնագիր, անհրաժեշտության դեպքում աշխատանքի թույլտվություն կամ նմանատիպ փաստաթղթեր, վարորդական իրավունք, փաստաթղթեր, որոնք հավաստում են ձեր կարգավիճակը որպես ինքնազբաղված անձ (անհրաժեշտության դեպքում) և այլն:

    Կոնտակտային տվյալները

    Հեռախոսահամար, WhatsApp, էլեկտրոնային կամ փոստային հասցե և ցանկացած այլ տեղեկատվություն, որը թույլ է տալիս հաղորդակցվել Առաքիչի հետ (օրինակ՝ ակնթարթային հաղորդագրությունների հավելվածներից տվյալներ) և այլն:

    Բանկային և վճարային տեղեկատվությունը

    Տեղեկատվություն վճարային նպատակների, հաշիվների կամ վարկային քարտերի համարների ստուգման համար, եթե անհրաժեշտ է պայմանագրային պարտավորությունները կատարելու կամ գնումների կամ ծառայությունների կառավարման համար:

    Դրույթների և Պայմանների կատարման վերաբերյալ տեղեկատվությունը

    Առաքիչի կողմից կատարված պատվերների հետ կապված բոլոր տեղեկությունները` ներառյալ, առանց սահմանափակման, պատվերի համարը, Խանութի և Հաճախորդի նույնականացումը, պատվերի մասին տեղեկությունները, ծառայության մատուցման ժամանակի և հետևած երթուղու մասին տեղեկությունները, պահանջվող պատվերները, կարգավիճակը` երթուղու վրա, առաքված կամ չեղարկված և այլն:

    Օգտագործված սարքավորումների վերաբերյալ տեղեկատվությունը

    Ծառայության մատուցման համար մենք կարող ենք մշակել էլեկտրոնային սարքավորումների մասին տեղեկատվությունը` ներառյալ սարքի ապրանքանիշը և մոդելը կամ օպերացիոն համակարգը և օգտագործվող տարբերակը, IP հասցեն, մարտկոցի մակարդակը և սարքի ինտերնետ կապը:

    Միջադեպերի կամ դժբախտ պատահարների հետ կապված տեղեկատվությունը

    Տեղեկատվություն Առաքիչի կողմից Դրույթների և Պայմանների կատարման և պատվերի հավաքագրման կամ առաքման ընթացքում կրած ցանկացած միջադեպի կամ պատահարի վերաբերյալ: Հատուկ տեղեկատվությունը կախված կլինի յուրաքանչյուր միջադեպից կամ դժբախտ պատահարից, բայց որպես ընդհանուր կանոն այն կներառի նույնականացման և կոնտակտային տվյալներ և, հնարավոր է, զգայուն տվյալներ (օրինակ՝ առողջական տվյալներ):

    Տեղորոշումը

    Առաքիչի տեղորոշման հետ կապված տվյալները անհրաժեշտ են Դրույթների և Պայմանների կատարման, ինչպես նաև Հարթակի օգտագործման համար, որպեսզի Սպառողներին և Խանութներին հնարավորություն ընձեռվի իմանալ Առաքիչի կարգավիճակը և գտնվելու վայրը դրա հավաքագրման կամ առաքման ընթացքում:

    • Տեղորոշումը

    Օգտագործելով GLOVO-ի կողմից տրամադրված հավելվածը հարաբերությունների իրականացման համար և, հետևաբար, գործունեությունն իրականացնելու համար` GLOVO-ն կարող է ստանալ Առաքիչի տեղորոշման տվյալները, եթե նա ակտիվացրել է այս գործառույթը անմիջապես իր բջջային հեռախոսից:

    GLOVO-ն կօգտագործի ստացված Տվյալները միայն Առաքիչին Ծառայությունները տրամադրելու և այն Հաճախորդ-Օգտատիրոջ և Խանութի հետ կիսելու համար, որի պատվերը Առաքիչը համաձայնել է կատարել, որպեսզի Հաճախորդ-Օգտատերը և Խանութը կարողանան կապվել Առաքիչի հետ` դրա հետ կապված որևէ միջադեպ լինելու դեպքում:

    Հստակորեն ասվում է, որ Առաքիչն ունի իր ծառայությունների առաջարկի և ճշգրտման համար ընտրված երթուղու և (կամ) երթուղիների վերաբերյալ որոշումներ կայացնելու լիակատար ազատություն, և ոչ մի դեպքում Glovo-ն նման տվյալներ չի օգտագործի վերահսկողության նպատակով:

    • Մշակման նպատակը և իրավական հիմքը

    Տվյալները կմշակվեն բացառապես հաստատված հարաբերություններին համապատասխանելու համար և մասնավորապես.

    Տվյալները կմշակվեն բացառապես հաստատված հարաբերություններին համապատասխանելու համար և մասնավորապես.

    Ձայնագրություններ

    Կողմերի միջև Դրույթների և Պայմանների կատարման շրջանակներում GLOVO-ն կարող է ձայնագրել Առաքիչների կողմից կատարված զանգերը՝ բարելավելու Առաքիչի նկատմամբ ուշադրության ծառայությունը, որակը, խորհրդատուների, գործակալների ներքին վերապատրաստումը և ապահովելու, որ այս ծառայությունը ճիշտ մատուցվի:

    Նման մշակումն իրականացվում է Առաքիչի ձայնագրությունից հանված համաձայնության հիման վրա՝ ելնելով GLOVO-ի օրինական շահերից՝ բարելավելու իր ծառայությունները կամ ապահովելու ծառայության ճիշտ մատուցումը՝ հիմնվելով առկա պայմանագրային պարտավորությունների վրա, ինչպես զանգի ընթացքում պարզաբանել է Առաքիչը:

    Հաշվի ստեղծում և հարաբերությունների կառավարում

    Առաքիչների տվյալները, որոնք անհրաժեշտ են GLOVO-ում Առաքիչի Հաշիվ ստեղծելու, ինչպես նաև Առաքիչներին տեղեկատվական նիստեր տրամադրելու համար՝ նախքան Հարթակի օգտագործումը սկսելը:

    Նմանապես, դրանք կարող են մշակվել GLOVO Տեխնոլոգիական Հարթակի միջոցով մատուցվող ծառայություններին համապատասխանելու և Կողմերի միջև պարտավորությունները պահպանելու համար: Նման մշակումը կարող է ներառել Առաքիչների հեղինակության համակարգերը՝ հիմնված Հաճախորդ-Օգտատերերի և Խանութների հետադարձ կապի վրա, Առաքիչի կողմից ընտրված ծառայությունների շերտերի ստեղծումը, օբյեկտիվ չափանիշների հիման վրա պատվերների առաջարկը և Առաքիչի հնարավորությունները կամ սարքավորումները (օրինակ` հավաքման և առաքման կետին մոտ լինելը, օգտագործվող տրանսպորտային միջոցը, բեռնվածքի հզորությունը և այլն):

    Նման մշակումներն իրականացվում են ելնելով կողմերի պարտավորություններից, ինչպես նաև ապահովելով GLOVO-ի նկատմամբ կիրառվող իրավական պարտավորությունների կատարումը:

    Հարթակի օգտագործումը

    Առաքիչի կողմից Հարթակի օգտագործումը վերլուծվում է դրա օգտագործման վերաբերյալ վիճակագրական ուսումնասիրություններ իրականացնելու և տեղեկատվական նիստեր կամ ֆոկուս խմբեր պլանավորելու համար՝ Հարթակի վերաբերյալ Առաքիչների կողմից տրամադրված կարծիքներ կամ տեղեկատվություն ստանալու և դրա բարելավման գործողությունները լրացնելու համար:

    Նման մշակումներն իրականացվում են հիմնականում GLOVO-ի օրինական շահերի ներքո՝ ապահովելու համար Հարթակի պատշաճ գործունեությունը և զարգացումը` պահանջելով համաձայնություն, երբ դա անհրաժեշտ է համարվում:

    Նյութերի և սարքավորումների առաքում կամ փոխանցում

    Երբ պահանջվի Ձեր կողմից, Ձեր տվյալները կօգտագործվեն ցանկացած նյութերի կամ սարքավորումների առաքումը կառավարելու համար, որոնք Դուք կամավոր գնել եք մեր վաճառքի ուղիներով:

    Վճարային և այլ հարկային պարտավորություններ

    Առաքիչների տեղեկատվությունը կմշակվի Կողմերի կողմից պայմանագրային կամ տրամադրված ծառայությունների վճարային նպատակներով, ինչպես նաև GLOVO-ի նկատմամբ կիրառելի ցանկացած հարկային պարտավորություն կատարելու համար:

    Նման մշակումը ցանկացած դեպքում հիմնված կլինի մշտապես գործող իրավական պարտավորությունների պահպանման վրա:

    Տեղորոշում

    Տեղորոշումը Ծառայության մատուցման համար կարևոր և հիմնական տեղեկատվություն է, քանի որ այն ոչ միայն ծառայում է Խանութին կամ Հաճախորդ-Օգտատիրոջը Առաքիչի գտնվելու վայրի մասին տեղեկացնելուն և հետևաբար հաշվարկելու հավաքագրման կամ առաքման ժամանակը, այլ նաև այն, որ այն օգտագործվում է GLOVO-ի կողմից պատվերների առաջարկի համար: Առաքման կամ հավաքագրման կետին մոտ լինելը այն չափանիշներից մեկն է, որն օգտագործվում է պատվերի առաջարկի պահին, հետևաբար, եթե այն չակտիվանա, GLOVO-ն չի կարողանա համոզվել, որ պատվերները առաջարկվում են կամ դրանք ողջամիտ են՝ հավաքագրման կամ առաքման ակնկալվող ժամանակի առումով:

    Այս առումով և չվնասելով Առաքիչի սարքի օպերացիոն համակարգը, որը պահանջում է տեղորոշման օգտագործման համաձայնություն` այս տեղեկատվության օգտագործումը անհրաժեշտ է Դրույթների և Պայմանների ճիշտ կատարման համար:

    Բոլոր դեպքերում, Առաքիչը կարող է անջատել տեղորոշումը, երբ նա չի օգտվում Հարթակից, թեև GLOVO-ն չի օգտագործում այս տեղեկատվությունը պատվերների առաջարկի շրջանակներից դուրս կամ այն ժամերից դուրս, երբ Առաքիչն օգտագործում է Հարթակը:

    Նմանապես, հստակորեն նշվում է, որ Առաքիչն ունի իր ծառայությունների առաջարկի և ճշգրտման համար ընտրված երթուղու և (կամ) երթուղիների վերաբերյալ որոշումներ կայացնելու լիակատար ազատություն, և ոչ մի դեպքում GLOVO-ն նման տվյալներ չի օգտագործի վերահսկողության նպատակով:

    Այս առումով տեղորոշումը պարզապես ժամանակավոր է և ոչ մի կերպ սպառիչ չէ:

    Տեղորոշման տեղեկատվությունը կարող է օգտագործվել նաև վճարային նպատակներով (անցած հեռավորության և վերագրելի ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար), ինչպես նաև ճանապարհային անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, փողերի լվացման կամ հանրային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման հետ կապված, որի դեպքում տեղեկատվությունը կարող է կիսվել իրավասու մարմինների հետ, որոնք պահանջում են դա (օրինակ՝ պետական ուժերի, գործադիր իշխանության կամ ոստիկանության մարմինների): Ամեն դեպքում, քանի որ GLOVO-ն այս տեղեկատվությունը մշակում է միայն այն ժամանակահատվածում, երբ Առաքիչը ծառայություններ է մատուցում Հարթակի Օգտատերերին և իր ընտրած ժամանակահատվածներին համապատասխան, այդ մարմիններին փոխանցվող տեղեկատվությունը ազդեցություն չի ունենա Առաքիչի մասնավոր կյանքի վրա:

    Խարդախության կանխարգելում

    GLOVO-ն օգտագործում է խարդախության կանխարգելման համակարգեր՝ հայտնաբերելու ոչ պատշաճ վճարումներ կամ գործարքներ, որոնք կապված են փողերի լվացման հետ` հատկապես կանխիկ վճարումների ժամանակ:

    Դրա համար օգտագործվում են Առաքիչի հիմնական, նույնականացման և կոնտակտային տվյալները, սարքի տեխնիկական տվյալները, անցած երթուղին և առաքված պատվերների մասին տեղեկությունները:

    Նման մշակումն իրականացվում է իրավական պարտավորությունների կատարման համար, որոնք կարող են կիրառելի լինել բոլոր ժամանակներում և (կամ) կարգով, ինչպես նաև GLOVO-ի օրինական շահերի համար՝ ապահովելու, որ իր Հարթակում խարդախություն չկա:

    Միջադեպերի կամ դժբախտ պատահարների կառավարում (կապ ապահովագրական ընկերությունների հետ)

    Այն դեպքում, երբ որևէ Առաքիչ պատահարի կամ դժբախտ պատահարի ենթարկվի պատվերի ստացման կամ առաքման ժամանակ, GLOVO-ն կարող է օգտագործել նրա անձնական տվյալները` ներառյալ առողջական տվյալները, եթե տուժել է միջադեպից կամ դժբախտ պատահարից` դրանք փոխանցելու համապատասխան ապահովագրական ընկերությանը:

    Նման մշակումը միշտ իրականացվում է սույն Դրույթների և Պայմանների կատարման հիման վրա:

    Բողոքների և պահանջների կառավարում

    Երբ Առաքիչը որևէ միջադեպ, բողոք կամ պահանջ ունի պատվերի հետ կապված, առաքման հետ կապված խնդիրներ կամ Հարթակի հետ կապված որևէ այլ միջադեպ, նա կարող է կապ հաստատել GLOVO-ի հետ իր աջակցության ծառայության միջոցով՝ այն կառավարելու համար: Այս դեպքերում կմշակվեն այնքան անձնական տվյալներ, որքան խիստ անհրաժեշտ են միջադեպի, բողոքի կամ պահանջի կառավարման համար:

    Նման մշակումը պետք է իրականացվի Կողմերի միջև առկա կապերի հիման վրա կամ, անհրաժեշտության դեպքում, GLOVO-ի օրինական շահերի հիման վրա՝ կապված Հարթակի պատշաճ գործունեության կամ ծառայությունների մատուցման հետ:

    Տվյալների պաշտպանության իրավունքների իրացում

    Բոլոր Առաքիչները կարող են իրացնել տվյալների պաշտպանության գործող կարգավորումներով նախատեսված իրավունքները: Դա անելու համար Դուք պետք է ապացուցեք ձեր ինքնությունը, երբ GLOVO-ն կարող է հիմնավոր կասկածներ ունենալ այն հարցում, թե ով է հարցումը ներկայացնում, և կարող է պահանջել փաստաթղթեր այս առնչությամբ:

    Նման մշակումն իրականացվում է GLOVO-ի իրավական պարտավորությունները կատարելու համար:

    Իրավական գործողությունների պաշտպանություն

    Առաքիչի և GLOVO-ի միջև որևէ անհամաձայնություն առաջանալու դեպքում, որը պահանջում է դատավորների, դատարանների կամ այլ իրավասու մարմինների միջամտությունը, Առաքիչի ողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է նշված անհամաձայնությունը կարգավորելու համար, կմշակվի:

    Նման մշակումը կիրականացվի GLOVO-ի օրինական շահերի հիման վրա Դրույթների և Պայմանների կատարման և (կամ) համապատասխան անհամաձայնության կարգավորման նպատակով:

    ՈՒշադրություն ղեկավար մարմինների հարցումներին

    Հնարավոր է, որ տարբեր մարմիններ առաջարկեն GLOVO-ի համագործակցությունը այնպիսի նախագծերում, որոնք կապված են, օրինակ, թմրամիջոցների դեմ պայքարի, խարդախության կամ նույնիսկ ահաբեկչական ծրագրերի հետ: Այս դեպքերում GLOVO-ն կհամագործակցի այս մարմինների հետ և կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվությունը, որը կարող է ներառել Առաքիչների անձնական տվյալները:

    Նման մշակումը կիրականացվի ցանկացած դեպքում՝ հիմնվելով GLOVO-ի նկատմամբ կիրառվող իրավական պարտավորությունների վրա, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, հանրային շահերից ելնելով:

    • Չափանիշներ և ծառայության կատարման հետ կապված այլ տեղեկություններ

    Հեղինակության համակարգի և Առաքիչի կողմից առաջարկվող ծառայության վերաբերյալ Հաճախորդ-Օգտատերերի և Խանութների գնահատականների առնչությամբ պետք է հաշվի առնել, որ.

    - Օգտահաշիվներ չեն ստեղծվում կամ մարդկանց գնահատականներ չեն տրվում ծառայության կատարման վերաբերյալ։
    - Ե՛վ Սպառողը, և՛ Խանութը կարող են գնահատել մատուցվող ծառայության որակը։
    - GLOVO-ի կողմից ձեռք բերված բոլոր չափանիշները բոլոր դեպքերում վերաբերում են բացառապես մատուցվող ծառայությանը:
    - Առաքիչի անձնական կյանքին, անձին կամ սովորություններին վերաբերող տվյալներ չեն հավաքվում:

    Նմանապես, Առաքիչի համար իրավական հետևանքներ ունեցող ավտոմատացված որոշումների առկայության դեպքում պետք է հաշվի առնել, որ.

    - Որոշումներն ընդունվում են ոչ միայն Առաքիչի անձնական տվյալների ավտոմատացված մշակման հիման վրա, այլ անհրաժեշտության դեպքում՝ ծառայության կատարման գնահատման հիման վրա:
    - Բոլոր պարամետրերը, որոնք պետք է հաշվի առնվեն, ստեղծվել են ձեռքով Հաճախորդների կամ Խանութների կողմից:
    - Նման որոշումներ կայացնելու համար օգտագործվող բոլոր պարամետրերն ու չափանիշները միշտ և բացառապես վերաբերում են ծառայությանը և Դրույթների և Պայմանների կատարմանը, անկախ Առաքիչից, ով կատարում է այն:
    - Օգտահաշիվներ չեն ստեղծվում, ինչպես նշված է նախորդ կետում:
    - Ոչ մի դեպքում հաշվի չեն առնվում Կողմի անձնական կամ ոչ մասնագիտական ոլորտի հատկանիշները։
    - Արդյունքները կախված են Առաքիչի նախկին և կամավոր գործողություններից:
    - Արդյունքները կարող են ուղղվել Առաքիչի և GLOVO-ի միջև սխալ և (կամ) անհամապատասխանություն լինելու դեպքում:
    - Առաքիչին արգելված չէ իրացնել իրավունքը։
    - Առաքիչին արգելված չէ մուտք գործել ապրանք կամ ծառայություն:
    - Առաքիչին արգելված չէ լինել պայմանագրի մաս:

    Ելնելով վերոնշյալից և GDPR-ի դրույթներին համապատասխան` ոչ մի օգտահաշիվներ չեն ստեղծվում Առաքիչի գնահատման առնչությամբ, ոչ էլ Առաքիչի համար իրավական հետևանքներ ունեցող ավտոմատացված որոշումներ են կայացվում՝ հիմնված նրանց տվյալների կամ անձնական հատկանիշների վրա, այլ միայն ծառայության և օբյեկտիվ բնութագրերի գնահատումն է հաշվի առնվում Առաքիչի կողմից ծառայություն մատուցելու ունակության վերաբերյալ։

    • Տվյալների տրամադրման բնույթը

    Որպես ընդհանուր կանոն, GLOVO-ի կողմից պահանջվող անձնական տվյալները պարտադիր են և անհրաժեշտ՝ գործունեությունը իրականացնելու համար: Առաքիչի ամբողջական կամ մասնակի մերժումը` տրամադրելու պահանջվող պարտադիր տվյալները, GLOVO-ի համար ենթադրում է անհնարինություն` հաստատելու այն հարաբերությունները, որոնց համար հավաքագրվել են Տվյալները:

    Այնուամենայնիվ, ինչպես նշվեց վերևում, լրացուցիչ տվյալներ կարող են պահանջվել գրանցման պահին կամ գրանցման ընթացքում՝ կամ գրանցման մեջ ընտրովի դաշտերի, կամ Օգտատիրոջ կամ Առաքիչի Օգտահաշվի կամ գովազդային արշավների կամ այլ գործողությունների միջոցով, որ GLOVO-ն կարող է իրականացնել։

    Բոլոր դեպքերում, GLOVO-ն աստղանիշի կամ համարժեք ազդանշանների միջոցով միշտ կբացահայտի պահանջվող տվյալների պարտադիր կամ ոչ պարտադիր լինելը:

    • Տվյալների հաղորդակցություն և ստացողներ

     

    Սույն Դրույթներին և Պայմաններին ենթակա ծառայությունների մատուցման համար GLOVO-ն կարող է Առաքիչների անձնական տվյալները փոխանցել այլ ընկերությունների՝ դրանք մշակելու GLOVO-ի անունից (լիազորված անձինք) կամ մշակելու դրանք իրենց անունից (տվյալների այլ մշակողներ):

     

    Երբ GLOVO-ն պետք է տվյալներ փոխանցի երրորդ կողմերին, նա կապահովի, որ ունի համապատասխան պայմանագրեր և օրինական հիմքեր դա անելու համար՝ կիրառելի կարգավորումներով պահանջվող բոլոր երաշխիքներով:

     

    Համաձայն վերը նշվածի, GLOVO-ն կարող է պահանջել այլ ընկերությունների ծառայություններ` հետևյալ նպատակներով, բայց չսահմանափակվելով դրանցով.

    - Խորհուրդ և խորհրդատվություն, ի թիվս այլոց, հաշվապահական, հարկային, ապահովագրական, իրավական և տեխնիկական գործունեության զարգացման համար.
    - Անձնական տվյալների պահպանում և պատվիրակված արխիվացում.
    - ՏՏ և տեխնոլոգիական ենթակառուցվածքի ծառայություններ.
    - Առաքիչի և Հաճախորդ-Օգտատիրոջ նկատմամբ ուշադրության ծառայություններ.
    - Խորհրդատվություն և համակարգչային մշակում.
    - Բանկեր, Վճարման Պրոցեսորներ.
    - Ապահովագրություն:

    Նմանապես, հարաբերությունների իրականացման ընթացքում, և որպեսզի հնարավոր լինի հետևել Առաքիչի գործունեությանը և լրացնել վճարային գործընթացը, անձնական նույնականացման, կոնտակտային և տեղորոշման տվյալները կարող են փոխանցվել այն հաստատություններին, որոնց հետ GLOVO-ն առևտրային պայմանագիր ունի, ինչպես նաև Հաճախորդ-Օգտատերերին, ովքեր պատվեր են կատարել, և որոնք Առաքիչը համաձայնել է կատարել:

    Բացի այդ, GLOVO-ն կարող է Առաքիչների անձնական տվյալները փոխանցել GLOVO Group-ի այլ ընկերություններին, որոնք կարող են նրանց անորոշ կերպով վերաբերվել միմյանց միջև ծառայություններ մատուցելու համար կամ որպես տվյալների անկախ մշակողներ, երբ դա անհրաժեշտ է, օրինակ՝ GLOVO Group-ի կառավարչական նպատակների համար և ապահովելու Ծառայությունների ճիշտ մատուցումը բոլոր այն երկրներում, որտեղ GLOVO-ն Ծառայություններ է մատուցում, կամ թույլ տալու փոխել Առաքիչի երկիրը, ի թիվս այլոց: GLOVO Group-ի ընկերությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք ծանոթանալ գաղտնիության և տվյալների պաշտպանության քաղաքականությանը, որը կիրառելի է հավելվածի բոլոր օգտատերերի համար և հասանելի է www.glovoapp.com/en/legal/privacy կայքում:

    Տվյալները կարող են նաև փոխանցվել Եվրոպական Միության ներսում և Եվրոպական Միությունից դուրս GLOVO Group-ի ընկերություններին կամ համակարգչային տվյալների արխիվացման և կառավարման համար պատասխանատու երրորդ անձանց միայն Կողմերի միջև հաստատված հարաբերությունների կառավարման հետ կապված նպատակներով և լիակատար հետևելով տվյալների պաշտպանության վերաբերյալ գործող կարգավորումներով սահմանված պայմաններին:

    GLOVO-ն տեղեկացնում է, որ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու, որ Առաքիչի տվյալների փոխանցումն իրականացվի վերը նշված կարգավորումների համաձայն։

    • Տվյալների միջազգային փոխանցումը

    Ծառայություններ մատուցողներին ընտրելիս GLOVO-ն կարող է Առաքիչներից տվյալներ փոխանցել Եվրոպական տնտեսական տարածքի սահմաններից դուրս: Այս դեպքերում, և մինչ առաքումը, GLOVO-ն կապահովի, որ այս ծառայություններ մատուցողները համապատասխանեն Եվրոպական Հանձնաժողովի կողմից հաստատված նվազագույն անվտանգության չափանիշներին, և որ նրանք միշտ մշակեն տվյալները GLOVO-ի կողմից տրված հրահանգների համաձայն:

    GLOVO-ն կարող է պայմանագրային հարաբերություններ ունենալ նրանց հետ, երբ ծառայություններ մատուցողները պարտավորվում են կատարել GLOVO-ի հրահանգները և ներառել անվտանգության անհրաժեշտ միջոցներ Առաքիչների տվյալները պաշտպանելու համար:

    Բոլոր դեպքերում, երբ GLOVO-ն պետք է մշակի Առաքիչների անձնական տվյալները Եվրոպական տնտեսական տարածքից դուրս, կապահովվի, որ այն իրականացվի համապատասխան երաշխիքներով՝ համաձայն GDPR-ի դրույթների կամ ներպետական օրենքներից որևէ մեկի, այն երկրների համար, որոնք գտնվում են ԵՄ-ից դուրս: Երաշխիքները կարող են ներառել Եվրոպական Հանձնաժողովի կողմից հաստատված ստանդարտ պայմանագրային դրույթների օգտագործումը, տվյալներ մշակող երրորդ կողմերի հավաստագրումները կամ ցանկացած այլ մեխանիզմ, որը մշտապես կիրառելի է:

    Առաքիչը կարող է լրացուցիչ տեղեկություններ պահանջել ընդունված երաշխիքների մասին՝ կապ հաստատելով GLOVO-ի հետ` gdpr@glovoapp.com հասցեով:

    • Տվյալների պահպանման ժամկետը

    GLOVO-ն տվյալները կպահպանի Կողմերի միջև հարաբերությունների տևողության ընթացքում և դադարեցվելուց հետո այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է GLOVO-ի նկատմամբ կիրառվող իրավական պարտավորությունների կատարման համար (օրինակ` հաշիվ-ապրանքագրերի առումով` հաշիվ-ապրանքագրերում առկա նույնականացնող տվյալները կարող են պահպանվել որոշակի ժամանակ` ըստ տվյալ երկրի կիրառելի կարգավորման): Կիրառելի իրավական պարտավորությունների ավարտից հետո GLOVO-ն կարող է պահպանել անհրաժեշտ անձնական տվյալները՝ պատշաճ կերպով արգելափակված կամ մեկուսացված մշակման համակարգերից, օրինականորեն սահմանված ժամկետով՝ յուրաքանչյուր ներպետական օրենսդրությանը հատուկ համապատասխան իրավական գործողությունների ձևակերպման կամ պաշտպանության համար, որոնք նշված են մեր Գաղտնիության Քաղաքականությունում` https://glovoapp.com/en/legal/privacy/

    Վերը նշված 3-րդ բաժնում տեղորոշման տվյալների առնչությամբ Առաքիչը տեղեկացվում է, որ դրանք ավտոմատ կերպով անանուն կդառնան հավաքագրման օրվանից 30 (երեսուն) օր հետո, բացառությամբ յուրաքանչյուր պատվերի հավաքագրման և առաքման կետի հետ կապված տվյալների, որոնք անանուն կդառնան 12 (տասներկու) ամիս հետո, երբ GLOVO-ն կհավաքագրի դրանք: Անկախ վերը նշվածից, իրավական պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ փաստաթղթերում (օրինակ՝ հաշիվ-ապրանքագրերում) պարունակվող բոլոր տեղադրության կամ տեղորոշման տեղեկությունները կպահվեն այդպիսի փաստաթղթերում դրանց պահպանման ընթացքում:

    • Տվյալների սուբյեկտների իրավունքները

    Առաքիչը կարող է.

    - Տեղեկատվություն ստանալ GLOVO-ի համակարգերում իր Տվյալների առկայության կամ բացակայության փաստը հաստատելու վերաբերյալ:
    - Տեղեկատվություն ստանալ մշակելու նպատակների և դրա եղանակների, պահպանման ժամկետի և այն սուբյեկտների վերաբերյալ, որոնց տրամադրվել կամ կարող են տրամադրվել Տվյալները:
    - Ձեռք բերել տվյալների ուղղում կամ չեղարկում և, երբ կիրառելի է, մշակման սահմանափակում:
    - Մշակման առարկություն:
    - Անհրաժեշտության դեպքում ստանալ Տվյալները կառուցվածքային և ընթեռնելի ձևաչափով ավտոմատ սարքի վրա և փոխանցել այն տվյալների այլ մշակողին:
    - Բողոք ներկայացնել անմիջապես համապատասխան վերահսկող մարմնին:

    Վերոհիշյալ իրավունքները կարող են իրացվել՝ էլեկտրոնային նամակ ուղարկելով gdpr@glovoapp.com հասցեին:

    Նմանապես, նույն էլեկտրոնային հասցեի միջոցով` gdpr@glovoapp.com, Առաքիչը կարող է կապ հաստատել մեր տվյալների պաշտպանության պատասխանատու անձի հետ անձնական տվյալների մշակման վերաբերյալ ցանկացած կասկածի կամ հարցման դեպքում, ինչպես նաև տեղեկացնել, եթե համարում է, որ GLOVO-ն մշակել է տվյալները սույն Դրույթներում և Պայմաններում նշվածին հակասող նպատակների համար կամ տվյալների պաշտպանության վերաբերյալ գործող կարգավորումների խախտմամբ: Տվյալների պաշտպանության պատասխանատու անձը կփորձի տրամադրել բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, ինչպես նաև հնարավորինս արագ լուծել ցանկացած խնդիր։ Բոլոր դեպքերում, եթե Առաքիչը չի ստանում պատշաճ ուշադրություն տվյալների պաշտպանության պատասխանատու անձից կամ բավարարված չէ, նա կարող է այդ մասին տեղեկացնել իրավասու մարմնին:

     

    ՀԱՎԵԼՎԱԾ I
     
    ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
    Ինչպես կարգավորվում է Դրույթների և Պայմանների 9-րդ կետում, Առաքիչը պատասխանատու է Հաճախորդների և Խանութների հետ կապված մշակման համար, որոնց հետ նա պատվեր ունի՝ այս դեպքում GLOVO-ն հանդես գալով որպես մշակման մենեջեր Առաքիչի անունից:
    2016 թվականի ապրիլի 27-ի Կանոնակարգ (ԵՄ) 2016/679-ի 28-րդ Հոդվածով և 95/46/EC-ն չեղյալ համարելու վերաբերյալ Հրահանգով («GDPR») սահմանված դրույթներին լիովին համապատասխանելու համար` Առաքիչը (այսուհետ՝ «ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ» կամ «ԱՌԱՔԻՉ») և «Գլովո» ՍՊԸ -ը (այսուհետ՝ «ՄՇԱԿՈՂ» կամ «GLOVO») կնքում են մշակման կարգի մասին սույն պայմանագիրը (այսուհետ՝ «ՏՄՊ»), որը ենթակա է հետևյալին`
     
    ԴՐՈՒՅԹՆԵՐ
     
    1. Կարգի առարկան և նպատակը
    2. ՄՇԱԿՈՂԻ կողմից Տվյալների Մշակման առարկան, բնույթը, շրջանակը և նպատակը բխում են Դրույթներից և Պայմաններից, որոնք ընդունված են ներառելու և հաստատելու երկու կողմերի առևտրային հարաբերությունները («Հիմնական Պայմանագիր»): Սույն Պայմանագրի նպատակն է վստահել ՄՇԱԿՈՂԻՆ այն Հաճախորդների կամ խանութների (այսուհետ՝ «օգտատերեր») անձնական տվյալների օգտագործումը, ովքեր պատվեր են կատարել բացառապես GLOVO APP-ի միջոցով և բացառապես դրա ճիշտ կատարման համար («Մշակում»), որպեսզի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ հնարավորություն ստանա կատարել օգտատերերի նկատմամբ իր վճարային պարտավորությունները, ըստ անհրաժեշտության:
    3. ՄՇԱԿՈՂԸ կարող է հավաքել, մշակել կամ օգտագործել այն անհրաժեշտ տվյալները, որոնք նախատեսված են Հիմնական Պայմանագրի շրջանակներում և համաձայն ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ցուցումների, որոնք նկարագրված են սույն Պայմանագրում: ՄՇԱԿՈՂԸ ոչ մի դեպքում չի կարող մշակել օգտատերերի անձնական տեղեկությունները որևէ այլ նպատակով, քան այն, որը նշված է նախորդ կետում` չհակասելով այն տվյալներին, որոնք, զուգադիպությամբ, GLOVO-ն կարող է մշակել իր անունից՝ որպես Մշակման ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ և իր գաղտնիության քաղաքականության պահանջներին համապատասխան:
     
    1. Տևողությունը
    2. Սույն Պայմանագիրն ուժի մեջ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ուժի մեջ է մնում երկու Կողմերի միջև կնքված Հիմնական Պայմանագիրը: Որպես վերոգրյալի հետևանք՝ Հիմնական Պայմանագրի լուծումը կնշանակի սույն Պայմանագրի դադարում, առանց վնասելու այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք, հաշվի առնելով դրանց բնույթը և մշտապես գործող օրենսդրությանը համապատասխան` պետք է շարունակեն գործել սույն Պայմանագրի դադարումից հետո:
    3. Վերոնշյալ նպատակներով, հաշվի առնելով ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ վճարային պարտավորությունները և, մասնավորապես, վճարային տեղեկատվության պահպանումը գործող կարգավորումներով սահմանված ժամանակահատվածում, GLOVO-ն կարող է պահպանել այս տեղեկատվությունը առավելագույնը 3 (երեք) ամիս ժամկետով, որի ընթացքում ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ կարող է ներբեռնել կամ խնդրել GLOVO-ին վերադարձնել իր անունից մշակված ողջ տեղեկատվությունը: 3 (երեք) ամիս հետո GLOVO-ն կջնջի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ողջ տեղեկատվությունը` այս առնչությամբ ամբողջովին ազատելով նրան պատասխանատվությունից: Բոլոր դեպքերում, եթե ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ավելի շատ ժամանակ է պահանջում, նա կարող է դա պահանջել ՄՇԱԿՈՂԻՑ, որը կպահպանի դրանք երկու Կողմերի միջև համաձայնեցված ժամկետով:
     
    1. Անձնական տվյալների և շահագրգիռ կողմերի կատեգորիան
    2. Մշակումն իրականացնելու համար (ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ կողմից կառավարվող պատվերների տվյալների կառավարումը համապատասխան հաշիվ-ապրանքագրերի թողարկման նպատակով) ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ վստահում է ՄՇԱԿՈՂԻՆ ստորև նկարագրված տեղեկատվության հավաքելու և մշակելու իրականացնելը (ներառյալ և՛ շահագրգիռ կողմերի կատեգորիան, և՛ շահագրգիռ կողմերը և տվյալների տիպաբանությունը).
    ☒ Օգտատերերի նույնականացում և կոնտակտային տվյալներ (որոնք կարող են ներառել, բայց չեն սահմանափակվում հետևյալով` անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար):
    ☒ Պատվերի հետ կապված տվյալներ (հավաքման կետ կամ առևտուր, Սպառողի նույնականացում և կոնտակտային տվյալներ, առաքման հասցե, տեղորոշման տվյալներ, որոնք անհրաժեշտ են անցած հեռավորությունը, անցած երթուղին, օգտատերերի կողմից նշված ծառայության կատարման գները և պայմանները հաշվարկելու համար):
     
     
    1. Մշակողի պարտականությունները
    ՄՇԱԿՈՂԸ և նրա ողջ անձնակազմը, ում հասանելի են անձնական տվյալները, որոնց ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ Առաքիչն է, պարտավորվում են`
    • Օգտագործել անձնական տվյալները միայն այս կարգով սահմանված նպատակների համար:
    • Մշակել անձնական տվյալները այն ցուցումների համաձայն, որոնք ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ մշտապես նշում է:
    • Եթե ՄՇԱԿՈՂԸ գտնում է, որ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ կողմից ստացված հրահանգներից որևէ մեկը խախտում է GDPR-ը կամ տվյալների պաշտպանության այլ կիրառելի դրույթները, ապա ՄՇԱԿՈՂԸ անմիջապես կտեղեկացնի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻՆ:
    • ՈՒնենալ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ անունից իրականացված մշակման գործողությունների գրավոր արձանագրում, որը պարունակում է ՄՇԱԿՈՂԻ և մշակողների անուններն ու կոնտակտային տվյալները, որոնց անունից նա գործում է, և, անհրաժեշտության դեպքում, տվյալների պաշտպանության պատասխանատու անձի կոնտակտային տվյալները, յուրաքանչյուր մշակողի անունից իրականացվող մշակման կատեգորիաները, անձնական տվյալների փոխանցելը երրորդ երկիր կամ միջազգային կազմակերպություն` ներառյալ այդ երրորդ երկրի կամ միջազգային կազմակերպության նույնականացումը և համապատասխան երաշխիքների փաստաթղթերը:
    • Պահպանել ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ կողմից տրամադրված անձնական տվյալները և չբացահայտել, չփոխանցել կամ որևէ այլ ձևով դրանք չհաղորդել երրորդ կողմին (ներառյալ, բայց չսահմանափակվելով հետևյալով` ենթակապալառու, արտաքին մատակարար, նույն խմբի մեկ այլ ընկերություն, համագործակցող և այլն) բացառությամբ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ բացահայտ և նախնական թույլտվության դեպքում և չհակասելով ստորև սահմանված 6-րդ կետի դրույթներին:
    • Անհրաժեշտության դեպքում աջակցել ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻՆ տվյալների պաշտպանության ազդեցության գնահատումներ իրականացնելիս, ինչպես նաև վերահսկող մարմնի հետ նախնական խորհրդակցություններ իրականացնելիս:
    • ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻՆ հասանելի դարձնել բոլոր այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են իր պարտավորությունների կատարման, ինչպես նաև ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ կամ նրա կողմից լիազորված մեկ այլ աուդիտորի կողմից իրականացվող աուդիտների կամ ստուգումների իրականացման համար:[MM1]
    • Ապահովել, որ իր կազմակերպության աշխատողները անձնական տվյալների մշակման համար պարտավորվում են հետևել ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ անունից մշակված անձնական տեղեկատվության գաղտնիությանը:
    • Ապահովել, որ այն անձինք, ովքեր մուտք են ունեցել սույն Պայմանագրով սահմանված անձնական տվյալներ, պահպանեն դրանց առնչությամբ գաղտնիության պարտականությունը, նույնիսկ դրա դադարումից հետո:
    • Շահագրգիռ կողմերին տրամադրել տեղեկատվություն Մշակման շրջանակներում իրականացվող իրենց տվյալների մշակման վերաբերյալ՝ իրենց տվյալների հավաքման պահին:
    • Հիմնական Պայմանագրի ավարտից հետո ՄՇԱԿՈՂԸ բոլոր դեպքերում պետք է վերադարձնի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ անունից մշակված բոլոր փաստաթղթերը, տվյալները և անձնական տվյալները՝ սույն Պայմանագրի 2-րդ կետի b կետի դրույթներին համապատասխան: Վերադարձից հետո ՄՇԱԿՈՂԸ պետք է ջնջի այն փաստաթղթերը, որոնք հայտնվում են իրենց վիրտուալ համակարգերում, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք պահելու պարտավորություն կա՝ համաձայն Եվրոպական Միության կամ համապատասխան ԵՄ անդամ պետության օրենսդրության, որտեղ գտնվում է ՄՇԱԿՈՂԸ: Տվյալների պահպանումը պետք է ենթարկվի դրանց ուղեփակման, քանի դեռ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ հետ նրանց հարաբերություններից պատասխանատվություն կարող է բխել:
     
    1. Անձնական տվյալների հետ կապված ծառայությունների պատվիրակում կամ փոխանցում Մշակողի կողմից
    2. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ լիազորում է ՄՇԱԿՈՂԻՆ ենթապայմանագրով ենթակապալառուին փոխանցել բոլոր այն տեխնոլոգիական ծառայությունները, որոնք անհրաժեշտ են ՄՇԱԿՈՂԻ հավելվածի պահպանման և զարգացման համար, որոնց միջոցով կմշակվի պատվերի տվյալների առարկան` ներառյալ պատվիրակված պահպանման ծառայությունները:
    3. Եթե ՄՇԱԿՈՂԸ ցանկանում է վարձել այլ ընկերությունների՝ իրականացնելու վերը նշվածներից այլ ծառայություններ, ապա ՄՇԱԿՈՂԸ պետք է նախապես գրավոր տեղեկացնի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻՆ՝ նշելով ենթապայմանագրով պատվիրակվող ծառայության տեսակը՝ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻՆ երաշխավորելով նման ենթապայմանագրին հակադրելու իրավունքը:
    4. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ կարող է ցանկացած ժամանակ ենթակապալառուների մասին տեղեկատվություն պահանջել:
    5. Բոլոր դեպքերում, բոլոր ենթամշակողները պետք է բավարար երաշխիքներ տրամադրեն համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցներ կիրառելու համար, որպեսզի վստահված տվյալների մշակումը համապատասխանի տվյալների պաշտպանության գործող կարգավորումների դրույթներին:
    6. Այն դեպքում, երբ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ բացահայտորեն չի հակադրում ենթապայմանագրով տվյալների մշակման պատվիրակմանը, Ենթամշակողը, ով նույնպես կունենա Մշակողի կարգավիճակ, պարտավոր կլինի կատարել սույն Պայմանագրով սահմանված տվյալների պաշտպանության պարտավորությունները: ՄՇԱԿՈՂՆ է պաշտոնականացնում հարաբերությունները Ենթամշակողի հետ GDPR-ի 28-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
    7. Եթե Ենթամշակողը չի կատարում Պայմանագրում ՄՇԱԿՈՂԻ համար սահմանված տվյալների պաշտպանության պարտականությունները, ՄՇԱԿՈՂԸ կհամարվի լիովին պատասխանատու ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ առջև նշված պարտականությունների կատարման համար:
    8. Այն դեպքում, երբ ՄՇԱԿՈՂԸ առանց ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ բացահայտ թույլտվության փոխանցում է անձնական տվյալներ, որոնք ԱՌԱՔԻՉԻ պատասխանատվությունն են, նա կարող է անմիջապես և ավտոմատ կերպով`
    • Անհապաղ լուծել Հիմնական Պայմանագիրը և դրա համապատասխան փոփոխությունները, եթե այդպիսիք կան ՄՇԱԿՈՂԻ հետ,
    • Իր իրավունքները պաշտպանելու համար նախաձեռնել իրավական գործողություններ, որոնք նա նպատակահարմար է գտնում:
     
    1. Միջազգային փոխանցումներ
    2. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ լիազորում է ՄՇԱԿՈՂԻՆ սույն Պայմանագրով վստահված մշակումն իրականացնելու համար այն տվյալների միջազգային փոխանցումներ անել երրորդ երկիր, որոնք խիստ անհրաժեշտ են մշակման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ կողմից հակառակն է գրավոր համաձայնեցված:
    3. ՄՇԱԿՈՂԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ տրամադրության տակ կպահի բոլոր անհրաժեշտ օժանդակ փաստաթղթերը, որոնք ցույց են տալիս բավարար երաշխիքների տրամադրումը՝ օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակը երաշխավորելու համար՝ համաձայն GDPR-ի 44-րդ հոդվածի և դրան հաջորդող դրույթների:
     
    1. Անձնական տվյալների անվտանգություն և խախտումների մասին ծանուցումներ
    2. ՄՇԱԿՈՂԸ կձեռնարկի համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ կողմից վստահված տվյալների մշակման արդյունքում ներկայացված ռիսկերին համապատասխան մակարդակ ապահովելու համար:
    3. Ի թիվս այլ միջոցների, ՄՇԱԿՈՂԸ պարտավորվում է`
    • Անհրաժեշտության դեպքում կեղծանուն դնել անձնական տվյալների համար և ծածկագրել դրանք:
    • Երաշխավորել մշակման համակարգերի և ծառայությունների մշտական գաղտնիությունը, ամբողջականությունը, հասանելիությունը և կայունությունը:
    • Արագ վերականգնել անձնական տվյալների հասանելիությունը և մուտքը ֆիզիկական կամ տեխնիկական պատահարի դեպքում:
    • Պարբերաբար ստուգել և գնահատել մշակման ենթակա անձնական տվյալների անվտանգությունը երաշխավորելու համար իրականացվող տեխնիկական և կազմակերպչական միջոցառումների արդյունավետությունը:
    • Իրականացնել անվտանգության միջոցները (տեխնիկական և կազմակերպչական), որոնք կիրառելի են՝ հաշվի առնելով կիրառած միջոցները՝ երաշխավորելու մշակված անձնական տեղեկատվության անվտանգությունը և շահագրգիռ կողմերի իրավունքները։
    • Առանց անհարկի ուշացման տեղեկացնել ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻՆ իր հաշվին և անունից մշակված անձնական տվյալների անվտանգության խախտումների մասին, որոնք տեղի են ունենում Մշակման պատճառով: Ծանուցումը կպարունակի այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ կողմից պատահարի փաստաթղթավորման և հաղորդման համար: ՄՇԱԿՈՂԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻՆ պետք է տրամադրի անվտանգության խախտման հետ կապված առնվազն հետևյալ տեղեկությունները` խախտման բնույթի նկարագրությունը, տվյալների սուբյեկտների կատեգորիաները և մոտավոր քանակը, անձնական տվյալների արձանագրումների կատեգորիաները և մոտավոր քանակը, տվյալների պաշտպանության պատասխանատու անձի (եթե նշանակված է) կամ այլ կոնտակտային կետի անունը և կոնտակտային տվյալները, որտեղ կարելի է ստանալ լրացուցիչ տեղեկություններ, անձնական տվյալների անվտանգության խախտման հնարավոր հետևանքները, խախտումը վերացնելու համար ձեռնարկված կամ առաջարկվող միջոցները: Եթե ​​տեղեկատվությունը հնարավոր չէ միաժամանակ տրամադրել, ապա վերը նշված տեղեկատվությունը տրամադրվում է աստիճանաբար՝ առանց անհարկի ուշացման։ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻՆ ՄՇԱԿՈՂԻ ծանուցումն անհրաժեշտ չի լինի, երբ անհավանական է, որ անվտանգության խախտումը վտանգ է ներկայացնում ֆիզիկական անձանց իրավունքների և ազատությունների համար:
     
    1. Շահագրգիռ կողմերի իրավունքները
    2. ՄՇԱԿՈՂԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻՆ կաջակցի, որպեսզի նա կարողանա կատարել շահագրգիռ կողմերի իրավունքների իրացման հարցումներին պատասխանելու իր պարտավորությունը (տվյալների մուտք, ուղղում, ջնջում, հակադրում, մշակման տեղափոխելիության սահմանափակում և, անհրաժեշտության դեպքում, ավտոմատացված անհատական որոշումների չենթարկվելու իրավունք` ներառյալ օգտահաշիվների մշակումը):
    3. Այն դեպքում, երբ շահագրգիռ կողմերը իրացնում են որևէ իրավունք ՄՇԱԿՈՂԻ առջև, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ լիազորում է GLOVO-ին կառավարել պատասխանը ուղղակիորեն շահագրգիռ կողմի հետ՝ համաձայն GDPR-ի կամ ցանկացած կիրառելի կարգավորումների, որոնք վերաբերում է ձևին և պատասխանի ժամկետին: Նմանապես, ՄՇԱԿՈՂԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ տրամադրության տակ կպահի իրավունքների իրացման վերաբերյալ հարցումների արձանագրումները, ինչպես նաև ՄՇԱԿՈՂԻ կողմից ուղարկված պատասխանի ապացույցները:
     
    1. Պատասխանատվությունը
    2. ՄՇԱԿՈՂԸ կպաշտպանի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻՆ, կփոխհատուցի և կազատի պատասխանատվությունից և զերծ կպահի ցանկացած պահանջներից և իրական վնասներից, որոնք կրել է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ՝ որևէ անձնական տվյալի անօրինական կամ չարտոնված մշակման, պատահական կորստի, բացահայտման, ոչնչացման կամ վնասման հետևանքով` պայմանով, որ արժանահավատորեն ապացուցված է, որ նման վնասների համար պատասխանատվություն է կրում բացառապես ՄՇԱԿՈՂԸ:
     
    1. Ընդդատությունը և կիրառելի իրավունքը
    2. Կողմերը, բացահայտորեն հրաժարվելով իրենց համապատասխան ընդդատությունից, հստակորեն պարտավորվում են դիմել (Երևան քաղաքի) ներպետական դատարաններին և տրիբունալներին ցանկացած տարաձայնության, հակասության կամ անհամաձայնության դեպքում, որը ծագում է իրենց միջև սույն Պայմանագրի վավերականության, մեկնաբանման և (կամ) կիրառման արդյունքում:
    3. Սույն Պայմանագիրը կառավարվում և մեկնաբանվում է GDPR-ի և տվյալների պաշտպանության վերաբերյալ ցանկացած այլ ներպետական դրույթի կամ կարգավորման համաձայն, որը կիրառելի է և՛ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ, և՛ ՄՇԱԿՈՂԻ նկատմամբ:
    Կողմերը հայտնում են իրենց համաձայնությունը սույն Մշակման Կարգի Մասին Պայմանագրին, որը նրանք տրամադրում և ստորագրում են վիրտուալ կերպով, թվային/էլեկտրոնային ստորագրությամբ կամ սույն դրույթներն ու պայմանները ընդունելու միջոցով:
    Glovo logo
    Միանալ մեր թիմին
    • Թափուր աշխատատեղեր
    • Glovo գործընկերների համար
    • Առաքիչներ
    • Glovo Business
    Հետաքրքիր հղումներ
    • Մեր մասին
    • Հաճախ տրվող հարցեր
    • Glovo Prime
    • Բլոգ
    • Անվտանգություն
    Հետևեք մեզ
    • Facebook
    • Twitter
    • Instagram
    • Download our app in the App Store
    • Download our app in the Play Store
    • ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ
    • ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
    • ՔՈՒՔԻՆԵՐ
    • ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ